o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը բացել Է Աբխազիայի հետ սահմանը

02.08.2020 11:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը բացել Է Աբխազիայի հետ սահմանը

Ռուսաստանը բացում է Աբխազիայի հետ սահմանը։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:

Կարգադրության մեջ ասվում է, որ օգոստոսի 1-ից ռուսաստանցիները կկարողանան անարգել մուտք գործել Աբխազիա, իսկ այդ երկրի քաղաքացիները՝ Ռուսաստան: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

ԵՄ-ն կրկին վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները. Վրաստանը շարունակում է մնալ ցանկում

Ավելի վաղ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում հայտնել էին, որ սպասվում է, որ Ռուսաստանի եւ Աբխազիայի սահմանը կբացեն օգոստոսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ ճշտվում էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ռուսական կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։

Սպասվում է, որ Աբխազիան ռուս զբոսաշրջիկներին կընդունի միայն կորոնավիրուսի բացակայության մասին տեղեկանքի առկայության դեպքում, որը պետք է արվի երկիր ժամանելուց ոչ շուտ, քան երեք օր առաջ: Փաստաթղթերը կստուգվեն՝ հյուրանոցներում, հյուրատներում եւ բնակեցման այլ օբյեկտներում:

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը վերսկսել է միջազգային ավիահաղորդակցությունը։ Առաջին փուլում թռիչքները կիրականացվեն միայն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից: Երկրները, որոնց հետ չվերթները կվերականգնվեն առաջին հերթին, դրանք՝ Մեծ Բրիտանիան է (Լոնդոն), Թուրքիան (օգոստոսի 1 — ից Անկարան եւ Ստամբուլը, օգոստոսի 10-ից ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման) եւ Տանզանիան (Զանզիբար կղզի): Օգոստոսի 15 - ից վերսկսվում են դեպի Շվեյցարիա թռիչքները։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА