ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա աստղագուշակ

26.12.2016 09:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրվա աստղագուշակ

Խոյ ( 21.03-20.04)

 

    Ձեր կյանքը զգալիորեն փոփոխվում է, կհայտնվեն նոր գրավիչ ու իրական հեռանկարներ, և արդյունքում` դուրս կգաք կյանքի նոր` բարձր մակարդակի:

Ցուլ (21.04-21.05)

 

    Ուշադիր նայեք Ձեր կողքերը: Այսօր առաջին տպավորությունը կարող է լինել ոչ այնքան ճիշտ, այդ իսկ պատճառով` ջանքեր գործադրեք  իմանալու, թե ինչ է թաքցնում  ցանկացած խնդրի մակերեսը:

Երկվորյակ (22.05-22.06)

 

   Աշխատավայրում հարկավոր է լինել շատ ուշադիր և զգույշ: Ձեր պարտավորությունը մերձավորների հանդեպ և աշխատանքը  կգրավեն Ձեր ողջ ուշադրությունը: Եթե ամուսնացած չեք, ապա նպատակահարմար է  գրանցել Ձեր հարաբերությունները:  

Խեցգետին (23.06-23.07)

 

    Այսօր կլինեք ընկերների ուշադրության կենտրոնում: Ձեր մտքերը կլինեն հստակ և կազմակերպված, իսկ խոսքը` պարզ և համոզիչ: Նոր գործընկերների հետ կապերը կլինեն բավականին կայուն: Երեկոյան աշխատեք լավ հանգստանալ, ընդունել լոգանք` լարվածությունը հանելու համար:

Առյուծ (24.07-24.08)

 

    Այսօր, ամենայն հավանականությամբ, սպասվում են լուրջ փոփոխություններ: Մի սկսեք նոր գործընթացներ, ավելի լավ է սպասեք մինչ վաղը: Շատ ժամանակ տրամադրեք սիրելիին

Կույս ( 25.08-23.09)

 

    Այսօր կնկատվի դյուրագրգռվածություն, կլինեք նեղացկոտ և նրբանկատ: Անհրաժեշտ է լինել  մի փոքր զգույշ, քանի որ  կարող եք այդ վիճակում վիրավորել այն մարդկանց իքնասիրությունը, ովքեր  չէին պատրաստվում Ձեզ նեղացնել:

Կշեռք ( 24.09-23.10)

 

    Այսօր ստիպված կլինեք  կատարել զոհաբերություններ, սակայն  տվյալ պահին կատարվող իրադարձություններն իրենց պտուղները կտան: Պարզապես մի փոքր պետք է սպասել:

Կարիճ (24.10-22.11)

 

    Այսօր Ձեր ընկերները Ձեզ կհուշեն շատ հետաքրքիր մտքեր, Ձեզ միայն մնում է դրանք ճիշտ պահին լսել և միանգամից իրականացնել:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

    Կունենաք շատ հետաքրքիր աշխատանք: Անձնական կյանքում եկել է ազատ ընտրության ժամանակը: Սպասվում է ծանոթություն ազդեցիկ և պատասխանատու անձի հետ, որից կստանաք յուրահատուկ նվեր:

Այծեղջուր (23.12-20.01)

 

 

Օրը շատ ձանձրալի կլինի: Աշխատեք  ուշադրություն չդարցնել կամ որոշ ժամանակ մնացեք ստվերում: Վաղն արդեն  իրավիճակը զգալի կկարգավորվի, պետք է միայն մի փոքր սպասել:

Ջրհոս (21.01-19.02)

 

    Այսօր կլինեք էներգիայով լի: Հենց այսօր հնարավոր է կարողանաք  լուծել անձնական խնդիրները: Այսօրվա ձեռքբերվածը  կարող է քողարկված թերություններ ունենալ կամ, ամենայն հավանականությամբ, կհիասթափեցնի: Սպասվում է ռոմանտիկ հանդիպում:

Ձուկ (20.02-20.03)

 

    Այսօր սպասվում են  չնախատեսված ծախսեր: Եղեք ուշադիր  զուգընկեր ընտրելիս, հնարավոր է` նա շատ երկար տարիների համար է: Մերձավորների հետ շփումը  հաճույք կպատճառի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА