ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.12.2016 19:10 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ամանորի շեմին բավականին ուշագրավ լուր կա ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՑ: Ամերիկյան գոմիկները այն աստիճանի էին լկտիացել, որ հաջողացրել են նրան լրիվ ափերից հանել: Բանն այն է, որ օդանավում այդ արարածներից մեկը սկանդալ էր սարքել եւ թռել Թրամփի դուստր Իվանկայի դեմքին, թե նույն օդանավով նրա հետ չի թռչի: Գոմիկին, բնականաբար, օդանավից ուղարկեցին հայտնի ռուսական հասցեով, իսկ գազազած Թրամփը որոշել է նախագահի պաշտոնը ստանձնելուն պես այլեւս թույլ չտալ սեռական փոքրամասնությունների արտոնյալ վիճակը: Դե ինչ, տարին վատ չի սկսվում:
Քանի որ Նոր տարու մոտենալուն պես կրկին տարածվել են տարատեսակ «գմփիկները», ապա չենք կարող չմեջբերել միկրովիրաբույժ ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հորդորը. «Տոնական այս օրերին պայթյունային վնասումների առավել կտրուկ աճ է գրանցվում` երբեմն անդառնալի հետեւանքներով: Ծնողներին կոչ եմ անում երեխաներին զերծ պահել արդեն պատուհաս դարձած այս «խաղալիքներից» եւ տոնական օրերին խուսափել դժբախտ պատահարներից»: Անշուշտ, միկրովիրաբույժն իր մասնագիտության բերումով գիտի` ինչ է ասում, սակայն նրա բարի ցանկությունը դժվար իրագործելի է` դժվար թե, ծնողները ռեալ կարողանան տղա երեխաներին արգելել խաղալ «գմփիկներով» եւ հրավառության միջոցներով: Ուստի, կարծում ենք, ավելի ճիշտ կլինի, որ հայրերն իրենց որդիներին չհապաղեն սովորեցնել անվտանգության կանոնները: Զորօրինակ, 1970-ականներին այդպես էր վարվել հայրս, իսկ այն ժամանակ, ինչպես գիտեք, հատուկ տոնական հրավառություններ չէին վաճառվում, եւ երեխաները պայթեցնում ու բոցավառում էին ինչ պատահի:
Լրիվ բոցավառություն պետք է համարել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ բացատրությունը, թե ինչու «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Հանրապետության» դաշինքը ստացել է «Ելք» անունը: Մեջբերելով Է. Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանից «ելք» բառի իմաստը, պատգամավորը բանաձեւեց. «ԵԼՔ դաշինք» - Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն` միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի: Արդի Հայաստանի քաղաքական բառարան»: Զարմանալի է, բա որ հանկարծ այդ «ելք» անունը չար կատակ խաղա դաշինքի հետ ու դառնա ելք քաղաքական դաշտից դո՞ւրս: Օրինակ, ավելի հետաքրքիր չէ՞ր լինի դաշինքի անունը դնել «Ետնամուտք»: 
Չենք կարող չանդրադառնալ մի զազրելի երեւույթի, որին, ցավոք, մասնակից դարձան եւ «յան» ազգանունով որոշ արարածներ: Արտիստների, լրագրողների եւ բժիշկների Սիրիա տանող ռուսական օդանավի կործանման կապակցությամբ որոշ ՍԱՔՈՒՆՑՆԵՐ իրենց թույլ տվեցին հեգնանքի, կամ անգամ ուրախության հրապարակային դրսեւորումներ: Դե ինչ ասես, սրանք ոչ միայն հայ չեն, այլ նաեւ մարդ չեն: Զարմանալի է, մի՞թե կարելի է ուրախանալ այդպիսի կորստի վրա, չէ՞ որ այդ մարդիկ գնում էին մի քիչ ուրախացնելու այն զինվորներին, ում շնորհիվ մեր հալեպահայերը վերջապես կարողացան մեծ քաղաքային տոնածառ դնել եւ 5 տարվա դժոխքից հետո ուրախ տոնախմբություն սկսել: Այդ մարդիկ գնում էին պատերազմի գոտի, այն պատերազմի, որը ոչ միայն սիրիացիների, այլեւ սիրիահայերի ազատագրումն է նշանակում: Ինչեւէ, դա նույնպես մարտական կորուստ է, եւ մեր դաշնակից երկրին մաղթում ենք, որ Նոր տարում մարտական կորուստներ չունենա, կամ դրանք լինեն հնարավորինս քիչ: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА