o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար

02.08.2020 16:52 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար

Օգոստոսի 1-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը: 

Ռուսաստանում դիմակների եւ ձեռնոցների ոչնչացման համար հատուկ տարաներ կտեղադրվեն

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Վարազդատ Մկրտչյանն է: Տեղի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և կատարելով բացատրական աշխատանքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА