ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոնական օրերին անհրաժեշտ է հետեւել սննդակագին

19.12.2016 17:10 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տոնական օրերին անհրաժեշտ է հետեւել սննդակագին

Ամանորին գեղեցիկ եւ ճոխ սեղան ունենալուց զատ, անհրաժեշտ է, որ մարդիկ պահպանեն նաեւ ճիշտ սննդակարգ: Այս օրերին տնային տնտեսուհիները սկսել են գնել ամանորյա մթերքներ, որոնք պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել պատշաճ պայմաններ, քանի որ ե՛ւ կենդանական, ե՛ւ բուսական ծագման մթերքի սխալ պահպանման դեպքում կարող են առաջնալ բազմաթիվ խնդիրներ. «Օրինակ ընդեղենի սխալ պահպանման դեպքում մարդիկ կարող են վնասել իրենց օրգանիզմը: Եթե ընդեղենը տնային տնտեսուհիները շուտ են գնել եւ չեն պահպանում ճիշտ պայմաններում, ապա տարբեր սնկերի գործունեության արդյունքում առաջանում են միկրոտոքսիններ, որոնք վնասում են օրագիզմին: Հետեւաբար հորդորում եմ, որ ընդեղենը պահպանեն չոր վայրում եւ մեկ օր -18 աստիճանի դեպքում պահպանելուց հետո, տեղափոխել սառնարան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտորանտ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ: Ըստ նրա, այսօր սննդային հավելումներ գոյություն ունեն ամբողջ աշխարհում եւ այդ խնդրին միայն Հայաստանը չէ, որ բախվում է: Սակայն այս դեպքում անհրաժեշտ է խնդիրն ավելի լայն համատեքստում դիտարկել, քանի որ սննդային հավելումները երկարացնում են պիտանելիության ժամկետները, նվազեցնում են ինքնարժեքը. «Հայաստանի պարագայում խնդիրն այն է, որ շատերը հասկանալով որոշ մթերքների վնասակարությունը` շարունակում են դրանք օգտագործել: Ամանորին սպառողները խախտելով սննդակարգի կանոնները` օգտագործելով բարձր կալորիականությամբ սնունդ, բարձր յուղայնություն պարունակող մթերք, թունդ ալկոհոլային խմիչներ եւ այլն, խախտում են ճիշտ սնվելու գրաֆիկը»,-ընդգծեց Դ. Պիպոյանը: Նրա խոսքով` պարտադիր չէ Ամանորին նստել սեղանի շուրջ եւ անընդհատ ուտել: Այդ օրերին սեղանը կարելի է համալրել բանջարեղենով, թաղանթանյութ պարունակող մթերքներով, բանջարեղենային աղցաներով եւ այլն: Պետք է աշխատել պահպանել սնվելու ռեժիմը, երեկոյան ժամերին թթվասերով, մայոնեզով չծանրաբեռնել օրգանիզմը. «Պետք է հնարավորինս զերծ մնալ գազավորված, շաքար պարունակող ըմպելիքներից: Մենք սովորություն ունենք աղցանները պատել մայոնեզով ու թթվասերով, պետք է հիշենք, որ այդ դեպքում նրանք ունենք պիտանելիության քիչ ժամկետներ` 6-8 ժամ: Թթվասերն ու մայոնեզը պետք չէ ավելացնել մեծ տարանների մեջ, անհրաժեշտ է աղցանը պատրաստել առանց կանաչեղենի եւ մատուցելուց  ավելացնել թթվասերը կամ մայոնեզը: Մեկ գաղտնիք ասեմ, որ աղցանին կարելի է ավելացնել միայն մածուն եւ միայն արտաքին տեսքը պատել թթվասերով»,-նշեց մասնագետը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА