ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա աստղագուշակ. 25 դեկտեմբերի

25.12.2016 11:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրվա աստղագուշակ. 25 դեկտեմբերի

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում հանգստանալ, քանզի մինչ Նոր տարի նման հնարավորություն կարող են այլևս չունենալ: Օրը պասիվ է, հանգստի կարիք կարող է զգալ մարմինը, միտքը, զգացմունքային դաշտը: Ավելի լավ է հետաձգել ընդհանուր բյուջեի վերաբերյալ որոշումները, խուսափել հարաբերություններ պարզելուց: Լիակատար ինքնահանգստացումն անցանկալի է այն Խոյերի համար, որոնք գտնվում են կախվածության մեջ, օտար տարածքում, անընկերասեր միջավայրում:

Ցուլ

Ցուլերին դժվար կլինի ուշադրություն չդարձնել ուրիշների տրամադրության փոփոխություններին, հատկապես եթե խոսքը մտերիմ մարդկանց մասին է: Շրջապատողների քմահաճույքները կարող են զանազան պատճառներ ունենալ՝ թվացյալ ցավերից և պատահական անհանգստություններից, մինչև հիմնավորված դժգոհություններ ձեր հասցեին: Ճիշտ մարտավարություն ընտրելու համար ստիպված կլինեք ախտորոշել պատճառները:

Երկվորյակ

Երկվորյակների համար ամենաներդաշնակ օրը չէ, բարձրանում է կասկածամտության, հիվանդությունների, ճնշվող բացասական ապրումների զոհը դառնալու հավանականությունը: Կարող է նյարդայնացնել կենցաղը, մտավախություններ առաջացնել ինքնազգացողությունը: Բացառված չէ սովոր կապի ժամանակավոր բացակայությունը մերձավոր շրջապատի հետ: Հնարավոր է աններդաշնակություն կանանց հետ շփման մեջ:

Խեցգետին

Խեցգետիններն օրը լավ կանցկացնեն, եթե սահմաններ դնեն իրեց երևակայություններին և անսովոր ցանկություններին, ավելի հանգիստ և քննադատորեն վերաբերվեն արտաքին ազդեցություններին: Նորաձևության միտումները կարող են չհամապատասխանել գեղեցիկի, սիրո, հանգստի մասին ձեր պատկերացումներին: Ներքին հավասարակշռությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում խուսափել անպետք փորձարկումներից:

Առյուծ

Առյուծներին այսօր անհրաժեշտ է հոգեկան և կենցաղային հարմարավետություն: Դրան հասնելուն կօգնի չափի զգացումը: Չարժե տարվել փորձարկումներով, չափից շատ բան սպասել ձեզանից և ուրիշներից: Ավելի լավ է ժամանակին կանգ առնել անկեղծության պահին: Արժե համապատասխան հավասարակշռություն գտնել ավանդույթների և յուրօրինակության մեջ՝ գեղագիտության հետ կապված ոլորտներում: Լավագույն պահը չէ անձնական կարևոր հանդիպման համար:

Կույս

Կույսերը կարող են ապավինել հոտառությանը. շատ դեպքերում ինտուիտիվ որոշումը ճիշտ կլինի: Սակայն չարժե դուրս գալ ծանոթ իրավիճակների շրջանակներից, այլապես ինտուիցիան կարող է դավաճանել: Արժե խուսափել փորձարարական ուղղությունների մշակումից, նոր ծանոթություններից, գնումներից, նշանակալի գործերի ակտիվ շարունակությունից. տհաճ սխալը կարող է փչացնել ձեր թողած հաճելի տպավորությունը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում հրաժարվել հանգստի րոպեներից: Ակտիվ զբաղմունքներից ավելի լավ է հետ կանգնել. հաճույքը կհարևանի հիասթափության հետ: Ծնողները կբախվեն երեխաների քմահաճույքներին: Կարող է ժամանակավոր անհանգստություն պատճառել ֆինանսական վիճակը, անձնական կյանքը, ընկերոջ կամ սիրելիի պահվածքը: Ավելի լավ է հետաձգել արձակուրդի, նվերի ծախսերը: Լավագույն օրը չէ բարեգործության համար:

Կարիճ

Կարիճներին օրը դրդում է տրվել իրենց թուլություններին: Դրանց թվում կարող են լինել առողջության համար ոչ ամենաօգտակար սովորությունները: Ձեր նյարդերի վրա կարող է ազդել նաև տանն անհրաժեշտ պայմանների բացակայությունը, անձնական կյանքում, ընկերների հետ հարաբերություններում, կանանց հետ շփման մեջ ներդաշնակության պակասը: Այսօր չարժե տարվել կոսմետիկ միջոցառումներով, գեղագիտական և խոհարարական փորձարկումներով:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ այսօր տոնուսը բարձր չի լինի: Էներգիան կարող են խլել թաքուն սիրային ապրումները, ֆինանսական խնդիրները: Կամքը թուլացնել կարող է հոգեբանական կամ այլ կախվածությունը: Արտաքին ակտիվության թուլացումը կփոխհատուցվի ինտենսիվ ներքին կյանքով: Արժե վերահսկել տրամադրությունը և մտքերի ընթացքը, թույլ չտալ բացասական ապրումների, վատ հիշողությունների, նյարդայնացնող կենցաղային գործոնների վրա խիստ կենտրոնացում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր պասիվ կենսակերպի տրվելու, հոսանքի ուղղությամբ լողալու հազվադեպ հնարավորություն ունեն: Կարելի է երազել, լավ քնել, ժամանակ անցկացնել հասկացող մարդկանց շրջապատում, ժամանակ գտնել ստեղծագործության, հիշողությունների, արվեստի, հոգեբանության, երաժշտության աշխարհում խորասուզվելու համար: Այսօրվա կանխազգացումները ճիշտ են, սակայն ամեն ինչ կարող է փչացնել ճակատագրի նկատմամբ կույր հավատը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս այսօր համբերել, ոչ մի լուրջ քայլ չձեռնարկել: Նախաձեռնությունները կարող են ժամանակի և ուժերի անիմաստ վատնում լինել, զգացմունքային արձագանքները կարող են ոչ միշտ ադեկվատ լինել: Հնարավոր է ստիպված լինեք զոհողությունների գնալ հանուն մտերիմ մարդկանց: Հնարավոր է հիասթափություն կամ կորուստ: Արժե հետաձգել գնումները, բարդ կոսմետիկ գործողությունները, կարևոր ընտրությունը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում այսօր ապրել սեփական ռիթմով՝ ենթարկվելով սովորություններին, համոզմունքներին, զգացողություններին: Չարժե ընկնել նորաձևության և արտաքին էֆեկտների հետևից, փորձել ավելորդ անգամ նախաձեռնություն դրսևորել, արագացնել իրադարձությունների ընթացքը: Օրը հարմար է ներքին և արտաքին ներդաշնակության ձեռքբերման համար, սակայն բացառված չէ, որ դրան հասնեք դրական ճգնաժամի միջով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА