ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվա-Երեւան տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից մի քանիսը տեղափոխվել են Վլադիկավկազի հիվանդանոցներ (տեսանյութ)

14.10.2016 13:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Մոսկվա-Երեւան տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից մի քանիսը տեղափոխվել են Վլադիկավկազի հիվանդանոցներ (տեսանյութ)

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից հայտնում են, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում: 

Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղևորվել է մերձմոսկովյան «Ռամենսկի» օդակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА