ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ազգը պետք է պատռի իր միջից ՀՀՇ-իզմը` լեւոններով հանդերձ»

21.12.2016 21:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մեր ազգը պետք է պատռի իր միջից ՀՀՇ-իզմը` լեւոններով հանդերձ»

Տարվա արտաքին քաղաքական մարտահրավերների եւ ներքին քաղաքական իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ, ով ամփոփելով տարին` հորդորեց ուշադրության կենտրոնում պահել ռուս-իրանական հարաբերությունները:

«ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ ՍՏՐՈՒԿԻ ՊԵՍ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ` ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ»

–Տարածաշրջանի զարգացումների վրա անպայման լուրջ հետք կթողնի Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը` թե՛ մինչեւ տարեվերջ, թե՛ 2017 թվականին: Սպանության նույն օրը Իրանի կողմի խնդրանքով` անմիջապես բանակցություններ են կայացել Իրանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, որոնք վերաբերել են, բնականաբար, Սիրիայի հարցին: Սակայն չեմ կասկածում նաեւ, որ անդրադարձ է եղել բոլոր այն հարցերին, որտեղ Թուրքիայի մատը խառն է: Դեռեւս 1993 թվականից ի վեր, կոպիտ ասած, քարոզ եմ կարդում հայոց իշխանությունների համար, որ բարի եղեք, հետեւեք ռուս-իրանական զարգացումներին, փորձեք հետ չմնալ, որովհետեւ եթե միավորվում են նման կարգի երկու կայսրություն, ապա ցանկացած տեղում ապրող հայությունը դա կզգա իր մաշկվի վրա շատ պարզ հաշվարկով: Բայց, ինչպես 1993 թվականին, այնպես էլ այսօր շատ քիչ են հետեւում, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Երեւի թե, ազգային հիվանդություն է դարձել` կայսրությունների փորձը արհամարհելը` թուրքերի հետ շփման հարցում:  

– Բայց հենց Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը ցույց տվեց, որ անգամ ռուսական կայսրությունը` իր փորձառու դիվանագիտությամբ, կարծես թե, կրկին խաբվեց Թուրքիայի հարցում: Ըստ Ձեզ` տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

– Դեկտեմբերի 27-ին նշանակված է արտգործնախարարների երկկողմ հանդիպումը Մոսկվայում եւ, փաստորեն, Չավուշօղլուին ստրուկի պես կանչում են` հաշվետվություն տալու: Թե ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ` Սիրիայի շուրջ, երբեք չենք իմանա, բայց ըստ իս, այն եղել է հետեւյալ կերպ. ՌԴ-ն ասել է` դու հրաժարվում ես աջակցությունից` Հալեպում շրջապատած հրոսակներին, ես քեզ չեմ խոչընդոտում, որպեսզի քո ուզած քաղաքը Սիրիայում գրավես: Դե գնա գրավի, եթե կարող ես, մենք չենք խանգարում: Բայց տեսանք, որ թուրքական զորքերն իրականում ի վիճակի չեն գրավել անգամ մի փոքրիկ քաղաք, հակառակը` քրդերը, որոնք աջակցություն են ստանում ոչ թե Ռուսաստանից ու ԱՄՆ-ից, մի՛ խաբվեք, այլ` Իրանից, կարողացան նոյեմբերի 7-ին, բայց Իրաքի տարածքում, դուրս շպրտել թուրքերին քրիստոնյա քաղաքից:

«90-ԱԿԱՆՆԵՐԻՆ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ԾԱԽԵԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

–Վերադառնալով մեր իրականություն` հետաքրքիր է Ձեր տեսակետը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի շուրջ, որը հնչեցրեց ՀԱԿԿ երկրորդ համագումարի ժամանակ:

– Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի պես տականքը վերսկսում է խոսել հողերի հանձնման գործընթացների մասին, մենք միանգամից պետք է ամեն ինչ հասկանանք, որովհետեւ չենք մոռացել 1997 թվականի իր քաջ հայտնի տխրահռչակ բաց նամակը հասարակությանը` «Պատերազմ, թե խաղաղություն» վերնագրով: Այնպես որ, տեսել ենք այդ «խաղաղասերին» ու իր բոլոր արարքները: 90-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր ծախել ամբողջ Հայաստանը, որովհետեւ խոստացել էր ոմն Ալփարսլան Թուրքեշին` գորշ գայլերի պարագլխին: Լ. Տեր-Պետրոսյանը, որ Դեմիրելի հետ խոսակցություններից հետո, իրեն վատ չզգաց թուրքական օրենդրությամբ հանցագործ ճանաչվածի հետ մնա, գաղտնի բանակցություններ անցկացնի, անգամ հրավիրի Հայաստան, այդ մարդուց էլ ի՞նչ եք սպասում:

– Այն ժամանակ, երբ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ողջ Արեւմուտքն են համոզվում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ցնորամիտ վարքագծի մեջ, Լ. Տեր-Պետրոսյանը խոսում է ադրբեջանական պրագմատիկ քաղաքականության մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

–Իհարկե, Ալիեւն իր համար լավագույն գործիչն է, որովհետեւ նախ երկուսն էլ նույն ԿԳԲ-ից են, եւ երկրորդ` եթե մարդը պաչ-պռոշտի է արել Դեմիրելի հետ, Թուրքեշի ձեռքն է սեղմել, ինչո՞ւ չպիտի սիրաշահի Ալիեւին: Այն, ինչ որ անում ես, հետո շարունակություն է ունենում, եթե մի անգամ մեկի դիմաց խոնարհվել ես, հետո ասում են` դե էն մեկի դիմաց էլ խոնարհվիր, մյուսի դիմաց էլ... Իսկ այ էս մեկի մոտ ընդհանրապես պիտի ծնկի գաս: Լեւոնն այդ մարդն է` ծնկի եկած ու անկում ապրած: Ուղղակի, չի սատկում, որ ոչ մեկը ձեռքերը չկեղտոտի: Աշոտ Բլեյանին, որը ՀՀՇ վարչության ակտիվ գործիչներից մեկն է եղել, Լեւոնը 1992 թվին ուղարկում էր Բաքու, որպեսզի հետ գալու ճանապարհին մի հոդված բերի, թե ինչ հրաշք, լուսավոր երկիր է Ադրբեջանն ու ինչ խավարի երկիր է Հայաստանը: Բա չասես` դուք պիտի ոգեշնչե՞ք ձեր ազգին, թե՞ կեղտ շպրտեք: Սա էր իրենց գաղափարախոսությունը` ՀՀՇ-իզմը, դավաճանությունը: Մեր ազգը պետք է պատռի ՀՀՇ-իզմն իր միջից` լեւոններով հանդերձ, որովհետեւ մեկը, որ անպատիժ  է մնում, վատ օրինակ է ծառայում մյուսների համար: 

«ԼԻՆՉԻ ԴԱՏԱՐԱՆ Է ՊԵՏՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԳՈՆԵ ՄԵԿԻ ՀԱՆԴԵՊ»

–Ի դեպ, դավաճանների մասին. վերջին շրջանում մեծ թափ է առել այդպիսիների ի հայտ գալը, որոնք փորձում են դավաճանների պլատֆորմ ստեղծել Բաքվում: 

– Եթե ուզում եք իմանալ, առաջին դավաճանը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մենք տեսնում ենք, որ հայրենիք դավաճանելը Հայաստանում արդեն հանցանք չէ, ու դա հենց Տեր-Պետրոսյանն է սերմանել: Եթե չեն պատժում այսօրվա դավաճաններին, որոնք բավական հասանելի են, ուրեմն` ինչ-որ մեկին ձեռնտու է, որ այս երեւույթը տարածվի:  Գուցե, մի քիչ զգացմունքային հնչի, բայց եթե մեկին բռնեն, փողոցում դատաստան կատարեն, բավական է, որ մյուսները նստեն տեղները: Այլ դեպքում հետեւանքներն անխուսափելի են: Եվ եթե ինչ-որ մեկը նաեւ ֆինանսավորում է նման մարդկանց, ուրեմն` վստահ եղեք, որ նրանց թիվը կավելանա: Պարզ չէ՞, որ երկու կոպեկի համար կիսամուրացկան երկրում մորն էլ կծախեն, հայրենիքն էլ: Պետք է հասարակական լայնածավալ շարժում, որը կպահանջի, որպեսզի այդ մարդկանց կանչեն պատասխանատվության: Իսկ եթե չեն կանչում, ապա Լինչի դատարան պետք է կազմակերպել գոնե մեկի հանդեպ: Մյուսները եթե մոլի դավաճան են, կփախնեն, եթե` ոչ, վաղը կխոստովանեն, ով է իրենց փող տվել, որ նման նախաձեռնություններ իրականացնեն: Իսկ գիտե՞ք, որ դավաճաններից մեկը` Գեորգի Վանյանը, հիմա Վրաստանում է եւ այնտեղ գործունեություն է ծավալում: Հասկացել է, որ այստեղ չի ստացվում, գուցե Վրաստանում կարողանա կազմակերպել մի բան, որ էլի փողեր աշխատի: Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ այս դեպքերը սկսվել են դեռ Լեւոնի ժամանակ, երբ ժողովուրդների բարեկամության անվան տակ փողեր էր հատկացնում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը` տարբեր կարգի մարդկանց միջոցով: Ու այս մթնոլորտում էլ խեղճ Հայաստանն ուզում է մտնել նախընտրական շրջան, որն արդեն իմաստազրկվել է, որովհետեւ տարբեր լեւոնտերպետրոսյաններ էլի սկսել են խաղարկել Արցախի գործոնը` ներքաղաքական գործընթացների վրա, ինչպես 90-ականներին էր:

«ԱՐԻ ՈՒ ՄԻ ԱՍԱ` ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՊԻՏԻ «ՀԱՄԱԽՄԲՎԵ՞ՆՔ»»

–Տեր-Պետրոսյանի հարցում պարզ է Ձեր դիրքորոշումը, իսկ ինչպե՞ս կգնահատեք մյուս ընդդիմադիր ուժերին` իրենց լիդերներով հանդերձ, որոնք պատրաստվում են մասնակցել ԱԺ ընտրություններին:

– Նախ ասեմ, որ Գագիկ Ծառուկյանն ապացուցեց, որ քաղաքական գործիչ չէ, եւ իր վերադարձը քաղաքականություն համարում եմ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք: Ստեղծված խառնաշփոթում ինչ-որ մեկի մտքով անցել է, որ Գ. Ծառուկյանի մասնակցությունն էլ ընտրություններին վատ չի լինի, ինքն էլ համաձայնել է: Հավանաբար, իր բարեկամների համար մի նոր պաշտոն ակնկալելով: Այն ժամանակ Կոտայքի մարզպետ նշանակվեց իր բարեկամներից, իսկ հիմա ի՞նչ են առաջարկել, չգիտեմ: Իրենց գաղտնի նստաշրջաններին չեմ մասնակցում, բայց կարելի է պատկերացնել, որ մի անգամ պայմանավորվել են, գինը մարզպետի պաշտոնն է եղել, էլի կարող են պայմանավորվել, ուղղակի, գինն այս անգամ ավելի թանկ կլինի: Իսկ մնացածները զբաղված են ինչ-որ քաղաքական կուսակցությունների շինարարությամբ, հնարավոր դաշինքների ձեւավորմամբ: Ուղղակի, ծիծաղ է հարուցում` մի՞թե 26 տարին հերիք չէր, որ հասկանայիք` հիմարական քաղաքական անվանումները այլեւս տեղին չեն: «Լուսավոր Հայաստան», եսիմ ինչ Հայաստան, ամո՛թ է, Հայաստանի անունը շահագործում են` որպես փողոցային պոռնիկի անուն: Ի՞նչ է նշանակում «Լուսավոր Հայաստան», էդ ո՞վ է որոշում: Կամ` Վ. Օսկանյանի «Համախմբումը», մեկը հարցնող լինի` «միացում» խոսքը կատարե՞լ ես, որ հիմա էլ համախմբում ես կազմակերպում: Ո՞վ ում հետ պետք է համախմբվի: Դե արի ու մի ասա` մորմոնների ընկերոջ հե՞տ պիտի «համախմբվենք»: Մեկը հարցրե՞լ է իրեն, թե ում հետ է ընկերություն անում` տոտալիտար աղանդի: Իսկ Օհանյանն ու Դալլաքյանը դեռ չկողմնորոշված` Օսկանյանը հայտարարում է կամ ԶԼՄ-ների միջոցով դրդում է, թե ինչ լավ կլիներ դաշինք կազմեինք: Էդ որ ասում է` լավ դաշինք կլինի, ի՞նչ գիտի, կարող է, ենթադրենք, նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով են ուզում կուսակցություն ստեղծել: Այնպես որ, դեռ չեմ տեսնում հակակշիռ իշխանությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА