ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 4.1% գնանկում. ԱՎԾ

11.04.2016 14:13 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ
Հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 4.1% գնանկում. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ձվի հանրապետական միջին գինը 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ նվազել է 13.9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 1.2%-ով:

Ըստ ԱՎԾ-ի 2016թ. մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.0%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Ստերլետ» ձկնատեսակի 1.7% գնանկումով:

Մսամթերքի ապրանքախմբում էլ այս տարվա մարտին 2015թ. մարտի համեմատ գրանցվել է 5.7%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ` 0.4% գնանկում: ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  2016թ. մարտին փետրվարի համեմատ խոզի մսի գինը նվազել է 7.0%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)՝ 4.1%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը՝ 1.7%- ով, տավարի մսինը՝ 0.4%-ով, տավարի փափկամսինը՝ 0.4%-ով, պելմենիինը՝ 0.3%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հավի բդի՝ 0.5%, եփած երշիկի՝ 0.6%, նրբերշիկի՝ 0.6%, ոչխարի մսի՝ 0.9%, թռչնամսի 1.1% գնաճ:

Ինչ վերաբերում է  հացամթերքի գներին, ապա 2016թ-ի մարտին 2015թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 4.1%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 0.3% գնանկում: 2016թ. մարտին փետրվարի համեմատ բարձր և առաջին տեսակի ալյուրների գինը նվազել է՝ համապատասխանաբար 0.9% և 0.5%-ով, մակարոնեղենինը՝ 0.7-0.9%-ով, առաջին և բարձր տեսակի հացերինը՝ 0.7% և 0.3%-ով:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի՝ 0.3%, կաթնամթերքի` 0.2%, այլ մթերքի՝ 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ նվազել է 7.9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.0% գնաճ:

2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, ոչ ոգելից խմիչքի` 0.2%, հրուշակեղենի 0.4% գնաճ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА