o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու». Արտակ Զաքարյան

01.08.2020 22:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի զորավարժարաններում սկսվել են գումարտակային տակտիկական մասշտաբային զորավարժությունները։ Ստուգվել է նաև Աստրախանի մարզի ռազմական օբյեկտների պատրաստվածությունը հատուկ զորավարժություններին։ ՌԴ ՀՌՕ օպերատիվ-տակտիկական ավիացիան ապահովում է նաև 102-րդ բազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները։

Ձեր գլուխը միայն ուտելո՞ւ համար է. Միհրդատ Մադաթյան

Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու»։

Թուրքիային, նմանատիպ ագրեսիվ ամբիցիաներով, «հրավիրել տարածաշրջան»՝ ուղղակի չէր կարելի։

Մեր անադեկվատ քաղաքական իշխանություններից հույսեր չկան, բայց ռուս-իրանական կենսական շահերի տիրույթում, թուրք-ադրբեջանական ռազմա-վարժական համատեղ մեյմունություններն անկասկած ռազմաքաղաքական վատ հետևանքներ ունենալու են»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА