ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ

30.11.2016 18:37 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ


ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նկարահանում է «Ադամանդե ձեռքը-2» ֆիլմը: Տաքսու վարորդի դերը մարմնավորելու է պատգամավոր Արամ Մանուկյանը: 
ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ` 
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻՆ
(ՏՄՊՊՀ-Ի ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏԻ ՀԱՏՆՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Շաբոյանն ի՞նչ գիտի` Նուշիկյանն ինչ ա…


ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ ՏՎԵՔ` ՊԱՏԱՍԽԱՆԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
– Որ իմանանք` ինչի մասնագետ ես, հարց կտանք, բայց որ չգտենք ինչի մասնագետ ես` ինչի՞ մասին հարց տանք:


ԵԼՔԸ ԳՏՆՎԵՑ
(«78 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ  
ՃՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
ՊԵԿ-ից հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանի վերոնշյալ հայտարարությունից հետո որոշել են կուսակցական ճոխության, շքեղություն եւ բարգավաճման հարկ գանձել:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
(«ԳԱԶՊՐՈՄԻՑ» ՅՈԹ ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՀՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Գազպրոմից» գնացածի հետեւից չեն գնում, այլ անդամագրվում են:


ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ 
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
(ԳԱԼՈՒՍՏ ԳՐԻԳՈՐԻՉԻ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` ՁԵԶ ՀԱՐԱԶԱՏ ՄԻ ՍԱՐՔԵՔ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԼՏՊ-ն իմ քեռին է, նա ինձ կրծքով է կերակրել…


ՀՀՇ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ
(ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԿԻՆ «ՀՀՇ-Ի ՊՈԼԻ ՓԵՏԻ» ՄԱՍԻՆ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՀՇ-ից հայտնում են, որ եթե մեկ էլ իշխանության գան, էլ պոլի փետերին պաշտոններ չեն տա, այլ գործի կտեղավորեն իրենց  «ՎՏþքՌռ տօսպրՏր»-ներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА