ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԹՈՒՂԹՈՒԳԻՐԸ

20.12.2016 19:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԹՈՒՂԹՈՒԳԻՐԸ

ՀԱԿ համագումարին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, բնականաբար, արժանացավ դատապարտումների հեղեղի: Ամեն օր Բաքվի քարոզչամեքենայի կողմից հերթական հայկական ազգանունով դավաճանի մատուցումը քիչ էր, հիմա էլ գործնականում նույն ոգով ու ոճով ավելացավ ՀՀ առաջին նախագահի կարգավիճակ ունեցողի «դարակազմիկ» ելույթը, որն անհապաղ հրճվանքով ընդունվեց մազութային սուլթանատի լրատվամիջոցների կողմից: ԳԱՐՇԱՀՈՏ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Եթե մի քանի օր շարունակ համացանցում բուռն քննարկումների առարկա էր Կենտրոն հեռուստաընկերության եթերում պատվազուրկ ծաղրածու Սերգեյ Դանիելյանի (Յոժի) «կուսակցության» շնորհանդեսը, որի հապավումը հնչում է շատ գարշահոտ, ու ամբողջ հաղորդման ընթացքում հեռուստադիտողին շոկի էին ենթարկում կղանքի լուսանկարով, ապա շատ չանցած հայտնվեց Լեւոն Ակոպիչի թրքաբարո եւ թրքասեր ելույթը: Անգամ հնչեց գովասանք` մազութային սուլթանատի բռնապետի հասցեին. «Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը` Իլհամ Ալիեւին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաեւ սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքեց իր հայրը` հանգուցյալ Հեյդար Ալիեւը»: Իհարկե, կարելի էր բավարարվել` ասելով, որ այս մեջբերումն այն ամենն է, ինչ հարկ է իմանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, սակայն այժմ նախընտրական շրջան է, եւ հարց է ծագում` ի՞նչ նպատակներով են հրապարակ բերվում գարշահոտ նախընտրական տեխնոլոգիաները: Եթե Սերգեյ Դանիելյանի պարագայում ենթադրելի է, որ նպատակն էր քաղաքացիների մոտ համատարած զզվանք առաջացնել քաղաքականության հանդեպ, ապա ինչ նպատակ է հետապնդում ԱԺ ընտրարշավ մտնող ծեր ղառղառը` հնչեցնելով բառիս բուն իմաստով դավաճանական կարգախոսներ: 
Դեռեւս տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը նրան որակել էր «շարքային ընդդիմադիր գործիչ»: Իսկ հիմա նա ոչ միայն շարքային ընդդիմադիր է, այլեւ 5 տոկոս քվե մուրացող ընդդիմադիր: Եվ մուրալու համար ընտրել է ամենազազրելի ձեւը` վայրահաչելով ՀՀԿ պաշտոնական գաղափարախոսությունից բխող ազգ-բանակ` միանգամայն արդիական եւ տարածաշրջանի իրողություններից բխող դրույթի դեմ, միաժամանակ քոքելով իր ավանդական բայաթին, որ եթե Արցախի հարցում խոշոր զիջումներ չանենք, ապա կորած ենք: Մարտնչող պարտվողականությունը, ըստ էության, լինելու է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի գլխավոր կարգախոսը. «Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում: - Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա: Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի: Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով: Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետեւ Հայաստանի ու Ղարաբաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի»: 
Այսինքն` ՀԱԿ-ը, իր առաջնորդով հանդերձ, փորձելու է ոգեկոչել ամենազազրելի, փոքրոգի, հակազգային մղումները: Պարզ է, որ այդպիսի կարգախոսը դրական արձագանք կարող է գտնել միմիայն հանրության տականքի մոտ, որի մասին ժամանակին երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցը ասել էր` «1915-ին բռնաբարված տատիկների արգասիքը»: Ստացվում է, որ ձգտելով ընտրություններում մուրալ 5 տոկոսը, ՀԱԿ-ը, իր առաջնորդով հանդերձ, որպես ընտրազանգված, մտադիր է հենվել բացահայտ գենետիկ թափոնի վրա: Այդպիսի «ընտրազանգվածից» խորշել են գործնականում բոլորը, բացի ՀԱԿ-ից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից, սակայն ինչպես նրա հոգում նստած թույնն ու ատելությունը ազգի ու ազգայինի հանդեպ, այնպես էլ խորհրդարանում ամեն գնով հայտնվելու մարմաջը, ժամանակին երկիրը ղեկավարող այդ գործչին մղել են հանրության ամենաստոր, արգահատելի, համընդհանուր արհամարհանքն ու զզվանքը վայելող հատվածի վրա հենվելու մտքին: Անշուշտ, բուն քվեարկության արդյունքը ցույց կտա, արդյո՞ք մեր երկրում մարդկային խոտանը հասնում է 5 տոկոսի, թե` ոչ: 

ՉԿԱ ՉԱՐԻՔ, ԱՌԱՆՑ ԲԱՐԻՔԻ
Բանը հասել է նրան, որ անգամ Ստյոպիկ Սաֆարյանի պես կադրերն են մատնացույց անում ԼՏՊ-ի թեզերի դավաճանական բնույթը: Բայց հետաքրքիրն այն է, որ ծեր ղառղառը հաջողացրել է իր իսկ ճառում ինքն իրեն հերքել. «Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը: Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի: Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի»: 
Այսինքն` նրա ցինիզմը հասնում է այն աստիճանի, որ մատնանշելով հանդերձ Ադրբեջանի անխուսափելի պարտությունը` ռազմական արկածախնդրության դեպքում, ինքն իրեն` որպես թուրքական շահի սպասավոր, առաջարկում է դրսի ուժերին: Դրան է ուղղված եւ ազգ-բանակ գաղափարի կատաղի վարկաբեկումը. «Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միեւնույն ռազմավարությունն է` մատուցված ուրիշ փաթեթավորումով: Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ` իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով: Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում եւ Ղարաբաղում: Դա նշանակում է առնվազն եւս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչեւ Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, եւ խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը»: 
Եվ առանձնահատուկ ցինիզմով ՀԱԿ առաջնորդը իր ելույթում քանիցս ծաղրանքով խոսում է «ոչ մի թիզ հողայինների» մասին: Այսինքն` թունալից ցինիզմը տարածում է ինչպես Արցախյան պատերազմի զոհերի վրա (որոնց անուն առ անուն թվարկող վերջերս համացանցում հայտնված գիրքը բաղկացած է առավել քան 300 էջից), այնպես էլ ապրիլյան պատերազմի արդեն մեր նոր սերնդի 18-20 տարեկան հերոսների վրա: 
Այդպիսի վանող եւ արգահատելի ցինիզմը հանգեցնում է նրան, որ մեր երկրում «խաղաղասիրություն», «փոխզիջումներ» եւ նման այլ բառերը ստանում են հայհոյանքի կարգավիճակ, եւ արդյունքում հակահայրենասիրության մարմնացում ԼՏՊ-ն ակամա նպաստում է երկրում առողջ, կենարար միլիտարիզմի ոգու հաստատմանը: Այսինքն` դրդում է մերժել ցանկացած երեւույթ, որը թուլացնում է ազգային ոգին, ինչպիսի փաթեթավորումով էլ այն մատուցված լինի: 
Բացի այդ, քանի որ Տեր-Պետրոսյանը գործում է ադրբեջանական քարոզչամեքենային զուգընթաց, ընտրարշավի ընթացքում այնքան էլ դժվար չի լինի հայտնաբերել այն կատեգորիային, որը դավաճանական մտածողություն ունի, ու դրանով իսկ հաշվառված ունենալ բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ վահանմարտիրոսյաններ են: Գումարած դրան, այլ ընդդիմադիր ուժեր արդեն ունեն այն թիրախը, որին պետք է «սկացնել» առաջին հերթին, եւ որին «սկացնելը» օբյեկտիվորեն ձեռնտու է սեփական վարկանիշի տեսակետից: Իսկ դա արդեն կնպաստի ընդդիմադիր դաշտի զուլալմանը, թույլ կտա խորհրդարանական կառավարման անցնող հանրապետությունում սահմանել այն չափանիշները, թե ինչպիսին չպետք է լինի ընդդիմությունը: Այդ առումով ԼՏՊ-ի վերջին «թուղթուգիրը», որը դեռ քանիցս կհնչի քարոզարշավի ընթացքում, հանրության համար կդառնա որոշակի պատվաստում` ընդդեմ ապազգային, օտարին եւ «միջազգային հանրություն» կոչեցյալին ապավինող գաղափարախոսությունների եւ դրանց կրողների:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА