ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

09.12.2016 19:07 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է


(ՀՅԴ-Ն ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀՀԿ-Ի ՀԵՏ ԴԱՇԻՆՔՈՎ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 
ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՅԴ Բյուրոն զբաղված է «Դաշնակցությունն առանց ՀՀԿ-ի Հայաստանում այլեւս անելիք չունի» ֆունտամենտալ աշխատության վրա: ՉԱՓՈՐՈՇԻՉ
(ՎԱՐՉԱՊԵՏԻ` ԱՉՔՆԵՐԸ ԿՈՒՇՏ 
ԿԱԴՐԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐԱԾ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Աչքը կուշտ` հագը չուստ:


ԲՀԿԻ-ԻՑ ԹՌԱԾՆԵՐԸ
(Ն. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՇԱԲԱԹ ՕՐՎԱՆԻՑ  ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ՎԱԼԵՐԻԱՆԿԱՅԻ, ԿԱՐՎԱԼՈԼԻ, ԻՆՍՈՒԼԻՆԻ ԲՈԼՈՐ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՎԵԼ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Շտապօգնությունից հայտնում են, որ Ծառուկյանի վերադարձով պայմանավորված` վերոնշյալ դեղերը հիմնականում օգտագործել են Օսկանյանի կուսակցության անդամները, քանի որ, ըստ լուրերի, սպասվում է նաեւ վհուկների որս:ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ 
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
– Ես չէի ուզում, ինձ վերադարձրեցին, այդպես ստացվեց...


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
(«ՀԱՄԱԽՄԲՄԱՆ» ԵՎ ՀԱԿ-Ի ՀԵՏ 
ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վերադարձեք քաղաքականություն, բայց չհամախմբվես եւ ՀԱԿ-ի համը կրկին չհանես:


ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ՀՈՐԴՈՐԸ
Ազգովի խնդրենք, որ 2017-ի ԱԺ ընտրություններում ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանին 5 տոկոս ձեն տա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА