o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը. Լիլիթ Գալստյան

01.08.2020 16:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ ներկայացրել է, թե ինչպես չի կարելի չափորոշիչ սահմանել. «Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածը հետեւյալ հաստատումներն ունի՝ «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է: ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաեւ Հայ Եկեղեցին: Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»: Ըստ էության, կրթության զարգացման պետական ծրագիրը կարեւորագույն՝ օրենքին համազոր այն փաստատուղթն է, որը սահմանում է կրթության ոլորտում պետության պատասխանատվությունների եւ հանձնառությունների սահմանը, անձի, հասարակության եւ պետության շահերից բխող առաջնահերթությունները, նպատակներն ու թիրախները, պատասխանում է շատ կարեւոր մի հարցի՝ ինչ հասարակություն ենք կերտում, որն է նրա արժեքային համակարգը, որքանով է այդ արժեքային համակարգը նպաստում է համահայկական միասնական շահերին, հոգեւոր, տեղեկատվական դաշտի ամրապնդմանը:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 4

Փաստորեն, չունենալով կրթության զարգացման պետական ծրագիր, փորձ է արվում վերաձեւել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան: Պարզից էլ պարզ է՝ անհնար է եւ անթույլատրելի կրթական ծրագրերի բովանդակություն եւ շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ՝ պետական կրթական չափորոշիչ սահմանել, երբ չկա պետության կողմից հաստատված ծրագիր-նպատակ-խնդիր: Սա համարժեք է, օրենքը չգոյության պայմաններում նորմատիվ ակտ սահմանելուն: Առատորեն պարգեւավճար ստացող նախարարն ու թիմը այս անելու համար ավելի քան երկու տարի ժամանակ ունեինՍա, ըստ էության, հենց այն առանցքային թերացումն է, գուցեեւ հատուկ մտածված բացը, որի վրա կառուցվում են հետագա սխալները, իսկ ավելի ճիշտ՝ կասկածելի եւ վտանգավոր նպատակադրումները:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 3

Եվ այսպիսի իրավիճակում ու մթնոլորտում շատ բնական է չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերում որոշ պատահական «մասնագետների» թափանցում-ընտրությունը, կամայական եւ հայեցողական վերաբերմունքը, ոչ պրոֆեսիոնալիզմը, օրիգինալ, աննախադեպ ու տարաշխարհիկ երեւալու մարմաջը եւ իհարկե՝ ազգային բաղադրիչի մերժումը, նսեմացումն ու արհամարհումը: Այս վերջին տենդենցն արդեն շատ առարկայական է եւ անհերքելի:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1 և ՄԱՍ 2

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա են դարձել հատկապես Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես եւ իմ հայրենիքը» «Հայոց լեզու» եւ «Գրականություն» բաժիններն, ինչը շատ բնական է: Հենց այս առակայախմբի տիրույթում է հիմնականում ձեւավորվում ազգային դպրոցը եւ հենց այս առարկայախմբի չափորոշիչներում են աղետալի բացթողումներ, «վերաձեւումներ» արձանագրվել: Բնական էին եւ գնահատելի մեր ակադեմիական շրջանակների՝ ՀՀ ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն ներկայացնող գիտական հանրույթի հրապարակային տեսակետներն ու եզրակացությունները:
Մի քանի անդրադարձ կատարեմ «Հայոց լեզու» եւ «Գրականություն» բաժիններին, թեեւ տարակուսելի է՝ արդյոք իմաստ ունի քննարկել օրենքի խախտումով մշակված մի փաստաթուղթ

Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայից գրոհայինների ևս մեկ խմբի ներթափանցման մասին տեղեկատվություն են ստացել

Նախ, գրականության եւ լեզվի ուսուցման նպատակ հետապնդող առարկայական չափորոշիչները ևեւ օրինակելի ծրագիրը շարադրված է այնպիսի ցածրորակ լեզվամտածողությամբ, քերականական եւ ոճական այնպիսի աղաղակող սխալներով, որ տպավորություն է, թե թարգմանական անհաջող ձեռնարկ է, խնդրին անտեղյակ, սիրողական մի խմբակի մտավարժանք: Իսկ փաստաթղթի սեւագիր լինելու հեղինակների արդարացումը որքան անլուրջ է, նույնքան՝ ամոթալի

Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել

Անհնար է հավատալ, որ հայ գրականության եւ մշակույթի երեւելիներ Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Նարեկացին եւ Քուչակը անփութաբար են մոռացվել:

Իսկ, այնուամենայնիվ, եթե մոռացվել են, այդ դեպքում, կարելի՞ է արդյոք չափորոշչի մշակում վստահել մի խմբի, որը մեր ինստիտուցիոնալ հիշողության կրողը չէ եւ մեր ինքնության մի քանի դարի ու դարաշրջանի վրայով կարող է այդպես չիմացյալ ցատկ կատարել: Մի՞թե կարիք կա հաստատելու, որ հանրակրթության շրջանակներում առանց վերոհիշյալ մեծությունների արժեւորման անկարելի է ամբողջական հայ մարդ, անհատականություն, ազգային նկարագիր ևեւ աշխարհայացք ձեւավորել: Ոչ, դուք մտածված եք աղքատացնում ձեւավորվող անհատականության, հայ աշակերտի մտահորիզոնը, նեղացնում նրա ինքնության շրջանակը:

Փաշինյանը կրթական նոր չափորոշիչների քննադատություններից էլ է տեղյակ, չափորոշիչներից էլ և համարում է դրանք իրենց ռազմավարությանը համահունչ

Հավանաբար հենց այս նպատակադրումով էլ ողջ ծրագրում ժամանակագրական եւ ժանրային խառնաշփոթ է, հեղինակների եւ թեմաների անտրամաբանական հաջորդականություն:

«Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների հայոց լեզու ծրագիր» վերնագրի ներքո՝ հետագա շարադրանքում հայտնվում է Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսումնառության հայեցակարգի (նախագիծը): Կամ պետք է զատել առարկաները, կամ՝ վերնագիրը փոխել:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը՝ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին հայտարարություն է տարածել

Անհասկանալի է եւ անտրամաբանական, թե ինչու է իբրեւ միասնական առարկա դիտվում հայոց լեզուն եւ առհասարակ գրականությունը, ոչ թե՝ հայ գրականությունը:

«Հայոց լեզվի եւ գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր եւ գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է», սահմանում է նախագիծը: Այս խիստ մակերեսային, սահմանափակ եւ նեղ մոտեցմամբ, առանց վարանելու կասեի՝ կոնցեպտուալ մոտեցումով է ներկայացվում լեզվի եւ գրականության ուսումնասիրության նպատակը, մինչդեռ լեզուն եւ գրականությունը աշխարհայացք են, մտածողություն, արժեքային համակարգ, աշխարհընկալում: Լեզուն ամենամեծ մշակույթն է, չկա լեզվից դուրս ոչինչ
Նույնքան մակերեսային եւ խոցել է գրական երկի ուսումնասիրության նպատակի սահմանումը: Նախ, իբրեւ առաջնային նպատակ շեշտված է երկի ենթիմաստի բացահայտումը: Իսկ հետո բախվում ես հետեւյալ անհասկանալի, ոչ գրագետ շարադրանքին՝ «Տարբեր ոճերի տեքստերի մանրազնին ուսումնասիրումը կհանգեցնի գլխավոր նպատակադրման իրականացմանը, այն է՝ բանավոր եւ գրավոր խոսքի առկայություն, մշտական զարգացում եւ կատարելագործում»:

Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ՝ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի մասին

Հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարաններում հայոց լեզվի եւ գրականության ուսումնառության եւ ոչ մի փուլում հայ գրականությունն իբրեւ առանձին առարկա ներկայացված չէ: Ահա, այսպես է իրականացվում ազգային դպրոց ունենալու օրենքի պահանջը
Հասկացություններում եւ ընդհանրապես ողջ տեքստում չկա ազգային արժեհամակարգ կամ ազգային ինքնություն հասկացությունը: Խնդիրն այն է, որ կոնցեպտուալ իմաստով պարզապես չկա այդպիսի նպատակադրում եւ խնդիր: Այս չափորոշիչը եւ ծրագիրը ուղղված են ազգային ինքնագիտակցության թույլ պատկանելությամբ աշխարհաքաղաքացու ձեւավորմանը: Այս պատճառով է, որ տեքստում ոչ ինքնություն եւ ոչ էլ՝ մշակույթ հասկացությունների կողքին ազգային բնութագրիչը չի հանդիպում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ.ՀԱՏՎԱԾ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻՑ

Ժամանակակից հայ գրականության ներկայացվածությանն ու գործերի ընտրությանը արդարացիորեն շատերն են անդրադարձել, քննադատել: Կարեւոր մի բացթողումի մասին եւս չի կարելի լռել. Ինչպե՞ս կարելի է կրթական ծրագրում չներառել xx դարը ներկայացնող սփյուռքահայ գրողների:

Պենտագոնի աղբյուրը գնահատել է «Բեյրութի վրա հարձակման» մասին Թրամփի խոսքերը (Տեսանյութ)

Արտասահմանյան գրականության անհասկանալի ընտրությունն ու մասնավորապես ռուս գրականության բացակայությունը երեւի նույնպես անմեղ մոռացումի շարքում է:

Լեզվի եւ գրականության ծրագրից պարզ է դառնում, որ իբրեւ ուսուցման կազմակերպման մեթոդաբանություն ընտրվել է ամերիկացի մանկավարժ Բենջամին Բլումի աստիճանակարգում՝ «Բլումի տաքսոնոմիա» անունով հայտնի մեթոդը, որ մշակվել եւ գործադրվել է անցյալ դարի 1960-ականներին, ԱՄՆ-ում եւ ներկայումս գործադրման նեղ շրջանակ ունի:

Երկու տարի՝ ավելի լավ երկրի խոստումով քանդում են ամեն բան․ Լիլիթ Գալստյան

Հ.Գ. Մտքերս շարադրում եմ եւ ավելի կարծրանում համոզումիս մեջ՝ հնարավո՞ր է արդյոք առաջարկություններով եւ դիտողություններով բարեփոխել մի փաստաթուղթ, որը մշակվել է հստակ հանձնառությամբ՝ խաթարել ազգային արժեհամակարգն ու թուլացնել մեր ինքնության իմացական հիմքերը: Իսկ, որ բազմաթիվ գրանտային ծրագրերով, օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության եւ գրականության դասավանդման բովանդակության վրա, փաստ է»:

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ. վարչապետի խոսնակ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА