o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍՕՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ 117-ԱՄՅԱԿՆ Է

01.08.2020 16:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՅՍՕՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ 117-ԱՄՅԱԿՆ Է

Այսօր ծնվել է հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻՆ: Ապրելով և ունենալով դժվար մանկություն, պատանեկություն շատ տարիներ անց,նա իր մանկության մասին պիտի գրեր.

Ժամանակն է դադարեցնել անցյալը տարբեր տեսանկյուններից մեկնաբանելը. Խաչատրյան

<<Ճի՞շտ է, որ մարդիկ այն ժամանակ են սկսում մտածել իրենց մանկության մասին և հուզվել նրանով, երբ ծերացած են լինում… Չեմ կարծում։ Ես միշտ էլ հուզվել եմ իմ մանկության հիշողություններով, միշտ մտածել եմ այդ երազային օրերի մասին և հիմա, երբ դեռ երիտասարդ եմ, ուզում եմ գրել այդ, նորից կրկնենք, երազային օրերի մասին։
Տարիները աղոտել են շատ բան. օ , այո, շատ գծեր են ջնջվել և շատ պայծառ դեմքեր մշուշվել։ Ես ուզում եմ փրկել մնացածն ու հնարավորը իմ մանկության խորասուզվող ոսկե մակույկից։
Մի ժամանակ ես մտքիս մեջ դուրս էի գալիս մեր տնից և ուզած ուղղությամբ գնում էի Աճեմ Խաչոյենց տուն, կամ Սահակ — բեյի փոսը։ Ես մանրամասն պատկերացնում էի յուրաքանչյուր տունն ու ծառը, յուրաքանչյուր փողոցի ճյուղավորումներն ու նրանց հեռուն։
Զմփ — զմփ մաղարան տեսնում էի ափիս մեջ, Համուդ- աղայի ղշլան` ինչպես սեղանիս վրա դրված ահա այս թանաքամանը, հիմա ես շատ բան եմ շփոթում, ու շատ գծեր են մթնել հիշողությանս կապույտ քարտեզի վրա…
…Ինձ մնում է փրկել մնացածն ու հնարավորը>>։

1966թվական, Երևան հայոց 1600-ամյա գրավոր մշակույթի պատմության մեջ առաջին անգամ հայ մարդու ձեռքով գիրք է այրվեց: Վեպը հրկիզվեց Կասյան փողոցի վրա, հեղինակի պատուհանների տակ: Խարույկ հանված գրքի վրա գրողըն աշխատել էր ավելի քան երեսուն տարի:

Հ. Գ  Շարունակությունը դիտեք Գուրգեն Մահարու մասին պատմող տեսանյութում  

Աղբյուրը -«Շողակաթ» հեռուստաընկերություն

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուրգեն Մահարու (1903թ. օգոստոսի 1 -1969թ. հունիսի 17) իսկական անունը Գուրգեն Աճեմյան է: Ծնվել է Վան քաղաքում 1903թ. և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունն ապրել է շատ թե քիչ անհոգ մանկություն: Պատերազմը, սակայն, փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, վանեցիները քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Երբ ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան նաև վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատիկը մահացավ գաղթի ճանապարհին: Տարիներ անց Մահարին սիրով ու հումորով պիտի պատմեր նրա մասին իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում ծանոթացավ Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսեց գրել առաջին բանաստեղծությունները: Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատերն ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմում էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ: Դժվարին տարիներին հաջորդեցին խաղաղության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը: Գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, «Մրգահաս» բանաստեղծությունների ժողովածուն: Գրողի կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը, սակայն, ընդհատվեց աքսորով: 1936թ.-ին շատ գրողների, մտավորականների հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին: Մահարուն ազատեցին Ստալինի մահից հետո`   1953թ.-ին: Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր`   «Ծաղկած փշալարեր», «Այրվող այգեստաններ» ստեղծագործությունները, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր և այլն: Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին:

Մենք պետք է հրաժեշտ տանք էս ստի և կեղծիքի իշխանությանը. Գուրգեն Եղիազարյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА