ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆՏԻՑԻԿԼՈՆ

21.12.2016 21:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԱՆՏԻՑԻԿԼՈՆ


Ըստ Հիդրոմետ ծառայության` Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ վերադառնալը հետաձգվում է մինչեւ ցրտերի վերջը եւ սպասվելիք քաղաքական ցիկլոնի փոփոխությունը:


ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ ԿԱՄ ԹՈՒՂԹՈՒԳԻՐ
Հենց որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ, 1992-ի ցրտերը եկան: 


ՍԵՐ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ
(ԼՏՊ-Ի` «ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 
ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱԿ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հոգեթերապեւտների` «Կարմիր սատանաների» նկատմամբ «ծեր սատանա» Լեւոն Տեր-Պետրոսյանի սերը ուղիղ համեմատական է 90-ականների վերջի  նրա նկատմամբ համընդհանուր ատելությանը:
ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ
Ըստ «Ֆոտոլուրի»` Վիկտոր Դալլաքյանը ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից հրաժարականից շատ չանցած, սահուն կերպով դարձավ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի անձնական ներկայացուցիչը, ուղղակի չէր խանգարի, որ ֆոտոսեսիա անել էլ սովորեր:


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՑԻԿԸ
(ԱՆՏԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԻՐ «ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԻԿՏՈՐ 
ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ)
Ըստ քաղտեխնոլոգների` Անտինյանը քաղաքական դաշտում երկար դեգերելուց հետո, վերջին կուսակցությունն էլ կորցնելուց հետո վերջապես դարձավ Անտունյան:


ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ
(ԼՏՊ-Ի ԵԼՈՒՅԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 
«ՀԱՔԻՆԱԶ» ԿԱՅՔԸ ԳԼԽԱՎՈՐ ԷՋՈՒՄ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ «Հաքինազի»` ԼՏՊ-ի համագումարի ելույթի ղարաբաղա-ադրբեջանական հատվածը Ալիեւին այնքան էր դուր եկել, որ վերջինս որոշել է այն առաջարկել Մինսկի խմբին` որպես խաղաղության բանակցությունների սեփական տարբերակ:


ԾԵՐՈՒԿԸ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
(ԼՏՊ-Ն` ԻՐԵՆ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻՆ, ԶԻՄԶԻՄՈՎԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
– ծՈՔ ՐցրրՍՌռ ՓՈՐՖ-րՈՎօռ սցփՔՌռ ՓՈՐՖ...ԱԳՐԱՄՈՒՆՏԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱՐԴԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ` ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
ՄԵՂԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ես ուզում էի հայկական բադրիջանի խավիարը վերցնել, ադրբեջանական սեւ խավիար վերցնելու համար ինձ հիմնավոր համոզեցին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА