ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՏՈ Է ԴՐԵԼ

25.11.2016 19:43 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՎԵՏՈ Է ԴՐԵԼ


(ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ 
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԵԱՏՄ գործադիր խորհրդից հայտնում են, որ ֆրանսիացիները չեն կարող Հայաստանում բիոզուգարաններ արտադրել, քանի որ դրանց արտադրության մոնոպոլիան Հայաստանում պատկանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:
ՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ
Ըստ քաղտեխնոլոգների` եթե ԲՀԿ-ի մոտ ցանկություն կա Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն` հնարավորություն չկա, ապա Ծառուկյանի մոտ հնարավորություն կա` թողնող չկա: 


ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(«ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՊՊԾ ԳՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 4-10 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) 
Ըստ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանի` Անի Զախարյանը մեծ աղջիկ է` «Սասնա ծռերի» հեքիաթներին ա հավատում:


ՆՈՒՅՆԻՍԿ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ
ՀԱԿ-ը 2017-ի ընտրություններին կհամագործակցի նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հետ:ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ
(ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱՐՑԱԽԻ 
ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՉԱԿԱՆ 
ԿՈՄԻՏԵ ԿԱՆՉՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Զինդատախազությունից հայտնում են, որ Բադասյանի հետ հարցաքննությունը սկսելուց առաջ մի լավ գեներալնի ռեպետիցիա են արել:


ԲԱ ՁԵՐ ՍՐՏԻ 
ԴԱՎԹԱՐՈՒՄ Է՞Լ ԳՐԱԾ ՉԿԱ
(ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎ ՍՈՒՐԻԿ 
ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` 
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ 
ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՍԻԼՎԱ 
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բարաթ ունես, բարաթը բեր…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА