o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զգալի տեղ է հատկացվում մարզիկների ֆիզպատրաստականության խնդիրներին» Հովհաննես Դավթյան

01.08.2020 20:52 ՍՊՈՐՏ
«Զգալի տեղ է հատկացվում մարզիկների ֆիզպատրաստականության խնդիրներին» Հովհաննես Դավթյան

Այս օրերին Հայաստանի ձյուդոիստները շարունակում են մարզվել Ծաղկաձորի մարզաբազայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Հովհաննես Դավթյանի,  նրա օգնականներ Գոռ Հարությունյանի և Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ ընթացող ուսումնամարզական հավաքում ընդգրկված տարիքային բոլոր խմբերի (պատանի , երիտասարդ, մեծահասակ) ներկայացուցիչները պարապում են նախապես մշակված ծրագրերով։

Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել MTK Global ընկերության հետ և հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում

ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում Հ․  Դավթյանն ասել է, որ տղաներն իրենց բնակավայրերում, անձնական մարզիչների ղեկավարությամբ, նպատակային աշխատանքներ են կատարել ու պահպանել են միջին աստիճանի մարզավիճակը։

Ծաղկաձորում մարզիչներն առավել ուշադիր են հնարքների բազմազանության (նաև  ցավեցնող և խեղդող ) և  որակական հատկանիշների բարելավման հարցերին։
Զգալի տեղ է հատկացվում նաև մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության խնդիրներին։
Անհատական առաջադրանքով են աշխատում գլխավոր և երիտասարդական հավաքականների  առաջատարները։

Հիշեցնենք, որ ուսումնամարզական հավաքը կավարտվի օգոստոսի 6-ին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА