ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հացերի մեջ թուրքական, անհայտ ծագման բարելավիչներ են օգտագործում. Ռ. Հայթայան

20.12.2016 13:22 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հացերի մեջ թուրքական, անհայտ ծագման բարելավիչներ են օգտագործում. Ռ. Հայթայան

Հայաստանում սննդի ոլորտը շարունակում է մնալ անվերահսկելի: Սպառողների ազգային ասոցիացիան ակտիվորեն շարունակում է ուսումնասիրություն իրականացնել սննդի սպասարկման ոլորտում և , բնականաբար հայտնաբերվել են մի շարք խախտումներ:Ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթայանի հավաստմամաբ ամենաբացիթողի վիճակում շարունակում է մնալ հացաբուլկեղենի ոլորտը:

<<Հացերը անհայտ ծագման են:Վաճառվում են առանց մակնշման:Հացերը պետք է փաթեթավորված լինեն, որպեսզի մարդիկ իմանա, որ ընկերության արտադրանքն է այն:Կան հացեր, որոնք պարունակում են Թուրքիայից ներկրված բարելավիչներ և շատ վտանգավոր են օրգանիզմի համար:Իսկ առաքման մասին էլ չասեմ:Դրանք խանութ են բերվում մարդատար մեքենյի թափքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով>>:

Iravunk.com-ի այն հարցին, թե հատկապես արագ սննդի կետերը ինչ վիճակում են գտնվում, Հայթայանը պատասխանեց, թե ազգաբնակչությանը հորդորում է չօգտվել այդ կետերից, քանի որ դրանք հիգիենաիկ չեն:

<<Նայում եմ, օրինակ՝ Երևանյան լճի հարևանությամբ բենզալցակայան կա, կողքը տեղավորել են համ հյուրանոց, համ սննդի կետ:Պետք է հաշվի առնել, որ սննդի կետում պետք է լինի սանհանգույց, մեկ աշխատողը չի կարող համ սնունդ պատրաստել, համ գումարը վերցնել, համ էլ փաթեթավորել այն>>:

Մասնագետի տեղեկացմամբ մսամթերքի շուկայում հիմնականում ներկրված մսեր են, որոնք որակապես վատը չեն:

<<Երշիկեղեն պատրաստվում է հիմնականում Հնդկաստանից բերված գոմեշի մսից, որը որակապես շատ լավն է, տեղական մսից երշիկեղեն պատրաստում են մոտ 6-ից 7 տոկոսը:Եթե գործարանները տեղական միսը օգտագործեն, հասարակ սպառողը այն միսը շուկայից 5000 դրամով ձեռք       կբերեր>>:

Նա նաև նշեց, որ կաթնամթերքի շուկայում խախտումները կապված են չոր կաթի օգտագործման հետ, կաթի, թթվասերի կամ մածունի վրա պետք է նշվի, որ օգտագործվել է կաթի փոշի, ինչը բացայակում է:

Ս. Ա.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА