ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

22.11.2016 19:22 ԲԱՄԲԱՍԱՆՔ
 ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ վստահելի աղբյուրի` արեւմտասեր հանրակցության միջավայրում խանդի տեսարանների առիթ է տվել այն, որ ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը դեսպան Միլզի հետ միասին հանդիպել էին կուսակցությունների, ՀԿ-ների եւ գիտնականների հետ: Մասնավորապես, հույժ նեղացած է «Ժառանգությունը», որ իրենցից ոչ ոքի չէին կանչել, սակայն կանչել էին «Ժառանգությունից» հեռացած Ստյոպիկ Սաֆարյանին եւ Դանիել Իոնիսյանին: Խանդի տեսարաններ են սարքել նաեւ գոմիկների պաշտպանությամբ եւ ֆեմինիզմով զբաղվող ՀԿ-ները, քանզի իրենք էլ էին անտեսվածների շարքում: Թե ինչու է այդպես` մեր աղբյուրը չգիտի, սակայն մատնանշում է, որ խանդողները արհամարհված լինելու իրողությանն արձագանքում էին ընտիր հիշոցներով նորընտիր նախագահ Թրամփի հասցեին:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА