ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ

13.12.2016 18:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ


(ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ` «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ` ԵԹԵ ՀՐԵԱ ԼԻՆԵԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԱՊՐԵԻ, ԱՊԱ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ 
ԿՍՏԱՆԱՅԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նոբելյան կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով Հրանտ Բագրատյանի ներդրումները որձ կովերի ոլորտում` նրան, այնուամենայնիվ, մրցանակ կտան:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄ
(ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ 
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մինչ դաշնակները երգում են Ստամբուլը արյան ծով դարձնելու մասին, քրդերն այն իրականացնում են:


ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ
Գագիկ Ծառուկյան- Վերադառնամ, որ ինչ անեմ:ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(«ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ 
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախաձեռնող խմբից հավաստում են, որ կուսակցության հիմնադիր նախագահ կարող է լինել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ գործադիրի ղեկավարի եւ քարտուղարի պաշտոնը թող իրար մեջ բաժանեն Սեյրան Օհանյանն ու Վիկտոր Դալլաքյանը:


ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ-ն ընդդիմադիների մեջ լինելու է իշխանություն, իշխանության մեջ` ընդդիմություն:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` 
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
(2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ «ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Է՜ս բյուջեով ո՞ւր ես գնում, Կարեն ջան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА