ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.12.2016 19:05 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Ինչքան էլ զարմանալի լինի, արջի յոթ երգը մեղրի մասին են, իսկ Փոստանջյանինը` «ժողովրդական ապստամբության»: Ու ոչ ավել-ոչ պակաս, նա ԱԺ-ին առաջարկեց այդպիսի ապստամբության իրավունքի մասին հայտարարություն ընդունել. «Պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեմ է արտահայտվել իմ հայտարարությանը, սակայն մենք պետք է քննարկենք այս հարցը: Չմոռանանք, որ ամռանն ապստամբություն տեղի ունեցավ, ու ապստամբողները մեր սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչներն էին, շատերը նաեւ Արցախյան պատերազմի մասնակիցներ են եղել: Մենք խնդիր ունենք` քննարկելու, թե ինչու ապստամբեցին, զենքերով պաշարեցին ոստիկանության շենքը, պետք է դասեր քաղել»: Զարմանալի է, մի՞թե տիկին Փոստանջյանը չգիտի, որ աշխարհում գոյություն չունի որեւէ պետություն, որն այդպիսի բովանդակությամբ հայտարարություն ընդունի ինքն իր վերաբերյալ: Թե՞ սույն ճղճղան տիկնոջը թվում է, որ բոլոր պետությունները սովորական պետություն են, իսկ Հայաստանը` մազոխիստ պետություն:
Իսկ ՏԻՄ ընտրություններում վերջին տեղը զբաղեցրած ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ էլ, զարմանալիորեն որոշեց դաս տալ Փաշինյանին, Մարուքյանին եւ Արամ Զ. Սարգսյանին, թե ինչպես պետք է դաշինք կազմել. «Մարդիկ արդեն կողմնորոշվել են: Ես չեմ կարծում, որ եթե լուրջ բանակցություններ են գնում, այդպես են վարվում: Օրինակ, մեզ եղել են լուրջ առաջարկներ դաշինքների կնքման վերաբերյալ, մենք ոչ մեկին չենք բացառել, պատրաստ ենք եղել քննարկումների, հիմա էլ կան առաջարկներ, բայց  մենք հապշտապ գործելը համարում ենք սխալ բան, որովհետեւ նման քայլերը կարող են ունենալ հակառակ էֆեկտը  եւ խանգարել միավորմանը: Մենք այս ամեն ինչին լուրջ ենք վերաբերվում, հապշտապ քայլեր չենք անում, ցանկանում ենք , որ գործընթացը ճիշտ գնա, բոլորի դիրքորոշումները հասկանանք, թե ինչ կարելի է անել, որ ժողովրդի համար հարցեր լուծող գործընթաց գնա»: Զարմանալի է, մի հարց տվող լինի` եթե այդքան խելոք ես, ապա ինչո՞ւ ես այդքան ձախողակ:
Ինչպես հայտնի է, Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ այլ հայտնի սփյուռքահայեր որոշել են գալ դիտորդություն անել մեր ընտրություններին: ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ արդեն ասուլիս է անցկացրել եւ սրտաճմլիկ հայտարարել. «Հայաստանյան ընտրություններին տարբեր ժամանակներում եվրոպական բազմաթիվ կազմակերպություններ էլ են հետեւել: Հստակ է, որ ցավոք սրտի, տարբեր ժամանակներում Հայաստանում ոչ թափանցիկ եւ ոչ ճիշտ ընտրություններ եղել են»: Լավ, եթե տիկին Խանջյանը մտադիր չէ բնակվել Հայաստանում, ապա ի՞նչ գործ ունի Հայաստանի ընտրությունների հետ: Զորօրինակ, ԱՄՆ-ում ծնված երիտասարդը` Հայկ Նազարյանը, ով նախապատրաստվելուց հետո իրականացրեց հայրենադարձության իր երազանքը եւ նշեց, որ  վերջապես «հյուրանոցից եկավ տուն», այդ իրավունքը հաստատ ունի: Ինչպես նաեւ իրավունքը` քննադատելու ցանկացած պաշտոնատար անձի, իր ուզած ձեւով մասնակցելու ՀՀ քաղաքական կյանքին: Չէ՞ որ նա ապրելու է Հայաստանում, ի տարբերություն հեռվից գեղեցիկ խրատներ տվողների: Ի դեպ, հայտնի սփյուռքահայերի դիտորդության կապակցությամբ Ֆեյսբուքում արդեն անեկդոտ է պտտվում` որ այն տեղամասը, ուր գտնվելու է Սերժ Թանկյանը, միանգամից լցվելու է ինքնագիր ուզողների մեծ բազմությամբ, ինչ-որ իրավապաշտպան բողոքելու է, որ տեղամասում կուտակումներ կան, կանչելու է ոստիկանություն, որն այդ մարդկանց ցրելու է, վերջում էլ Արսինե Խանջյանը ճիշտ այնպես, ինչպես հուլիսին, հայտնվելու է ոստիկանական բաժանմունքում ու նորից բողոքելու է «բռնապետական կարգերից»:
Անգլիական հումորը, այդ թվում եւ սեւ հումորը, հայտնի է բոլորին: Սակայն օրերս հայտնվել է սեւ հումորի մի նոր զարմանալի տեսակ: ԷՐԴՈՂԱՆԸ կոչ է արել բոլորին` դոլարները փոխանակել լիրայով, ու, ի պատասխան դրա, գործարարներն էլ որոշել են փոխանակողներին մատուցել տարբեր ծառայություններ` շաուրմա ու թան բաժանել, վարսավիրի ծառայություն մատուցել... Սակայն ամենահետաքրքիրը առաջարկել է բորսայում գտնվող գերեզմանաքարեր պատրաստող ընկերությունը: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե 2000 դոլարը թուրքական լիրայով փոխանակած անձանց կնվիրեն մարմարից գերեզմանաքար: Դե, ինչ ասես, վատ չի` Էրդողանի կոչին ամենաբաեխիղճ արձագանքողներն իրենց տուն են տանելու այն տապանաքարը, որը հետո ծածկելու է իրենց եմիշ գլուխները:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА