ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի 2016 թվականի պատգամավորական գործունեության ամփոփում

26.12.2016 13:33 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի 2016 թվականի պատգամավորական գործունեության ամփոփում

  Ա) Ազգային ժողովում բարձրացրած հարցեր եւ խնդիրները:

Իր ելույթներում եւ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Հ. Բաբուխանյանը բարձրացրել է հետեւյալ հարցերը.

  1. Վերցրած վարկերի հանդեպ վերահսկողություն կազմակերպելու մասին: (04.02.16)
  2. Ճանապարհաշինության եւ մասնավորապես հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին: (04.02.16)
  3. Անապահով խավերին ձմռան ընթացքում կոմունալ վճարների տարաժամկետման հնարավորություն տալը: (25.02.16)
  4. Գազի, ջրի եւ էլեկտրոէներգիայի նոր բաժանորդների միացման սակագների իջեցման անհրաժեշտության եւ վճարման տարաժամկետության անհրաժեշտության մասին: (25.02.16):
  5. Կոմունալ ծառայությունների սպառողների իրավուքների իրազեկման մասին: (25.02.16):
  6. Երիտասարդ գիտնականներին աջակցության մասին: (21.03.16):
  7. ՌԴ-ի հետ Հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծելու մասին: (28.06.16):
  8. Օտարերկյա ֆինասնավորում ստացող Հասարակական կազմակերպությունների թափանցիկ աշխատանքի անհրաժեշտության վերաբերյալ: (06.10.16):
  9. Դեղերի եւ առողջապահության ծախսերի վերաբերյալ: (19.10.16)
  10. Բջջային կապից օգտվող սպառողների իրավունքների մասին:
  11. Ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:
  12. ՌԴ-ի Կազանի եւ Սուրգութ քաղաքաների հայ համայնքների աջակցության վերաբերյալ առաջարկություններ:
  13. Բազմաբնակարային շենքերի առաջին հարկերում գործող գիշերային ակումբների եւ շուրջօրյա խանութների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ:
  14. Ներգաղթը նախաձեռնելու մասին:
  15. Երկրի տեղեկատվական անվտանգությունը ամրապնդելու մասին:  

 

Բ) 2016 թվականին օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված առաջարկություններ.

1. Դեկտեմբերի 1-ին ազգային միասնության տոն սահմանելու մասին: (04.02.16)

2. Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ արվել է երկու առաջարկություն (հոդված 31 եւ 65), որոնք ընդունվել են մասնակիորեն: Առաջարկությունները ուղղված էին ընտրական գործընթացներում լրագրողների ազատությունները եւ իրավունքները պաշտպանելուն:

3. Տեղական տուրքերի եւ վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

4. Հարկային օրենսգրքի վերաբերյալ:

5. ՀՀ կառավության կառուցվածի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին:

6. Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

7. ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

8. ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծի վերաբերյալ:

 

Գ) Միջխորհրդարանական եւ միջազգային գործունեություն՝ 2016 թվականին

1. Վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին: 

2. ԱՊՀ ՄԽՎ Գիտության եւ կրթության հանձնաժողովում ներկայացրել է < ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության մասին> Հանձնարարականների նախագիծը, որը ընդունվել է հանձնաժողովի նիստում եւ ներկայացվել ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի հաստատմանը:

3. ՌԴ խորհրդարանի հետ բարեկամության հանձնաժողովի կազմում մասնակցել եւ ելույթներ է ունեցել հանձնաժողովի նիստին: Ինչպես նաեւ հանդիպումներ Պետ. Դումայում եւ ՌԴ Դաշնության խորհրդում: 

4. ՌԴ-ի հետ բարեկամության հանձնաժողովի կազմում հանդիպում է ունեցել ՌԴ Թաթարստանի հանրապետության ղեկավարության հետ, ինչպես նաեւ Կազան քաղաքի հայ համայնքի հետ:

5. Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության համագումարին, հանդիպումներ ունեցել Մոլդովայի նախագահի, Մոլդովայի խորհրդարանի պատագամավորների հետ, ինչպես նաեւ Կիշինեւ քաղաքի հայ համայնքի հետ:

6. Դասախոսությամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում:

7. Մասնակցել է  ԵԽԽՎ-ի կողմից կազմակերպած միջազգային կոնֆերանսին` նվիրված մամուլի ազատության խնդիրներին եւ ունեցել բազմաթիվ ելույթներ (ք.Լոնդոն): 

8. Մանսակցել է <Միասնությամբ նվաճված մեծ հաղթանակ> 6-րդ միջազգային համաժողովին (ք. Մինսկ):

9. Զեկույցով հանդես  է եկել <Շանհայան կազմակերպության հեռանկարները> միջազգային խորհրդաժողովին (ք. Սոչի):

10. <Նոր հայացք> ծրագրի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի պետական, քաղաքական ու հասրակական գործիչների եւ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ, ինչպես նաեւ Մոսկվայի հայ երիտասարդական կազմակերպության հետ (ք. Մոսկվա):

11. Մասնակցել է <ԵԱՏՄ-ի 2016 թվականի արդյունքները> միջազգային ֆորումին (ք. Չելյաբինսկ):  

 

Դ) Ընտրողների հետ հանդիպումներ եւ ընդունելություն, նամակների եւ դիմումների հետ աշխատանք:

1. Ստացվել է մեկ կոլեկտիվ նամակ Երեւան-կրեդիտ բանկի ավանդատուներից, որի վերաբերյալ ուղարկել է ՀՀ ԿԲ-ին (15.02.16)

2. Ազգային ժողովում եւ կուսակցական գրասենյակում ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հանդիպում 46 քաղաքացու հետ:

3. Ստացվել է 49 նամակ եւ դիմում, որոնցից 24-ին տրվել են պատասխաններ, իսկ 17-ի վերաբերյալ հարցումներ եւ միջնորդություններ են ուղղվել պետական այլ մարմիններ:

4. Հանդիպումներ են տեղի ունեցել Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրողների, ինչպես նաեւ  ՀՀ սահմանները պաշտպանող զինծառայողների հետ: 

Ե) Հրատարակություններ.

  1. Հրատարակել է <Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմաիցոն պատերազմը (1991-2016թթ.)> ծավալուն մենագրությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին:
  2. Հայաստանի, ՌԴ-ի, Մոլդովայի ԶԼՄ-ներով հանդես է եկել շուրջ 100 հրապարակումներով՝ հոդվածներ, հարցազրույցներ, եույթներ:

 

Պարգեւատրվել է.

  1. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի <Միջխորհրդարանական համագործակցությունը ամրապնդելու համար> մեդալով:
  2. <Պատիվ եւ Արիություն> շքանշանով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА