o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Microsoft-ը դադարեցրել է Tiktok-ի ձեռքբերման շուրջ բանակցությունները

02.08.2020 08:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Microsoft-ը դադարեցրել է Tiktok-ի ձեռքբերման շուրջ բանակցությունները

Ամերիկյան «Microsoft» ընկերությունը դադարեցրել է TikTok ծառայության սեփականատեր Չինական «ByteDance»-ի հետ բանակցությունները` սոցցանցի ամերիկյան ստորաբաժանման բաժնեմաս ձեռք բերելու հարցով՝ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ում TikTok հնարավոր փակման մասին, գրում է «Wall Street Journal»-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Ես պետք է մի քիչ նստեմ, եթե դեմ չեք». Ասադը դադարեցրել է ելույթը խորհրդարանում՝ ճնշման անկման պատճառով

Ավելի վաղ «New York Times» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ «Microsoft»-ը բանակցություններ է վարում «ByteDance»-ի հետ՝ TikTok-ի ձեռքբերման շուրջ: «Bloomberg» գործակալություննն էլ հայտնել է, որ առնվազն եւս մեկ խոշոր ընկերություն, բացի «Microsoft»-ից, ինչպես նաեւ առանձին ներդրողները հետաքրքրված են չինական «ByteDance սոցիալական ցանցում մասնաբաժին գնելու հարցում:

WSJ-ի տվյալներով՝ բանակցություններն ավարտված չեն, կողմերն ակնկալում են Սպիտակ տան դիրքորոշման մասին հայտարարություն: Նրա ներկայացուցիչը շաբաթ օրը հայտարարել է, որ վարչակազմը շարունակում է գնահատել չինական հավելվածի նկատմամբ հետագա քաղաքականությունը եւ ենթադրում է, որ TikTok-ը կարող է սպառնալիք ներկայացնել Ազգային անվտանգության ոլորտում:

Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ «ByteDance»-ն առաջարկել է իր բաժինը վաճառել իր ամերիկյան բաժանմունքում, որպեսզի թույլ չտա Թրամփին՝ սպառնալիքից հետո ԱՄՆ-ում սոցցանցի արգելումը:

TikTok-ը կարճ տեսանյութեր ստեղծելու եւ դիտելու ծրագիր է: Թողարկվել է 2018 թվականին, այն առաջատարն է Չինաստանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА