ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՍ ԷԴ ՊԱՐԸ ՊԱՐՈՒՄ ՉԵՄ

20.12.2016 19:59 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԵՍ ԷԴ ՊԱՐԸ ՊԱՐՈՒՄ ՉԵՄ


(ՀՅԴ-Ի ԵՎ ՕԵԿ-Ի ԿՈՂՄԻՑ,  ՆԱԽԱԳԱՀԻՑ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պարի պետականից հայտնում են, եթե ՀՅԴ-ն  ու ՕԵԿ-ը քաղաքական դաշտում լավ չեն պարում, դա դեռ չի նշանակում, թե Ծառուկյանն է մեղավոր:
ՇԱԲԱԹՎԱ ԱՆԵԿԴՈՏԸ
Իլհամ Ալիեւը գալիս է տուն:
- Մեհրիբան ջան, այսօր քիչ էր մնում Արցախի տեր դառնայինք: 50/50 շանս կար:
- Ո՞նց:
- Դրսում պապայի ընկերոջը` Լեւոնին տեսա: Ասի` Ղարաբաղը կտա՞ս:
Արդեն ուզում էր տալ, բայց կողքի հայերն ասին` «Ո՛չ», ու չտվեցին: Բայց պատկերացնո՞ւմ ես, որ ասեին «Հա»: Հողերը մերը կլինեին:


ԼՏՊ-Ի ՏՐՏՈՒՆՋԸ
Էս ինչ զուլում երկիր ա, երկու հարեւան երկրների ժողովուրդներն ու կառավարությունը ելույթս հավանում են, սեփական ժողովուրդը չի հավանում:ԿՆՔԱՀԱՅՐԸ
(ԼՏՊ-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ 
ՉԱՐԻՔՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Է» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ ուսումնասիրելով Երրորդ հանրապետության կենաց ծառը, որպես կոռուպցիայի արմատ հայտնաբերել են ԼՏՊ-ի պրիվատիզացիան:


ԾծԿթԿՀԸիԿԹյլ ՎԻԿՏՈՐԸ
(«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԻՄ ԱՍՈՒԼԻՍԻՑ, ԱՄԲՈՂՋ ՕՐՆ ԻՆՁ ԶԱՆԳՈՒՄ ԷՐ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ»` ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ավտոսիրողների ընկերության` Վիկտոր Դալլաքյանն այնպիսի խստաշունչ ասուլիս տվեց, որ փողոցում մեքենաների անտիֆրիզը սառեց:


ԼՐԻՎ ՀԱԿմեջ ԵՂԱՎ
(ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ՀԱԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀԺԿ կուսակցությունից հայտնում են, որ Կարեն Դեմիրճյանից հետո ՀԺԿ-ի իներցիոն ռեյտինգը այնպես է ընկել, որ Ստյոպիկը ստիպված ՀԱԿ-ն է ընկել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА