ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017 ԹՎԱԿԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ`  ԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՄԵԾ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

27.12.2016 19:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2017 ԹՎԱԿԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ`  ԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՄԵԾ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

2016թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը: Ծավալված գործնական քննարկման ընթացքում երեք անգամ ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Ներկայացնում ենք նրա ելույթների ամբողջական տեքստերը:Արտաշես Գեղամյանի ելույթը 
Հայաստանի Հանրապետության 
Ազգային Ժողովի Արտաքին 
հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի 
Պետական Դումայի ԱՊՀ, 
եվրասիական ինտեգրման 
եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում
(22 դեկտեմբերի 2016թ.)
Շնորհակալություն: Նախ ուզում եմ երախտագիտություն հայտնել Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինին այն բանի համար, որ նա ընթացիկ տարվա ապրիլին Համառուսաստանյան 1-ին ալիքի` OPT-ի փրայմ թայմով, ուղիղ տեքստով հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ:
Նրա այդ հայտարարությունը դրվեց իմ հոդվածի հիմքում, որը հետագայում, այլ հոդվածների հետ միասին, լույս տեսավ առանձին գրքով: Ես կարդամ միայն գրքի հիմքում դրված հոդվածների վերնագրերը` «Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ», «Կրակում են Հայաստանի վրա` նշանակետ ունենալով Ռուսաստանը», «Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն իր ճշմարտացիությանը և սեփական ուժերին համոզված երկիր է», «Կրակում են Հայաստանի վրա` նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը»:
Շնորհակալություն, Կոնստանտին Ֆյոդորովիչ, ազնվության և Ձեր պայծառատեսության համար:
Բոլորովին վերջերս լույս տեսավ նաև իմ մյուս ոչ մեծ գիրքը, որը վերնագրված է` «Ռուսաստանը և Եվրոպան եվրոպական քաղաքակրթության գոյության սպառնալիքներին դեմ-հանդիման»: Գրքում տեղ գտած հոդվածները թարգմանվել են ԵԱՀԿ աշխատանքային լեզուներով և հերթական յուրաքանչյուր խորհրդաժողովից առաջ ես անձամբ դրանք հանձնում եմ ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Սա` իմիջիայլոց:
Հարգելի գործընկերներ, կարելի է տարբեր կողմերից մոտենալ անվտանգության հարցերին, բայց ինձ, չգիտես ինչու, թվում է, որ խորհրդարանական համաժողովների մեր շխատանքում պետք է գործել ավելի հարձակողական ձևով:
Ի՞նչ նկատի ունեմ: Այսպես, 2013թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Բաշար Ասադի բանակի քիմիական զինաթափումը: Ո՞վ էր այդ գերկարևոր գործի նախաձեռնողը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Չլիներ քիմիական զինաթափումը` հավանաբար, այսօր ողջ Մեծ Մերձավոր Արևելքը հրո ճարակի կդառնար քիմիական պատերազմում: Իսկ մենք չգիտես ինչու լռում ենք այս մասին: Հետո ավելի հետաքրքիր է: 2009թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց մեծ պատասխանատվություն և նախաձեռնեց Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը: Ինչո՞ւ արվեց դա: Այլ պատճառների թվում` նաև նրա համար, որպեսզի դժվար վիճակի մեջ չդնի իր ռազմավարական գործընկերոջը` Ռուսաստանին, որպեսզի Հայաստանի մյուս գործընկերներին` լինի Եվրամիությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, անհարմար վիճակի մեջ չդնի: Նորից ոչ մի համապատասխան արձագանք մեր կողմից միջազգային խորհրդարանական հարթակներում չհետևեց: Իրանի Իսլամական Հանրապետությունը, դաժան պատժամիջոցների ներքո գտնվելով, հանձին Հայաստանի ուներ այն միակ պետությանը, որն այդ շրջանում շատ համարձակ կերպով շարունակում էր բարեկամական հարաբերություններ պահպանել այդ երկրի հետ: Այդ հիմա` պատժամիջոցների չեղարկումից հետո, շատ երկրներ հանկարծ դարձան Իրանի բարեկամները:
Ընդ որում` Հայաստանն Իրանի հետ բարեկամական քաղաքականություն էր վարում` հաստատ համոզված լինելով, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն այս հարցում լիովին կպաշտպանի մեր ղեկավարության գիծը: Ինչո՞ւ առանձնացրի այս հարցերը: Որովհետև բավակա՛ն է, որ մենք միասին լոկ պաշտպանվենք միջազգային ասպարեզներում և անընդհատ արդարանանք ինչ-որ հակաիրավական գործողությունների համար, որոնք ուզում են փաթաթել մեր երկրների` լինի Ռուսաստանը, Հայաստանը, թե ՀԱՊԿ անդամ որևէ այլ պետություն, պարանոցին:
Այստեղ մենք պետք է շատ հարձակողական քաղաքականություն վարենք, որպեսզի ազատվենք անընդհատ արդարացող կողմի սինդրոմից: Իսկ որպեսզի հարձակողական քաղաքականություն վարենք, պետք է միջազգային ասպարեզում ըստ էության համակարգենք մեր ջանքերը: Այս մասին ավելի մանրամասն կասեմ իմ զեկուցման մեջ: Իսկ մինչ այդ ձեզ փոխանցեմ հատուկ մեր համատեղ նիստին զուգադիպած և վերջերս «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության կողմից հրապարակված իմ «Տագնապների և հույսերի տարի-2» հոդվածը: Այնտեղ կան առաջարկություններ, որոնք, իրագործման պարագայում, կարծում եմ, որակապես նոր մակարդակի կբարձրացնեն մեր համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:
Շնորհակալություն:

Նիստը վարողի` Ռուսաստանի 
Դաշնության Դաշնային Ժողովի 
Պետական Դումայի ԱՊՀ, 
եվրասիական ինտեգրման 
եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ 
Իվանովիչ Կալաշնիկովի 
պատասխանը
Շնորհակալություն, Արտաշես Մամիկոնովիչ: Մենք այդ հոդվածը, ես այսօր հիշեցի, խնդրել էինք դեռևս Մոսկվայում բաժանել բոլոր պատգամավորներին, ովքեր եկել են այստեղ: Եթե դա այն հոդվածն է, որը Դուք Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինին էիք ուղարկել... Այո, դա՛ է: Մենք այն մեր բոլոր գործընկերներին ուղարկել ենք: Շնորհակալություն, հոդվածը շատ հետաքրքիր և ուսանելի է: Իրականում այն ավելի շատ վերաբերում է մեր այսօրվա զրույցի երրորդ մասին, հետաքրքիր է և ուսանելի:

Արտաշես Գեղամյանի ելույթը 

Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ: 5 րոպեում, իհարկե, դժվար է հանդես գալ զեկուցմամբ, ուստի նախապես ես Ձեզ բաժանել եմ այն նյութերը, որոնք հատուկ հրապարակվել են մեր համատեղ նիստի նախօրեին: Չեմ ուզում կրկնվել, բայց գլխավոր խնդրանքս ձեզ և ինքս ինձ` մեզ բոլորիս պետք է, որպեսզի մենք ինքներս ձևավորենք Խորհրդարանական վեհաժողովների օրակարգը` լինի դա ԵԱՀԿ ԽՎ-ն, թե Եվրոպայի խորհրդի ԽՎ-ն, որպեսզի մենք ինքներս թելադրենք, թե ինչ հարցեր ենք գերակա համարում: Դրա համար շատ ճիգեր գործադրելու հարկ չկա, պետք է պարզապես ինքներս կազմենք բանաձևերի նախագծեր և դրանք դնենք քննարկման: Հենց այնպիսի հարցերի վերաբերյալ բանաձևեր, որոնցում մենք ուժեղ դիրքեր ունենք: Մենք ասելով, առաջին հերթին, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատվիրակություններին և, բնական է, ՀԱՊԿ անդամ պետություններին, որոնք բոլորն, առանց բացառության, ԵԱՀԿ անդամ են: Եվ այն հարցերից յուրաքանչյուրի քննարկման ժամանակ, որոնք կառաջադրվեն մեր կողմից, մենք կկարողանանք արտահայտել մեր տեսակետն այն ամենի, այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնց հետ կապված այսօր փակում են մեր բերանը, երբ միջազգային համաժողովների քննարկումներում դրվում են հակառուսական կամ հակահայկական բանաձևեր: Թե չէ հաճախ այնպես է պատահում, որ դու պետք է հանդես գաս, բացատրես, որ «ընձուղտ» չես, որ այն ամենը, ինչի մասին այնտեղ խոսվում է, ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ, որ դա միանգամայն այլ օպերայից է:
Մանավանդ որ նման աշխատանք կատարելու համար հիմա, հայտնի իմաստով, նպաստավոր իրավիճակ է ստեղծվում: Վերցնենք թեկուզ այն, ինչ տառացիորեն մի քանի օր առաջ տեղի ունեցավ Փարիզում: Այնտեղ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների կենտրոնի» ղեկավարը (CFPA, Փարիզ, ես անգամ կարող եմ հիշեցնել այդ հարգարժան մարդու ազգանունը` Ֆաբիեն Բոսար) նամակով դիմել էր Նոբելյան կոմիտե և հիմնավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` իր խաղաղարար ջանքերի համար, խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու անհրաժեշտությունը: Իսկ ի՞նչն է խանգարում, որպեսզի, ահա, ՀԱՊԿ անդամ պետությունների մեր համատեղ պատվիրակությունները հանդես գան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում նման երաշխավորությամբ: Ես հիմա կարող եմ այդ մասին ասել, որովհետև դեռևս 2013թ. Վիեննայում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթներիցս մեկում ես արդեն այն ժամանակ հանդես եմ եկել նման առաջարկությամբ և անհամեստություն եմ ունեցել նույն թվականի դեկտեմբերին այդ մասին ասել նախագահ Վլադիմիր Պուտինին այստեղ` Երևանում, նրա պաշտոնական այցի ժամանակ: Ինչին Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ հետաքրքիր պատասխան տվեց: Նա ասաց տառացիորեն հետևյալը. «Հույս ունեմ` Դուք հասկանում եք, որ հանուն խաղաղության Նոբելյան մրցանակի չէ, որ մենք արեցինք դա, քիմիական զենքից զինաթափեցինք Ասադի կառավարական բանակը»: Ինչո՞ւ եմ ասում այս մասին: Որովհետև այն ամենը, ինչի մասին ես խոսել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, անմիջականորեն արտոնված է եղել Հայաստանի նախագահի կողմից: Հարգելի գործընկերներ, շատ օգտակար բաներ կան, բարի շատ գործեր են կատարվել, որոնց մասին մենք կարող ենք խոսել միայն այսպիսի նեղ շրջանակում, բայց մեզ ոչինչ չի խանգարում, որպեսզի ինքներս ձևավորենք միջազգային համաժողովների օրակարգը` այս հարցերի ընդգրկմամբ, կամ գոնե մեզ հետաքրքրող հարցերը ներառենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգում: Դա թույլ կտա աշխարհին միանգամայն այլ կերպ նայել այն քաղաքականությանը, որը վարում են մեր երկրները:
Վերջում կուզենայի լավ, քնարական նոտայով ավարտել ելույթս: Ս.թ. դեկտեմբերի 15-ին, ափսոս, որ այժմ դահլիճում չէ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կիրիլովիչը: Եվ ահա, այդ օրը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում գրական-երաժշտական երեկո էր` նվիրված Օսիպ Մանդելշտամին: Այն 1 ժամ 15 րոպե տևեց: Դրա մոտ 20 րոպեն, երևի, հատկացվեց այն հարցերին, որոնց թեման Հայաստանն էր Օսիպ Մանդելշտամի ստեղծագործություններում: Իսկ երեկոյի ավարտին Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, կանայք, դիվանագիտական աշխատողները մաքուր հայերենով երգեցին հայկական հայրենասիրական երգ: Այ, սա իսկական եղբայրական վերաբերմունքի դրսևորում էր մեր ժողովրդի հանդեպ: Սույն պարագայում` մեր երկրում հավատարմագրված պրոֆեսիոնալ դիվանագետների կողմից: Ուզում եմ հիշել մեկ այլ պատմություն ևս, մի այլ դեպք: 2014-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային խորհրդաժողովը տեղի էր ունենում Ստամբուլում: Հայկական պատվիրակությունը մասնակցեց դրա աշխատանքին: Եվ պաշտոնական մասի ավարտից հետո ընդունող կողմը շոգենավով շրջագայություն էր կազմակերպել Բոսֆորով, և մեզ ցույց էին տալիս Ստամբուլի այն բոլոր տեսարժան վայրերը, որոնք կառուցվել էին հայ ճարտարապետների անմիջական մասնակցությամբ: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավարի տեղակալ, երջանկահիշատակ գեներալ-գնդապետ Վլադիմիր Ֆյոդորովիչ Կուլակովը, դիմելով ինձ, ասաց. «Արտաշես, արի այստեղ, նստիր գեներալներիս մեջտեղում»: Իսկ այնտեղ, նրա կողքին նստած էր բանակի գեներալ Նիկոլայ Դմիտրիևիչ Կովալյովը, որը ռուսաստանյան պատվիրակության ղեկավարն էր: Ես հարցնում եմ, թե ի՞նչ հաշիվ է: Իսկ նա ինձ պատասխանում է. «Թող թուրքերն իմանան, որ Հայաստանը պաշտպանված է»: Ահա իմ այս հիշողությամբ եմ ուզում ավարտել ելույթս:
Արտաշես Գեղամյանի ելույթը Հայաստանի 
Հանրապետության Ազգային Ժողովի Արտաքին 
հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ 
Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի 
Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի 
համատեղ նիստում
(22 դեկտեմբերի 2016թ.)
Հարգելի գործընկերներ, այսօր արդեն մի քանի անգամ հիշատակեցինք ծերուկ Փալմերսթոնին, որը նախանցած դարի կեսերին ասել էր. «Բրիտանիան հավերժական թշնամիներ չունի, Բրիտանիան հավերժական բարեկամներ չունի, Բրիտանիան հավերժ շահեր ունի»: Սա հայ-ռուսական հարաբերությունների վրա տարածելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, թեկուզև այն պատճառով, որ Բրիտանիան գաղութատիրական կայսրություն էր` իր հավերժական շահերով, որոնք գերիշխում էին ցանկացած բարոյականի հանդեպ: Սա` որպես ակնարկ: Իսկ որպես հիշեցում` կուզենայի ասել հետևյալը: 2015թ. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հելսինկյան հոբելյանական խորհրդաժողովը (տեղի էր ունենում Հելսինկյան Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի տարում), ինչպես հիշում եք, Ռուսաստանը բոյկոտեց: Եվ ահա, խորհրդաժողովի վերջին օրը քվեարկության դրվեց հակառուսական Հելսինկյան հռչակագիրը, ավելի ճիշտ` մի հռչակագիր, որում գերիշխում էին հակառուսական ձևակերպումներն ու հարձակումները Ռուսաստանի հասցեին: Ընդ որում, դրա ընդունումը քվեարկության չդնելով` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի իմ կողմից հարգված նախագահ Իլկա Կաներվան մուրճով հարվածեց սեղանին` ի նշան այն բանի, որ հռչակագիրն ընդունվում է միաձայն: Ես, իհարկե, բարձրացրի Հայաստանը նշող ցուցանակն ոււ հարցրի, թե ինչու, հարցը քվեարկության չդնելով, նա հայտարարում է միաձայն որոշման ընդունման մասին: Նա ստիպված էր հռչակագրի նախագիծը դնել քվեարկության: Քվեարկության արդյունքներով Հելսինկյան հռչակագրի նախագիծն ընդունվեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի` ձեր խոնարհ ծառայի մեկ դեմ ձայնով: Սա չեմ ասում նրա համար, որ հերոս երևամ, այլ որպեսզի հարց տամ, թե ինչու մեր գործընկերները Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, որոնք այնտեղ էին գտնվում, ձայն չհանեցին: Չէ՞ որ իրենք ևս ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ են: Նրանց ներկայացուցիչներից ոչ ոք այդպես էլ դեմ չքվեարկեց: Պատմությունը կրկնվեց մեկ տարի անց` Թբիլիսիում, ընթացիկ տարվա ամռանը: Թբիլիսյան հռչակագիրը նույնպես, ցավոք, լի էր հակառուսական ձևակերպումներով և թշնամական ելույթներով:
Քվեարկության ժամանակ ընդամենը չորս պատվիրակ էր դեմ առաջարկված բանաձևին` երեքը ռուսաստանյան պատվիրակության անդամներն էին և նորից` հայկական պատվիրակության ղեկավարը, այսինքն` ես: Ինչո՞ւ այս ամենի մասին հիմա հիշեցի:
Նախ` ուզում եմ այստեղ ևս նշել, որ իմ «դեմ» քվեարկությամբ ես առաջ էի տանում մեր նախագահի գլխավոր գիծը, որի համար դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ թանկ արժեն, որովհետև նա առաջին օրվանից մինչև վերջին օրն անցել է ողջ Ղարաբաղյան պատերազմի միջով և գիտե բարեկամության գինը, դաշնակցային հարաբերությունների արժեքը: Ես սա ասում եմ նրա համար, որ ապագայում գուցե իմաստ ունի, որ մենք ավելի խելացի ու հեռատես լինենք: Թե ինչ իմաստով` հիմա կբացատրեմ: Եթե մենք ձեզ հետ միասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանը ներկայացնենք այնպիսի հարցեր, որոնց հիմքում դրված լինեն այնպիսի ձևակերպումներ, որոնք սկզբից ևեթ աբսուրդ կդարձնեն հակառուսական ցանկացած ձևակերպում, կարծում եմ, դա դրական արդյունք կտա: Դրանով իսկ մենք անհարմար, եթե չասենք` հիմար վիճակի մեջ կդնենք մեր տարակուսող գործընկերներին:
Հավանաբար, հարկավոր է օգտվել նման հնարավորությունից և ավելի խելացի գտնվել մեր ընդդիմախոսներից: Որովհետև, ցավոք, այո՛, ղեկավարվելով հավերժական շահերով` երբեմն մոռանում են հավերժական բարեկամների մասին: Ահա սա է միջազգային որհրդարանական համաժողովներում մեր համատեղ աշխատանքի աքիլլեսյան գարշապարը: Չեմ ուզում որևէ մեկի հասցեին վատ բան ասել, բայց, երևի, միջազգային խորհրդարանական վեհաժողովների պատվիրակությունների որոշ անդամներ, որոնք միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ են հանդիսանում, այս կամ այն բանաձևի օգտին քվեարկելուց առաջ կմտածեն: Նման խնդիր մենք ունենք: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես հասկանում եմ հարգելի Կարեն Մանուկի Բեքարյանին, որը գիտե, որ ի պաշտպանություն Ռուսաստանի դիրքերի` Հայաստանը հաճախ եզակի թվով է հանդես գալիս, ուստի շատ է ցանկանում նման վերաբերմունք տեսնել մեր հանդեպ մեր դաշնակիցների կողմից: Իսկ դուք կարծում եք` հե՞շտ է եզակի թվով լինել Ռուսաստանի կամ Հայաստանի շահերը պաշտպանելիս: Ոչ, դեռևս 2015թ. լինելով Հելսինկիում և 2016թ.` Թբիլիսիում` արդեն այնտեղ ես, այսպես ասենք` տարբեր բլոգներում, տարբեր էլեկտրոնային կայքերում կարդում էի ամեն տեսակ հայհոյանք, վայնասուն ու անեծքներ իմ հասցեին` ցուցաբերած հետևողական դիրքորոշմանս համար: Ապշեցնում է այլ բան, որ հիմա որոշ մարդիկ, ովքեր կանգնած են այդ ամբողջ եղեկատվական վենդետայի հետևում, սեր են խոստովանում Ռուսաստանին և դա անում են մեծ համաժողովներում: Եվ ոչ ոք նրանց չի շշպռում, չի մերկացնում երկերեսանիության մեջ: Մենք, հավանաբար, պետք է իմանանք այս ամենի մասին: Պարզապես մենք այս ամենը տեսնում և լավ ենք հասկանում ամեն բան: Մենք` Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներս, նույն նավակում ենք: Կամ կհանգրվանենք, թեև պաթետիկ չի հնչում, լուսավոր ապագայում, կամ էլ անընդհատ կպաշտպանվենք այն մեղքերից, որոնք նրանց ուսերին են, ովքեր հարձակվում են մեզ վրա:
Շնորհակալություն:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА