o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավադրությունը էլ ո՞նց է լինում. Վահան Բաբայան

01.08.2020 20:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դավադրությունը էլ ո՞նց է լինում. Վահան Բաբայան

«Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ըստ շրջանառվող լուրերի «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։

Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից, կարող է երազային հայտարարություններ անել, թե 2050-ին ՀՀ-ն 5 մլն բնակչություն կունենա, բայց անկարող է նույնիսկ հաջորդ 10 րոպեն հաշվարկել․ Վահան Իշխանյան

Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։

Դասագրքերում մեր պատմությունը սկսելու է Ուրարտու պետությունից և մինչ ուրարտական ժամանակաշրջանի մասին խոսք չկա: Հանված են մի շարք կարևոր պատմական դրվագներ, տեղանուններում օգտագործվում են թուրքական անվանումներ,հանված է կամավորական շարժման մասին պատմությունը,որևէ մի տեղ չկա հայրենասիրություն բառը, մի խոսքով մասնագետները կարծում եմ շուտով կխոսեն այս դավադրության մասին:

Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА