o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ռուս-թուրքական բախման հաջորդ տարածաշրջանը կարող է լինել Հարավային Կովկասը. թուրքագետ

02.08.2020 09:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
​​​​​​​Ռուս-թուրքական բախման հաջորդ տարածաշրջանը կարող է լինել Հարավային Կովկասը. թուրքագետ

Այս օրերին շատ է քննարկվում, թե, ի վերջո, ի՞նչ է ուզում Թուրքիան՝ հասնել ՌԴ-ի հետ փոխշահավետ համագործակցությա՞ն, թե՞ ճիշտ հակառակը՝ գնալ ուղիղ բախման: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ:

Ռուբեն Հայրապետյանը կապ հաստատեց հետս ու պատրաստակամություն հայտնեց վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը

- Ռուս-թուրքական հարաբերությունների վերջին տարիների ոճը որոշակի փոփոխությունների են ենթարկվել, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ տեսանելի տրամաբանության շրջանակներում են: Ռուս-թուրքական այդ բախումները կամ, ինչպես ասում են, պրոքսի պատերազմներն այսօր տեսնում ենք տարբեր տասրածաշրջաններում: Օրինակ, Սիրիայում տեսանք, որ թուրքական բանակի առաջխաղացումը կասեցվեց ռուսական զորքերի ուղիղ միջամտությամբ: Այսօր այն, որ Թուրքիան օկուպացրել է Սիրիայի մի հատվածը, այլ ոչ ամբողջ Սիրիան կամ ավելի մեծ հատվածներ, նաեւ այս բախման հետեւանքով է կամ շնորհիվ: Մոտավորապես՝ համանման պատկեր, մի փոքր ուրիշ կերպ ուրվագծվում է Լիբիայում, որտեղ նույնպես ռուս-թուրքական բախում է գնում: Եվ ռուս-թուրքական բախման հաջորդ տարածաշրջանը կարող է լինել Հարավային Կովկասը, որտեղ եւս կան ռուս-թուրքական քաղաքական, ռազմական, տնտեսական շահեր: Ընդ որում՝ բախման ոճը գրեթե նույնական է, այսինքն՝ թուրքական դիվանագիտությունը կառուցված է ոչ թե միջազգային չափորոշիչների, համամարդկային արժեքների, այլ՝ ուժի, խորամանկության, ստեղծված իրավիճակից հնարավորինս շատ օգուտ քաղելու վրա: Իհարկե, սա տրամաբանական է, բոլոր երկրներն էլ փորձում են իրավիճակից ավելի շատ օգուտներ քաղել, բայց Թուրքիային բնորոշ գիծը հետեւյալն է՝ օրինակ, թուրքական զորքը մտնում է Սիրիա՝ ասելով, որ հակաահաբեկչական պատերազմ է մղելու, ապահովելու է անվտանգության գիծը, այնուհետեւ սկսում է բանակցել ռուսների հետ կամ ինչ-որ առաջխաղացում է անում, հետո  է սկսում բանակցել: Հիմա մոտավորապես նույն դրվագները կարող ենք տեսնել՝ թուրքական զորքը մտնում է Նախիջեւան, ասում է՝ մենք Ադրբեջանի հետ զորավարժություններ ենք անում: Հաջորդ պահին հայտարարում է, որ Ադրբեջանը, որպես մեր ռազմավարական դաշնակից, ունի անվերապահ աջակցություն, ամեն կերպ, նաեւ ռազմական առումով Ադրբեջանի կողքին ենք: Իսկ զուգահեռ տեղի է ունենում Պուտինի եւ էրդողանի հեռախոսազրույցը, տեղի են ունենում բազմաբնույթ քննարկումներ, որտեղ կատարվում է անդրադարձ գազի շուրջ, տնտեսական, սիրիաական, լիբիական հարցերի եւ այլն, բայց արդեն փոփոխված ստարտային պայմաններով: Հետեւաբար, հիմա քանի թուրք-ադրբեջանական զորավարժություններն ընթանում են, կարծում եմ՝ ռուս-թուրքական բանակցություններն ավելի ինտենսիվ են լինելու, որովհետեւ այստեղ դե ֆակտո եւ դե յուրե գործ ունենք թուրքական ռազմական ներկայության հետ Նախիջեւանում՝ Երեւանից ոչ շատ հեռու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА