o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տիկինը նորից ակտիվացել է՝ կա՛մ անարգանքի սյուն հայրենիքում, կա՛մ փառքի անկյուն թշնամու երկրում. հերսի մայր

01.08.2020 21:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այս տիկինը նորից ակտիվացել է՝ կա՛մ անարգանքի սյուն հայրենիքում, կա՛մ փառքի անկյուն թշնամու երկրում. հերսի մայր

«Ես իմ միակ որդու մայրն եմ, ով իր 19-ամյա գարուն կյանքը զոհեց Արցախի պետական սահմանները պաշտպանելիս: Դիմում եմ Ձեզ՝ Զոյա Թադեւոսյան, տեսնելով, որ կրկին ակտիվացել եք... Ես կորցնելու ոչինչ չունեմ այլեւս, ինչ ունեի արդեն կորցրեցի... Ես ապրում եմ միայն իմ միակ որդու պատգամները կատարելով, նրա անմահ հիշատակը վառ պահելով, իսկ հիշատակի մի սուրբ մասունք էլ այն հողերն են, որի վրա ամուր կանգնած վերջին անգամ կռվել ու ընկել են մեր որդիները հերոսի մահով: Դրանք այն հողերն են, որոնք կոչվում են ազատագրված հողեր, իսկ գրավյալ տարածքները թերեւս նոր պետք է ազատագրենք: Այնպես որ, նման թյուրիմացություն արտաբերելիս հիշեցեք այս խոսքերը եւ հասկացեք, որ հողերի հանձնման այդ օրը կլինի մեր պատմության հերոսական անցյալի եւ պետականության վերջին օրը: Իսկ նման խոսքերի հեղինակի ճակատագիրն արդեն պարզ կլինի՝ կա՛մ անարգանքի սյուն հայրենիքում, կա՛մ որն ավելի սարսափելի է՝ փառքի անկյուն թշնամու երկրում», - այս մասին գրում է 2016 թվականի հունվարի 9-ին թշնամու գնդակից զոհված ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ մայրը՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Աշխատանքից ազատվել է Արցախի ԶՈՒ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

Հիշեցնենք, որ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԸ 2016-ի ապրիլի 9-ին իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան եւ գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ եւ միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ եւ, 2 զոհ տալով` հետ շպրտվել: Արամայիս Ոսկանյանը Արցախի եւ ՀՀ նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Պարտավոր են լսելու ՀՀ բոլոր «վարչապետներին». «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում վաստակաշատ մանկավարժ Մանուշակ Ստեփանյանն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА