ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախատոնական եւ հետտոնական օրերին ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը սննդամթերքի շուկայում

21.12.2016 17:05 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նախատոնական եւ հետտոնական օրերին ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը սննդամթերքի շուկայում

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության` ՍԱՊԾ  կողմից վերջին 3 ամիսների ընթացքում իրականացվել է 120 պետական վերահսկողություն` հիմնականում կաթ-կաթնամթերք, միս-մսամթերք, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչնքեր արտադրող ընկերությունների մոտ, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում եւ իրացման ցանցերում: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ խոսքով` ամբողջ տարվա ընթացքում իրականացվել է ավելի քան 1020 պետական վերահոսկողություն. «Վերահսկողության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություններ սննդամթերքի անվտանգությունը կարգավորող օրենսդրության պահանջներին: Արձանագրվել է պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի վաճառքի, մակնշման անհամապատասխանության դեպքեր: Բոլոր դեպքերով տրվել են հստակ հանձնարարականներ: Դրա հետ մեկտեղ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն` առկա խախտումները վերացնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վ. Դանիելյանը:

Ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում մի շարք տնտեսվարողների մոտ կասեցվել է արտադրական գործընթացը, շատերի մոտ իրացումը` հետագայում ոչնչացվել  է տվյալ խմբաքանակը: Եղել են նաեւ անհամապատասխանություններ մանրէաբանական շեղումներով եւ սանիտարահիգենիկ պայմանների հետ կապված:

Ըստ Վահե Դանիելյանի, նախատոնական եւ հետտոնական օրերին ՍԱՊԾ-ը խստացնում է վերահսկողությունը սննդամթերքի շուկայում ,  հերթապահություն է սահմանվելու դեկտեմբերի 23-ից հունվարի 8-ը, որի ընթացքում իրականացվելու է ամենօրյա շրջայցեր, բացի այդ, 24-ժամյա ռեժիմով գործելու է նաեւ ծառայության թեժ գիծը,  խնդիրների դեպքում սպառողները կարող են զանգահարել:

«Ծառայությունն արդեն հետամուտ է եղել սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների կարգավորմանը: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է, որ սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցները պետք է ունենան  սանիտարական անձնագրեր: Ներկայումս ծառայությունում լուծում ենք այդ խնդիրը, որպեսզի մոտ ապագայում սկսենք տվյալ հարցին ոլորտային լուծում տալ»,-ընդգծեց Վահե Դանիելյանը:

Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե հատկապես նախատոնական օրերին սպառողական շուկայում ինչպես է իրավիճակը` կապված ժամկետն անց ապրանքների վաճառքի հետ, Վահե Դանիելյանը փաստեց. «Վերջին մեկ ամսվա ընթացքում պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի կոնկրետ վաճառքի դեպքեր չեն գրանցվել: Սա դեռ չի նշանակում, որ մենք աչալուրջ չպետք է լինենք եւ նախատոնական օրերին այդ դաշտում չուժեղացնենք հսկողությունը: Ոլորտային քննարկումների ժամանակ արտադրողներից պահանջել ենք, որպեսզի նախկինում եղած խնդիրները չկրկնեն այս տարի»,-եզրափակեց Վ. Դանիելյանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА