o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՆԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՃԻ ՄՈՏ 40 % ԱՆԿՈՒՄ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ

31.07.2020 20:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՃԻ ՄՈՏ 40 % ԱՆԿՈՒՄ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ

Օրերս հայաստանյան պաշտոնական վիճակագրությունը  ներկայացրեց այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանում արձանագրված տնտեսական իրողությունները: Իհարկե, սպասվում էր, որ վիճակագիրները պետք է արձանագրեն անկումներ ու բավականին լուրջ: Սակայն այն, ինչ ներկայացրել են, իր հերթին է գալիս հիմնավորելու, որ պետք չէ ամեն ինչ բարդել կորոնավիրուսի վրա:

«Փաստ». Հարկատուներից գանձվող հարկերի, տուրքերի քառորդ մասն անգամ բյուջե չի գնում. տնտեսագետ

Միգուցե տարօրինակ հնչի, բայց կիսամյակային կտրվածքով վիճակագիրները  որոշ առանցքային ուղղություններում նաեւ աճ են ներկայացրել: Փոքր, բայց աճ: Այսպես, արդյունաբերությունն  աճել է 1.5 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 1.7, եւ որ շատ հետաքրքիր է, անգամ էլեկտրաէներգիայի արտադրությունն է աճել, այն էլ՝ 4.4 տոկոսով: Գյուղատնտեսությունն էս գլխից  մի կողմ թողնենք. այս ուղղությամբ վիճակագիրները, որ կիսամյակային կտրվածքով են տվյալներ ներկայացնում, մանիպուլյացիաների այնքան լայն հնարավորություներ ունի, որ այս ոլորտը քննարկելն անգամ անիմաստ է: Չնայած` մեկ հանգամանք հաշվի առնենք: Այն, որ այս տարի տեղական գյուղմթերքների գները առասպելական մակարդակի են հասել, հայտնի փաստ է: Եվ քանի որ վիճակագրական այս բոլոր հաշվարկները կատարվում են ընթացիկ գներով, ապա ներկայացված աճը դառնում է միանգամայն պարզ՝ ամեն  ինչ գերթանկացել է, ապա աճն էլ դառնում է միանգամայն բացատրելի: Իսկ ահա արդյունաբերության աճը բավականին տարօրինակ է: Աշխարհով մեկ կորոնավիրուսը հարվածել է հենց արդյունաբերությանը: Իմաստը հասկանալի է՝ հատկապես արդյունաբերական ձեռնարկություններին են կանգնեցվել (չնչին բացառությամբ)՝ համաճարակի պատճառով: Հայաստանում էլ  որոշակի անկում կորոնավիրուսային ամիսներին կա՝ անցած տարվա համեմատ: Այսպես, ապրիլին 8.6 տոկոսով, մայիսին՝ 3.9, հունիսին՝ 2.4: Ընդ որում, մայիսի  եւ հունիսի  համեմատաբար փոքր աճերը կարելի է հասկանալ. տնտեսությունը «բացել» են, հնարավոր է, որ տնտեսվարողները 1-1.5 ամսյա դադարից հետո նման փոքր կորուստներով վերականգնեին գործունեությունը: Բայց ահա ապրիլի 8.6 տոկոսն է լիովին անհասկանալի. եթե գրեթե ողջ տնտեսությունը կանգնեցրել էին, մարդկանց տուն ուղարկել, ի՞նչ արտադրանք կարող էր մեր արդյունաբերությունը տալ, որ նման փոքր կորուստներով իրավիճակից դուրս գար: Ընդ որում, ֆիքսենք՝ արդյունաբերության հիմնական ճյուղերում, որոնք ապահովում են ոլորտային ցուցանիշները, հեռավար աշխատանքի անցնելու որեւէ տարբերակ չկար: Այսինքն, շատ ավելի տրամաբանական կլիներ առնվազն 70-80 տոկոսանոց արդյունաբերական անկումը, բայց ներկայացնում են 8.6: Այսինքն, եթե ընդունենք, որ դա իրականություն է, այսինքն՝ ընդամենը թիվ չեն նկարել՝ փոքր անկումներ ցույց տալու համար, ապա կնշանակի, որ իրականում ապրիլին արդյունաբերությունը կանգնած չի եղել, «տակից» աշխատել է: Այս դեպքում այլ հարց առաջ կգա՝ իսկ այդ պատճառով չէր, որ Հայաստանում կորոնավիրուսը նման ծավալների հասավ: Վերջապես, ինչպե՞ս հասկանանք, որ այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտադրությունն ապրիլին նվազել է 3.3 տոկոսով, որը կարող է համահունչ լինել  այդ ամիս արդյունաբերության ներկայացված 8.6 տոկոս անկմանը: Բայց ահա հունիսին, երբ արդյունաբերությունը գրեթե վերականգնվել էր, էլեկտրաէներգիայի արտադրության անկումը հասել է 13.7 տոկոսի. սա ի՞նչ «հրաշք» է: Նույն տարօրինակությունը կա նաեւ ծառայությունների ոլորտում: Ապրիլին, երբ  ամեն ինչ կանգնեցրել էին, անցած տարվա նույն ամսվա համեմատ ընդամենը 15.9 տոկոս անկում են ներկայացրել: Մայիսին, երբ հիմնականում դաշտը բաց էր, բացի որոշ ուղղություններից, անկումն էլ ավելի է խորացել՝ 19.6 տոկոս: Եվ հունիսին, երբ վիճակը բավականին կայունացել էր, ունեցել ենք ապրիլի մակարդակով անկում՝ 15.9 տոկոս:

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ «ՃԵՂՔՎԱԾ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ» ԼՏՊ-ԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Պակաս տաօրինակ չէ նաեւ տնտեսության հիմնական ճյուղի՝ առեւտրաշրջանառության վիճակը: Ապրիլին, երբ պետական պաշտոնյաները, հիշեցնենք, թմբկահարում էին առեւտրի ծավալների գերավելացման մասինթե՝ ժողովուրդը չնախատեսված մեծ գնումներ է կատարում, առեւտրաշրջանառությունն անցած տարվա համամատ նվազել է 33.1 տոկոսով: Սա կարող է մեկ դեպքում, եթե արդյունաբերությունը եւ տնտեսության մյուս ճյուղերը դադարեցնեին գնումները: Բայց այդ դեպքում էլ ինչպե՞ս է արդյունաբերությունում ընդամենը 8.6 տոկոս անկում եղել: Եվ այսպես շարունակ տարօրինակություններին վերջ չկա: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ վիճակագիրներն անգամ գլուխ չեն հանել այս երեք ամիսների տնտեսական իրողություններից  եւ աչքաչափով ինչ-որ թվեր գրել են: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այսքանից հետո, նաեւ կիսամյակային կտրվածքով ներկայացրել են երկրում միջին աշխատավարձերի 5.4 տոկոսանոց աճ: Օրինակ, պարզվում է, որ ապրիլին, երբ ոչ մեկին աշխատանքի չէին թողնում, անցած տարվա  նույն  ամսվա համեմատ պետությունը 4.7 տոկոսով է բարձրացրել իր աշխատողների աշխատավարձերը, իսկ փակվելու դուռը հասած մասնավորը՝ 1.2: Տնտեսական այս ընդհանրական դինամիկան մեկ բան  է հուշում. թեեւ հիմնական արգելակող ամիսը  ապրիլն էրորից հետո, ինչպես  արդյունաբերության օրինակն է ցույց տալիս,երկիրը պետք է մտներ վերականգնման փուլ, սակայն մայիս-հունիսին դա տեղի չի ունեցել: Օրինակ, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ եթե հունիսին արդյունաբերությունն ունեցել է ընդամենը 2.4 տոկոս անկում, գյուղատնտեսությունում կար աճ, առեւտրաշրջանառությունը  նվազել է մոտ 13 տոկոսով: Չէ, տեսական բացատրություն կա. նվազել է արտաքին առեւտուրը, ընդ որում, արտահանումն ընդամենը 0.5 տոկոսով, ներմուծումը՝ մոտ 15: Այսինքնտնտեսությունն աշխատել է, արտահանելու բան ունեցել ենք: Բայց այդ դեպքում ինչպե՞ս բացատրել նախ  այն, որ հունիսին անցած տարվա համեմատ պակաս է հավաքվել մոտ 30 միլիարդ դրամ հարկ, որը գրեթե հավասար է ապրիլի եւ մայիսի թերհավաքագրումներին՝ միասին վերցրած: Այսինքն, որքան տնտեսությունը վերականգնվում է, այնքան հարկերը պակասո՞ւմ են: Լավ, ասենք դրան նպաստել է ներմուծման 15  տոկոսանոց անկումը: Բայց ինչո՞ւ պետք է այդ անկումը լիներ, երբ վիճակագիրները  պնդում են, որ այդ ամիս աշխատավարձերը միջինում բարձրացել են 1.5 տոկոսով, այսինքն՝ անցած տարվա հունիսի համեմատ ժողովրդի վճարունակությունն ավելացել է, իսկ գնաճը եղել  է հազիվ 1.7 տոկոս: Իրականում այս խառնիճաղանջ պատկերը  մեկ բան  է հուշում՝ հայաստանյան տնտեսական համակարգում,այսպես ասած, շունը տիրոջը չի ճանաչում, եւ այստեղ միայն կորոնավիրուսին  մեղադրելով, բանի չենք հասնի: Այսինքն, տնտեսական իրական պատկերի մասին  ավելի լավ հաղորդիչներ կարող են դառնալ այն սոցիալական իրողությունները, որոնք այս պահին ունենք: Բայց ավելի լավ է նայենք այս ուղղությամբ: Այսպես, նույն վիճակագիրները տեղեկացնում են, որ այս տարվա հունվար-մայիսին (վերջին տվյալներն են) Հայաստանում պակաս է ծնվել մոտ 550 երեխա՝ 2018թ. նույն ամիսների համեմատ (տե՛ս աղյուսակը): Բնական աճը 2 128 մարդուց նվազել է մինչեւ 1 347: Ամուսնությունների քանակը 5 619-ից նվազել է մինչեւ 4 172՝ մոտ 1500-ով, որը նշանակում է, որ գալիք տարի կունենանք մոտավորապես եւս 1000-ով պակաս ծնունդներ: Այ, այս թվերն են, որոնց հետո վիճակագիրները, ի տարբերություն մնացած «մանիպուլյացիոն տոկոսների», ազատորեն խաղալ չեն կարող, եւ հենց այս թվերն էլ լավագույնս  են վկայում, թե իրականում սոցիալական ինչ վիճակում ենք գտնվում: Բնական աճի մոտ 40 տոկոսանոց անկում երկու տարում. սա կործանված  վիճակ է նշանակում:

8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան՝ Վանեցյանի պաշտոնավարման շրջանում ․ «Հայկական ժամանակ»

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА