ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեկտեմբերի 24-ի աստղագուշակ

24.12.2016 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Դեկտեմբերի 24-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին սպասվում են զգացմունքայնորեն հագեցած հանգստյան օրեր: Հնարավոր է բարձր սենտիմենտալություն կամ կրքոտություն: Տեղին են զբաղմունքները, որոնք սնունդ են տալիս երևակայությանը: Շատերին կղեկավարեն թաքուն կարիքները, բացառված չէ ճնշվող ապրումներին ազատություն տալու, հիշողությունները թարմացնելու ցանկությունը: Անցանկալի է մշտապես ամբոխի մեջ գտնվելը: Լավագույն օրը չէ գործնական զբաղմունքների համար:

Ցուլ

Ցուլերին այս հանգստյան օրերին անհրաժեշտ է լեզու գտնել զուգընկերոջ և շրջապատի հետ: Կարևոր է ժամանակին արձագանքել ուրիշների տրամադրություններին, պահպանել հետադարձ կապ: Զույգի մոտ սեռական և զգացմունքային ներդաշնակությունը կախված կլինի ոչ միայն երկրորդ կողմից, այլև ձեզանից: Հնարավոր է ցանկանաք բաց կենսակերպ վարել, օրինակ՝ հյուրեր ընդունել, համերգ գնալ:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս հանգստյան օրերի մի մասը հատկացնել առօրյա մանր գործերին: Ժամանակի և լիազորությունների ճիշտ բաշխումը կօգնի խուսափել տհաճ անակնալներից, անհրաժեշտ պահ գտնել զվարճանքների համար, հանգստի համապատասխան ոճ ընտրել: Ուշադրություն կարող են պահանջել ընտանի կենդանիները, հնարավոր են շտապ գործեր՝ կապված տան, առողջության հետ:

Խեցգետին

Խեցգետինների համար հանգստյան օրերը ներդաշնակ կլինեն: Պայմաններ կան հանգիստ ժամանցի, սիրելի հոբբիի, հին հետաքրքրություններին վերադառնալու համար: Օրը կարող է պարգևել ոգևորություն, եթե դուք ստեղծագործ մարդ եք: Հնարավոր են անսովոր գեղագիտական լուծումներ և բացահայտումներ, անսպասելի գաղափարներ: Դժվարություններ կարող է ստեղծել ռեսուրսների ոչ ճիշտ վատնումը: Չարժե գումար ծախսել անիմաստ քմահաճույքների վրա:

Առյուծ

Հանգստյան օրերին Առյուծները կհայտնվեն զգացմունքների և սովորությունների ազդեցության տակ: Կաճի միայնության մեջ լինելու կամ ընտանիքի, մտերիմների, հին ընկերների հետ կապ զգալու կարիքը: Զգացմունքային ոգևորության ալիքի վրա կարող եք ինչ-որ բան անել տան համար, զբաղվել նախատոնական մաքրությամբ: Սիրային ժամադրությունը ջերմ և ռոմանտիկ կլինի, եթե ձեզ և սիրելիին մերձեցնում են հիշողությունները, միասին հաղթահարած բարդությունների մասին հուշերը:

Կույս

Կույսերի համար շաբաթվա վերջում առաջնային կլինի մերձավոր շրջապատի հետ շփումը: Եթե շուրջն անծանոթ մարդիկ են, կարող եք նախաձեռնել ճանապարհորդություն հարազատ վայրեր, փորձել վերակենդանացնել հին կապերը: Հարմար պահ է ուղևորությունների, տեխնիկական, բժշկական, տնտեսական նրբությունների քննարկման համար: Նրանց հետ, ովքեր ձեր կողքին են, կարևոր է հոգեկան ներդաշնակությունը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում այս հանգստյան օրերին խուսափել ավելորդ ծախսերից, վերահսկողության տակ պահել ընկերական և ռոմանտիկ կապվածությունները: Իրադրությունը կամ տրամադրությունը կարող է դրդել չարդարացված ծախսերի հոբբիի, թարմացումների, տոներին պատրաստվելու վրա: Լավագույն պահը չէ անձնական իրեր, հագուստ, կոշիկ, նվերներ ընտրելու համար: Ձեզ կարող է դավաճանել ճաշակը:

Կարիճ

Կարիճներին ինտուիցիան կօգնի ճիշտ ընտրել ճանապարհը, կապի միջոցը, խոսակցության տոնը, հեշտությամբ ընկալել ուրիշների քողարկված շարժառիթները: Առավելագույն արդյունք այսօր խոստանում են գործնական շփումները և ուղևորությունները, տեղեկատվական որոնումները: Դիզայնի, տան զարդարանքի հարցում ցանկալի է ինքնաքննադատականությունը: Բծախնդրություն կպահանջի նվերների, հագուստի, կոշիկի, աքսեսուարների ընտրությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այս հանգստյան օրերին խորհուրդ չի տրվում ակտիվ արտաքին գործունեություն վարել, ձգտել հանրայնության, պաշտոնականության: Հնարավոր է միայնության, անկեղծ զրույցների, բնության գրկում գտնվելու ձգտում: Շատ բան կարթանացնի ձեր հիշողությունները: Բացառված չէ երկակի կյանքի, հին կապերի թարմացման նկատմամբ հետաքրքրությունը: Օգտակար կլինի միաժամանակ աշխատել զգացմուքային, ֆիզիկական և մտավոր ծրագրերի հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր տպավորվող են, հակված են մտովի վերադառնալ անցյալ: Աճում է մտերիմ շփման, տեղեկատվական փոխանակման կարիքը: Շատ բան կախված է նորությունների և կապերի զգացմունքային լրացումից: Լավ է շփվել հին ծանոթների հետ, թերթել նախկինում սիրած գրքերը, դիտել ֆիլմեր, լսել երաժշտություն: Հնարավոր են գործնական և կենցաղային հաջող լուծումներ: Ապագայի ծրագրերի վրա կարող է ազդել հին իրադարձությունների մասին հիշողությունը:

Ջրհոս

Հանգստյան օրերին Ջրհոսներին խորհուրդ է տրվում խուսափել գեղագիտության, ռեսուրսների, սիրո հետ կապված ընտրությունից, գնումներից և ծանոթություններից: Անցանկալի է դնել նպատակներ, քանի որ վտանգ կա շեշտադրումների խախտման, ձեր պոտենցիալի նկատմամբ ոչ օբյեկտիվ հայացքի, ուրիշների մտադրությունների թյուրըմբռնման: Կարող եք սխալվել ձեր իրական ցանկությունների կամ ոճի որոշման հարցում: Ապրումների էներգիան կարելի է ուղղել օգտակար աշխատանքին:

Ձկներ

Ձկները կարող են ապավինել ինտուիցիային և հիշողությանը, հավատալ իրենց հին համոզմունքներին, ազատություն տալ երևակայությանը: Հոտառության շնորհիվ շատ իրադարձություններ և միտումներ ձեզ համար կանխատեսելի կլինեն: Կկանխագուշակեք սցենարի ընթացքը, ինտուիտիվ կերպով ճիշտ կընտրեք ճանապարհը և ուղեկիցներին: Ձեր փոստարկղում հնարավոր են նորություններ այլ երկրներից, հրավերներ հին ընկերներից, հեռավոր ազգականներից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА