o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի Աէրացիա թաղամասի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել

01.08.2020 12:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երևանի Աէրացիա թաղամասի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 31-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1ա շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

«Ժողովուրդ». Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժած Սվետիկ Խ․-ն տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Բնակարանում տեղի է ունեցել գազի 5 կգ-ոց բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ Այրվել է տան դուռը և ջերմահարվել` առաստաղը (1 գմ)։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА