ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե լավ, տղամարդ աքլոր է գալիս, ուրեմն` տղամարդ, լավ տարի է լինելու»

21.12.2016 21:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եթե լավ, տղամարդ աքլոր է գալիս,  ուրեմն` տղամարդ, լավ տարի է լինելու»

Ամանորին ընդառաջ «Իրավունքն» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ: Սիրված դերասանին ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը ոչ միայն տոնական էին, այլ նաեւ վերաբերում էին բազմաթիվ ոլորտների:

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

«ԻՆՉԻՑ ԽՌՈՎ ԵՔ, ԵՍ ԷԼ ԵՄ ԽՌՈՎ, ԲԱՅՑ ՄԱՍԻՍԻՑ ԽՌՈՎ ՄԻ՛ ՄՆԱ»

Фото Sarafyan Hrant.– Ձեր սերնդի շատ արվեստագետներ ինչ-ինչ պատճառներով ժամանակին հեռացան երկրից, ի՞նչը Ձեզ պահեց Հայաստանում: (ՏԻԿԻՆ ԱԼԻՆԱ)

– Չեմ կարող ուրիշ տեղ ապրել, 90-ական թվականներին, երբ հոսանքի խնդիրներ կար, ցուրտ էր, ինձ մի երկու անգամ հրավիրեցին ԱՄՆ` աշխատելու այնտեղի հայկական հեռուստաալիքում եւ շոու ծրագիր վարելու: Անգամ տուն խոստացան, նորմալ աշխատավարձ, բայց ասացի` եթե շատ լավ վիճակ լիներ Հայաստանում, միգուցե գայի, հիմա, որ այսքան վատ է, թողնեմ այս վիճակում` գամ, ինչ չի սազի, ես էդ մարդը չեմ: Դրա համար էլ մնացի: Եղել են օրեր, որ մոմի լույսի տակ համերգն ավարտել եմ, որովհետեւ հոսանքը կեսից գնացել է... Ամեն դեպքում, այնպես չէ, որ այն մարդիկ, որոնք գնացին, հայրենասեր չէին: Ուղղակի, իրենք այդպես հարմար գտան: Ի դեպ, հիմա շատերը հետ են գալիս կամ ապրում են ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ: Բայց ես այս հող ու ջրի հետ շատ եմ կապված, չեմ կարողանում: Հիմա էլ ուր գնում եմ, 10 օր հետո օրերն եմ հաշվում, թե երբ եմ հետ գալու: Շիրազը մի լավ խոսք ունի, որտեղ ասում է` ինչից խռով եք, ես էլ եմ խռով, բայց Մասիսից խռով մի՛ մնա: Ի վերջո, հողն ու ջուրը մեղք չունի, ու ես հենց այդ հող ու ջրի համար եմ մնում:

«ԻՄ ՄԻԱԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է, ԻՄ ԾԱՓԵՐՆ ՈՒ ԲԵՄԸ»

Фото Sarafyan Hrant.– Այս նախընտրական թոհուբոհի մեջ, ո՞ր քաղաքական ուժին եք համակրում ու ո՞ւմ եք պատրաստ սատարել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: (ԿԱՐԵՆ ՇԱԽՎԵՐԴՅԱՆ)

– Խոստիկյանն ասում էր` ամեն մարդ պիտի իր պիվեն (գարեջուրը) խմի, քաղաքագետներ կան քաղաքականությունից բան չեն հասկանում, մենք ի՞նչ գիտենք: Երբեք քաղաքականության մեջ չեմ խառնվել, որովհետեւ քաղաքականությամբ հատուկ մարդիկ պետք է զբաղվեն: Մենք ինչ էլ ասենք, միեւնույնն է, ճիշտը չենք կարող տարբերակել, որովհետեւ այդ գործից չենք հասկանում: Ես որեւէ կուսակցության չեմ պատկանում ու ամբողջ կյանքում չեմ էլ պատկանել: Իմ միակ կուսակցությունն իմ ժողովուրդն է, իմ ծափը, որը ստանում եմ ժողովրդից եւ բեմը, որտեղ բարձրանում եմ ու երջանիկ եմ դրա համար: Ուղղակի, ուզում եմ, որ ամեն ինչ արդար լինի, լավ լինի: Եվ այսօր ինչը հուզում է ժողովրդին, ինձ էլ է հուզում: Ինչն էլ ուրախացնում է ժողովրդին, ինձ էլ է ուրախացնում: Հարգում եմ բոլոր քաղաքական ուժերին, ավելին` շատերի հետ մտերիմ եմ, բայց առաջին հերթին իմ ժողովրդի կողքին եմ կանգնած: Չէ որ իմ ժողովուրդն է ինձ դարձրել Աշոտ Ղազարյան, եւ իրավունք էլ չունեմ նրան դավաճանելու: Համենայնդեպս, ես լավատես մարդ եմ ու գիտեմ, որ 100 տոկոսով լավ է լինելու, որովհետեւ արդեն, կարծես թե, նշանները կան:

Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը

«ԻՍԿ ԵՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՁՄԵՌ ՊԱՊ ՉՏԵՍԱ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ»

Фото Sarafyan Hrant.– Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապից, թե՞ սովոր եք Դուք լինել Ձմեռ պապի կերպարում: (ՔՐԻՍՏԻՆԵ ՆՈՐԻԿՈՎՆԱ)

– Ձմեռ պապի կերպարում չեմ եղել, հազարից մեկ հաղորդման ժամանակ հումորային, սիմվոլիկ ինչ-որ մի դրվագում ու վերջ: Միայն երբ ուսանող էի, հորաքրոջս աղջիկը մանկապարտեզի վարիչ էր, ինձ հրավիրում էր` իրենց մանկապարտեզում Ձմեռ պապ խաղալու: Դրանից հետո Ձմեռ պապիկ չեմ եղել, բայց Ձմեռ պապիկ եմ իմ առաջին թոռնիկի ծնված օրվանից մինչեւ այսօր, առանց Ձմեռ պապի հագուստների, որովհետեւ նրանց միշտ նվերներ եմ տանում: Եվ բացի այն, որ ամբողջ տարին նվերներ եմ տալիս, այդ օրերին ավելի շատ են լինում: Կնոջս համար էլ եմ Ձմեռ պապ, աղջկաս ու տղայիս համար էլ: Իսկ ես այդպես էլ Ձմեռ պապ չտեսա իմ կյանքում: Մի Ձմեռ պապ ինձ մի հատ նվեր չտվեց: Հիշում եմ` մի դառը պատմություն. փոքր էի, հայրս հրավիրատոմս էր բերել, կարծեմ` արվեստի աշխատողների տանն էր, թե հայ ֆիլհարմոնիայում, վերջում նվեր պետք է ստանայինք: Անկյունաձեւ տեղ կար, որտեղ երեխաները մոտենում էին,  անկյունից իրենց նվերը ստանում ու շարունակում էին ճանապարհը: Ես տեսա, որ մյուս կողմն ազատ է, միանգամից գնացի այն կողմ, որտեղ արդեն ստացածներն էին գնում ու այդպես շենքից դուրս եկա` այդպես էլ նվեր չստանալով: Կյանքում մի անգամ պետք է նվեր ստանայի, այն էլ չեղավ:

«ԱՅԴ ՀՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ, ՎԻՇՏ ՈՒ ԾԻԾԱՂ ԿԱՐ»

Фото Sarafyan Hrant.– Անդրադարձանք քաղաքականությանը, արվեստին, Ձմեռ պապին, իսկ որպես Երեւանի պատվավոր քաղաքացի` ի՞նչն է հուզում ու անհանգստացնում Ձեզ: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Ի դեպ, այս տարի հունվարին էլ, երբ ելույթ ունեցա Լոս Անջելեսում` Գլենդելում, Գլենդելի քաղաքապետը, որը բեյրութահայ է, խնդրել էր իրեն անպայման հրավիրատոմս ուղարկել, որպեսզի ներկա լինի: Վերջում բարձրացավ բեմ, շնորհավորեց,  շնորհակալություն հայտնեց եւ ինձ տվեց Գլենդելի պատվավոր քաղաքացու կոչումը: Այնպես որ, ես նաեւ Գլենդելի պատվավոր քաղաքացի եմ: Եվ ինձ համար մեծ հպարտություն է նաեւ նշել, որ Նոյեմբերյանի Կողբ գյուղի պատվավոր գյուղացի եմ` դեռ կոմունիստների ժամանակներից: Վերադառնալով Ձեր հարցին` պետք է նշեմ, որ հուզել եւ հուզում է այն, որ մեր քաղաքը երիտասարդանում է, սիրունանում է, ավելի ժամանակակից է դառնում: Բայց ես միշտ նախանձել եմ վրացիներին, որոնք իրենց հինը քնքշորեն պահպանել են` դողալով դրա վրա: Երեկոյան էլ լույսեր են գցում այդ հին շինությունների, եկեղեցիների վրա, որը ավելի է գեղեցկացնում քաղաքը: Իսկ դրա կողքին սարքում են նաեւ ժամանակակիցը: Մինչդեռ մերոնք հինը փչացնում են, քանդում  ու սարքում այսօրվանը: Բայց չէ որ այդ հնության մեջ բավականին պատմություն կար,  վիշտ ու ծիծաղ կար... Դրանով մի սերնդի, կարծես, սպանես: Իսկ այդ սերունդը դրանով էր ապրել ու հիմա էլ է ապրում: Այդ շենքերը վերացնելով` մարդկանց ուրախությունն  ու դառնությունն էլ է գնում: Երբ գնում եմ ԱՄՆ, մարդ կա մի 20 տարի չի եղել Երեւանում, հարցնում է. «Աշոտ, Մանումենտից որ իջնում ես, մի հատ քար էր դրած, քանի՜ ավտո են եկել ու դրան խփել, էդ քարը հլը կա՞…»: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ անգամ Էդ զզվելի քարին էլ են կարոտել: Վատն էլ են լավով հիշում, որովհետեւ ամեն քարը, ծաղիկը, շունչը, ամեն ինչը հարազատ է, ու պիտի պահպանենք այն: Ղազախները նոր մայրաքաղաք կառուցեցին քաղաքից դուրս, իսկ Աստանան պահպանեցին: Կարելի էր այդպիսի մի բան էլ մեզ մոտ անել, թեկուզ դեպի Աշտարակ կամ Սեւան գնացող ճանապարհին: Եթե մի կենտրոն էլ այնտեղ լիներ, այսքան խցանումներ չէին լինի: Իսկ այսօր մարդիկ չգիտեն, թե վաղը-մյուս օրն ինչպես են մեքենա վարելու, որովհետեւ ո՛չ կանգնելու տեղ կա, ո՛չ վարելու: Մարդկանցից շատ մեքենաներ կան Երեւանում, շարժվելու տեղ չի մնացել:  

Մեկնարկել է Պուտինի տարեվերջյան մամուլի ասուլիսը (ուղիղ)

«ԵՐԵՍԻ ՎՐԱ ԴԵՌ ՄԱԶ ՉԻ ԱՃԵԼ, ԲԱՅՑ ԷՍ ԵՐԵԽԵՔԸ ՏՂԱՄԱՐԴ ՏՂԵՐՔ ԵՆ»

Фото Sarafyan Hrant.– Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին ու մեր երկրին` Նոր տարվա կապակցությամբ:(«ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Ամեն տարի բոլոր արվեստագետները, հասարակ մարդիկ իրար մաղթանքներ են հղում: Ես ուղղակի ցանկանում եմ, որ ինչքան հայ կա, որտեղ որ ապրում է, ով ինչքան ցանկություն ունի, դրա մի 10 տոկոսը կատարվի այս տարի: Եթե այդքանը կատարվի, ինձ թվում է` մեզ համար աքլորի տարին կլինի իսկականից լավ տարի: Թող ո´չ քառօրյա, ո´չ հնգօրյա պատերազմներ չլինեն... Ես քառօրյա պատերազմի երկրորդ օրը գնացել եմ Արցախ, հոսպիտալում եմ եղել ու տեսել եմ, թե ինչ տղերք էին... Երեսի վրա դեռ մազ չի աճել, բայց էս երեխեքը տղամարդ տղերք են: Նրանցից մեկն ասում էր` հենց էս ոտքս լավացավ, գնալու եմ ընկերոջս կողքը նորից կանգնեմ ու կռվեմ: Ուզում եմ այս երեխեքին Աստված պինդ պահի, ամուր ձեռքերով պահի, որովհետեւ նրանք են մեր վաղվա օրը, մեր պաշտպանն ու մեր թիկունքը: Ես իրենց ցավը տանեմ, թող առողջ լինեն, երջանիկ լինեն: Թող իրենց մայրերը ուրախությունից լաց լինեն` առավոտից իրիկուն, բայց տխրության լաց չունենան: Առողջություն, հաջողություն, հարստություն, երջանկություն իմ ժողովրդին, իմ ազգին, մեր երկրին: Իսկ աքլորի տարին էլ, եթե լավ, տղամարդ աքլոր է, ուրեմն` տղամարդ լավ տարի է լինելու: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե´ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА