o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհուն ծեծել են եւ փորձել բռնաբարել որդու աչքի առաջ

02.08.2020 08:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհուն ծեծել են եւ փորձել բռնաբարել որդու աչքի առաջ


 Ուկրաինայում ծեծել եւ փորձել են որդու աչքի առաջ բռնաբարել հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Լուգովային։ Միջադեպը տեղի է ունեցել գնացքում, որը Մարիուպոլից Կիեւ էր ուղեւորվում: Այս մասին պատմել է ինքը՝ տուժողը Instagram-ում ։

«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Գիշերը ուղեւորի կուպեում անծանոթն է ներթափանցել։ Նա սկսել է ծեծել կնոջը։ Արթնանալով՝ նա տեսավ, որ հարձակվողը հագնված չէր։ Կինը բղավել է, որից արթնանում է նրա փոքրիկ որդին, ով նույնպես սկսեց գոռալ եւ խնդրել՝ չծեծել մորը: Տղամարդը փորձել է հարվածել երեխային, սակայն հաղորդավարուհուն հաջողվել է կանգնեցնել նրան։ Չարագործը սկսել է սեռական ոտնձգություն կատարել կնոջ նկատմամբ ։
Այդ ժամանակ Լուգովայան համոզել է անծանոթին՝ դուրս գալ կուպեից, որպեսզի նրա որդին ոչինչ չտեսնի։ Նա համաձայնել է եւ աղջկան տարել իր կուպե։ Սակայն երեխան սկսել է բարձրաձայն բղավել։ Պատճառաբանությամբ, որ երեխային պետք է հանգստացնել, նա լքել է հարձակվողի կուպեն, վերցրել որդուն, եւ նրանք միասին վազեցլ են ուղեկցորդի մոտ: Սակայն գնացքի աշխատակցուհին քնած է եւ անմիջապես չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ ժամանակ Լուգովայան նետվել է հարեւան վագոն, որտեղ նրան օգնել են թաքնվել բռնաբարողից։ Հարձակվողին ձերբակալել են, եւ Կիեւում հանձնել են իրավապահ մարմինների աշխատակիցներին ։
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА