ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ

27.12.2016 19:17 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ

– Մենք բոլորս Էրդողան ենք:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԵՐԵՔ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵԼՔ» 
ԴԱՇԻՆՔ ԱՆՎԱՆԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Քանի որ դեպի իշխանություն տանող բոլոր մուտքերն արդեն զբաղված են, ուստի «Ելք» են դրել դաշինքի անունը, որպեսզի ընտրություններից հետո սահուն լքեն նաեւ քաղաքական դաշտը:


ՏԵՍՆԵՄ ԲԱՔՈՒՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ
Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը Հայաստանի դավաճանների համար «Արի տուն» ծրագիր է իրականացնում:ՆԱԽԿԻՆ, ԱՆՑՅԱԼ, 
ՆԵՐԿԱ, ԱՊԱՌՆԻ
Քաղաքական դաշտից եւ իշխանությունից հեռացվածների կրկին քաղաքական դաշտ մտնելը ընտրությունների շեմին ա բռնում: 


ՔԱՄՈՒՆ Ա ՏԱԼԻՍ
(ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նոտարից հայտնում են, որ Րաֆֆին իր «Ժառանգությունը» ցանկանում է կտակել. Արմեն Մարտիրոսյանին` ԲՀԿ-ին, Զարուհի Փոստանջյանին` «Ազատ դեմոկրատներին», Դավիթ Սանասարյանին` ՔՊ-ին, բայց Զառան համաձայն չի:


ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ՀԱՄԱՃԱՐԱԿ
(ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԵՎ ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻՆ ՏԱՐԲԵՐ ԴԱՇԻՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ օնկոլոգիայի ինստիտուտի` Րաֆֆին քաղաքականությունից հեռանալով, այնուամենայնիվ, իր «մետաստազները» տարածում է ողջ քաղաքական դաշինքներով մեկ:


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ՀՈՒՍԱԼԻ ԸՆԿԵՐ ԱՆՎԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Հուսալի ընկերոջդ հետ հուսալի ընկերություն արա, բայց փետը ձեռքիցդ մի գցիր…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА