ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբեք հույսս չեմ դրել Ձմեռ պապիկի վրա»

27.12.2016 15:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Երբեք հույսս չեմ դրել Ձմեռ պապիկի վրա»

Հաշված օրեր անց թե՛ գյուղացու ու բանվորի, եւ թե՛ նախարարի ու պատգամավորի դուռը կթակի Ամանորը: Գաղտնիք չէ, որ ամենքն ունեն իրենց սպասումները Նոր տարուց ու առաջիկա տոները նշելու ուրույն տարբերակը` բնականաբար, յուրաքանչյուրն իր գրպանի պարունակությանը համապատասխան: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:

– Պարոն նախարար, գործադիրում զբաղվածությունը որքանո՞վ է թույլ տալիս այս օրերին մասնակցել տոնական եռուզեռին:

– Ընդհանրապես թույլ չի տալիս, ամբողջը գցել եմ կնոջս վրա: Ոչ մի րոպե ժամանակ չունեմ` զբաղվելու նախատոնական հարցերով:

– Որտե՞ղ եք պատրաստվում նշել Ամանորը եւ ո՞ւմ հետ:

– Տանը` ընտանիքիս հետ, հետո ամբողջ գիշեր կնշենք ընկերների հետ:

– Այդուհանդերձ, ինչո՞վ կտարբերվի նախարարի տոնական սեղանը մյուսներից:

– Երբեք պաշտոնն ինձ համար չի եղել դիրքորոշում, թե ինչ ուտեմ եւ ինչպես ուտեմ:

– Հետաքրքիր է` լինելով երեք տղաների հայր` այս տարիներին շա՞տ թանկ է նստել Ձեզ վրա Ձմեռ պապին ուղղված նամակներն իրականություն դարձնելը: 

– Ժամանակին տղաներս գրում էին նամակ, այսօր նամակ էլ չեն գրում: Իսկ ընդհանրապես, նվերների համար նախատեսել ենք այնքան, որքան այդ պահին հնարավորություն ենք ունեցել:

– Իսկ Դուք Ձմեռ պապից երբեւէ ակնկալիքներ ունեցե՞լ եք եւ ի՞նչ կցանկանայինք այսօր նրանից:

– Միշտ էլ ակնկալիքներ ունեցել եմ, բայց երբեք հույսս չեմ դրել Ձմեռ պապիկի վրա եւ փորձել եմ ինքնուրույն հասնել իմ ակնկալիքներին:

– Եվ վերջում` անդրադառնանք այս տարվա ձեռքբերումներին եւ սպասելիքներին հրե Աքաղաղի տարուց:

– Ձեռքբերում համարում եմ այն, որ այս տարի ընկել եմ նոր միջավայր (նկատի ունի Գյուղատնտեսության նախարարությունը, - հեղինակ), որտեղ շատ բաներ ունենք միասին անելու: Իսկ 2017-ից ակնկալում եմ, որ բոլոր ծրագրերը հաջողությամբ պսակվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА