ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊ-Ի ՀԻՄՆԸ

23.12.2016 21:12 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՏՄՊՊ-Ի ՀԻՄՆԸ


(ԱՄԱՆՈՐԻ ՇԵՄԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽՈՇՈՐ 
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄՈՎ 
ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Պոպոք, պնդուկ, մանդարին`
Էլի եկավ Նոր տարին:
ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՑ
(ՇԱՀՈՒՄ ԽԱՂԵՐԻ ՊԵՏՏՈՒՐՔԸ 
100 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ 500 ՄԼՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ 
ԵՎ ԴՐԱՆՈՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ՇԱՆԳՐԻԼԱՅԻՆ» ՇՈՒԿԱՅԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ 
ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) 
Ըստ քաղվերլուծաբանների` կառավարությունն այս քայլով հատուցում է Գագիկ Ծառուկյանին կրկին քաղաքական դաշտ վերադառնալու «կեղտոտ» գործարքի դիմաց:

% % %
ՈՒՂՂՈՐԴԵՑ
«Կառավարությունը հորդորում է գնալ երրորդմասցի Հռիփսիկ տոտայի մոտ, լավ մոմ է թափում: Նա կասի` հաջողություն կլինի՞, թե` ոչ»:
ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ
(ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ 
ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նախագահականից հայտնում են, որ Վիկտոր Դալլաքյանի կողմից վերջերս ծավալած գործունեությանը հանգիստ են վերաբերվում, քանի որ նա քաղաքական դաշտում հայտնի է որպես իր խմած ջրհորի մեջ  պրոֆեսիոնալ թքող:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА