ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈ ՍԻՆՅՈՐ ՊՈՄԻԴՈՐ

03.12.2016 16:24 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
 ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈ ՍԻՆՅՈՐ ՊՈՄԻԴՈՐ



(«ԱՅԼԵՎՍ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԼՈԼԻԿ ՉԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ, ԲԱՅՑ ՇՈՒԿԱՅՈՒՄ 
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՀԻՆ ՆԵՐՄՈՒԾԱԾՆԵՐԸ» ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ԻԳՆԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՊԵԿ մաքսային տեսչության` Թուրքական բանջարեղենի ՌԴ ներմուծման արգելքի ժամանակ Հայաստան այնքան լոլիկ են ներմուծել, որ մի տասը տարի էլ շուկայում վաճառեն` չի վերջանա: 


ՉԱՅԽԱՆԱ
(ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ`«ԲՀԿ-Ի ՀԵՏ ԹԵՅ ԵՆՔ ԽՄՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԺ ՀԱԿ խմբակցությունից հայտնում են, որ չայ խմելը քաղաքական կատեգորիա չէ, եթե չայ խմելով` մի բանի հասնելու լիներ, հիմա Ստեփան Դեմիրճյանը հանրապետության նախագահն էր: ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ 
ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ
(ԷՐԴՈՂԱՆԻ` ԱՍԱԴԻ ՌԵԺԻՄԸ 
ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 
ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ)
Համաշխարհային հոգեբույժների ասոցիացիայից հայտնում են, որ Էրդողանը այնքան անհույս է, որ անգամ Ռոբերտ Սեդրակիչի` «ուրիշ մասնագետն» էլ չի փրկի:

% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՕՍԿԱՆՅԱՆԻ` «ԵԹԵ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ԴԱՇԻՆՔ ՉԿԱԶՄԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մինչեւ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա, Օսկանյանի «աչքը» դուրս կգա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА