o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Համբերատարության ու ճիշտ աշխատանքի շնորհիվ կհասնենք լավ արդյունքի» Հայկ Ոսկանյան

01.08.2020 18:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
«Համբերատարության ու ճիշտ աշխատանքի շնորհիվ կհասնենք լավ արդյունքի» Հայկ Ոսկանյան

Ամիսներ առաջ ծագած նոր կորոնավիրուսը մեծ վնասներ է հասցրել սպորտային ոլորտին, և հայկական մարզաշխարհն էլ անմասն չի մնացել այդ ամենից։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս չեղարկվեցին կամ դադարեցվեցին մի շարք մրցաշարեր, որոնց թվում էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունները։

Մարությանը հաստատեց, որ Արթուր Մեսչյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու է

Մանկապատանեկան մրցաշարերի չեղարկման և արտակարգ դրության ընթացքում թիմերի ունեցած դժվարությունների մասին խոսել ենք «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի Մ-18 տարեկանների երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Հայկ Ոսկանյանի հետ։

Ներկա իրավիճակը որքանո՞վ է ազդել մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստների վրա։

«Իրավիճակն այնքանով է ազդել տղաների վրա,որ նրանք կարոտել են ֆուտբոլի դաշտն, ու վերադառնալուն պես նրանցից երկար ժամանակ է  պահանջվելու իրենց վերգտնելու և այսքան տարիների կամ ամիսների ընթացքում սովորածը վերհիշելու համար։
Սա ենթադրում է, որ մարզիչները պետք է կրկնակի ջանք թափեն ֆուտբոլիստներին որքան հնարավոր է շուտ նախկին որակներին վերադարձնելու համար»:

Ինչպես ե՞ք արտակարգ դրության ժամանակ կազմակերպել թիմի մարզումները։

«Ինչպես մյուս թիմերը, մենք ևս մարզվում էինք օնլայն տարբերակով, կամ առանձին առաջադրանքներ էինք տալիս ֆուտբոլիստներին բացօթյա տարածքներում դրանք կատարելու համար։
Տղաները համբերատարությամբ և պարտաճանաչ կերպով կատարել են վարժությունները, սակայն դրանք երբեք չեն կարող լրացնել մարզադաշտում թիմային պարապմունքների բացը»:

Մրցաշարերի չեղարկումն արդյո՞ք բացասաբար չի ազդի ֆուտբոլիստների մոտիվացիայի վրա։

«Չեմպիոնական մրցապայքարը միշտ էլ հաճելի է, ու առավել հաճելի է, երբ դու հասնում ես նպատակիդ, բայց կարծում եմ բոլոր թիմերի մարզիչները ճիշտ են գնահատել իրավիճակի լրջությունն ու կարողացել են երեխաներին էլ ճիշտ ձևով բացատրել չեղարկման անհրաժեշտությունը։
Կարծում եմ մոտիվացիայի պակաս չի զգացվի և ոչ մի ֆուտբոլիստի մոտ»:

Ըստ Ձեզ, ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ ամսիներ անց մարզադաշտ վերադառնալու դեպքում։

«Դժվարություններ շատ կլինեն` թե փոքր, թե միջին, և թե մեծ տարիքի ֆուտբոլիստների համար, և դրանք հարթել հնարավոր կլինի միայն ճիշտ աշխատանքի շնորհիվ։
Ակումբներն ու մարզիչները պետք է անհրաժեշտ մոտեցում ցուցաբերեն ֆուտբոլիստներին արագ ու ամենակարևորն անվնաս նախկին մակարդակին բերելու համար։
Վստահ եմ համբերատարության ու ճիշտ աշխատանքի շնորհիվ կհասնենք լավ արդյունքի»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել նախ դադարեցնել, ապա նաև չեղարկել մանկապատանեկան բոլոր առաջնությունները։
Նոր մրցաշրջան մեկնարկելու մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Հարցազրույցը պատրաստեց` Լիանա Հարությունյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА