o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքապետի դեմ ո՞վ է գժվել քրգործ հարուցի». խայտառակ ապօրինի շինթույլտվության հետքերով

31.07.2020 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքապետի դեմ ո՞վ է գժվել քրգործ հարուցի». խայտառակ ապօրինի շինթույլտվության հետքերով

Երեւանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել «Լույսեր» ընկերությանը` Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորելով կառուցել երկու 16 հարկանի եւ երկու 18 հարկանի շենք: Սակայն այդ հասցեին կից առանձնատների սեփականատերերն ահազանգում են գործընթացում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների մասին: Ավելին` ըստ փաստաբան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ` այդ շենքերի կառուցման դեպքում մոտակա առանձնատների սեփականատերերը լուրջ խնդիր կունենան, որովհետեւ այդ շենքերի բնակիչների համար տեսանելի է լինելու առանձնատներում ապրողների անձնական, ընտանեկան կյանքը եւ նրանց շարժն իրենց իսկ տներում:

«Իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ» Տիգրան Հակոբյանը դուրս եկավ ՀՖՖ գործկոմից

- Ինչպես բոլորս հիշում ենք, երկու տարի առաջ մեր համաքաղաքացիները ոգեւորությամբ եւ, իմ կարծիքով, մեծագույն միամտությամբ Երեւան քաղաքը հանձնեցին կառավարման, իմ համոզմամբ, միջին կարգի դերասանի: Թեպետ, երեւի դերասանի կարգն այդքան էլ կապ չունի, բայց նա խոսք տվեց շատ արագ զարգացնել Երեւան քաղաքը եւ այլն: Իմ համոզմունքն էր, որ գալու է ժամանակ, երբ կոռուպցիոն սխեմաներ են առաջ գալու, ինչը շատ երկար սպասեցնել չտվեց: Դժբախտություն ունենք առերեսվելու նման սխեմայի հետ Լենինգրադյան 23/7 հասցեում: ՀՀ օրենքներով 1500 քառակուսի մետրից ավելի մակերես զբաղեցնող շինարարությունները ենթակա են պետական համալիր փորձաքննության` շրջակա միջավայրի վրա ազդեցության մասով եւ այլն, թե արդյոք թույլատրելի է նման շինարարությունը, թե` ոչ: Արդեն իմանալով, որ այդ տարածքում նման բան է տեղի ունենալու, 2019 թվականին բնակիչներից մեկը դիմել է Երեւանի քաղաքապետին` խնդրելով բացատրել, թե ինչ է նախատեսվում անել այդ տարածքում: Եվ ստացել է պաշտոնական պատասխան, որ այդ տարածքում ոչինչ էլ չի կատարվելու, իսկ եթե հանկած ինչ-որ շինարարություն ցանկանան անել, անպայման կիրականացնեն վարչական վարույթ, լսումներ կհրավիրեն բնակիչներին: Իսկ արդեն այս տարի, պատահաբար, մարդիկ իմանում են, որ Երեւանի քաղաքապետը տվել էր այդ տարածքին շինարարության թույլտվություն` շենքերից մեկի հիմքի կառուցման համար: Արդեն այս շինթույլտվությունն իրենից ներկայացնում է ավարտված հանցակազմ:

Ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի հետ․ Տիգրան Ավինյան

Ինչո՞ւ:

Բնականաբար, Հայաստանում գոյություն ունեն իրավական ակտեր, որոնք կարգավորում են բոլոր շինարարության թույլտվությունները, ձեւը, տրման ժամկետը եւ մնացածը: Հիմքերի թույլտվություն, այսինքն` ֆունդամենտի թույլտվություն գոյություն չունի մեր իրավական դաշտում: Սա հնարել են, որովհետեւ մեր շենքի հիմքերը 1500 քառ. մետր չեն կազմում, պետք չէր իրականացնել ոչ մի բան, կկառուցեն հիմքը, հետո էդ հիմքի վրա արդեն երեւի հարկ-հարկ թույլտվություն տալով` կկառուցեն մնացածը: Առաջին հայացքից կարող են մտածել, թե քաղաքապետարանը թերացել է, բայց իրավիճակն ունի զարգացում, որն ավելի զավեշտալի է եւ վախենալու: Տեղեկանալով այդ շինթույլտվության մասին` մարդիկ դիմել են դատարան, վիճարկել են այն: Ըստ Վարչական դատավարության օրենսգրքի` նման դեպքում վարչական ակտը, այսինքն` շինթույլտվությունը, կասեցվում է, մինչեւ դատական պրոցեսն ավարտվի: Բայց շատ անսպասելի մայիս-հունիս ամիսներին ԱԺ-ում հայտնվում է մի նախագիծ, որ 3-րդ անձի հայցի դեպքում վարչական ակտը չի կասեցվում: Թող մեկն ու մեկն ինձ համոզի, որ սա պատահական էր: Եվ այս խնդիրը համատարած է քաղաքում, սակայն որեւէ արձագանք չկա, որեւէ պատասխան չկա: Ի դեպ, շինթույլտվությունը տրված է մի ընկերության, որը երբեք շինարարությամբ չի զբաղվել: Առեւտրային մի ընկերություն է... Տեղեկություններ են հասնում, որ նաեւ այդ մարդիկ հայտարարում են, թե «իշխանությունը մերն է, ինչ կուզենք` կանենք»: Եվ իրավիճակը ցույց է տալիս, որ այստեղ Երեւանի քաղաքապետն ընդամենը ֆորմալ ստորագրողն է այս գործընթացում, որի կարծիքը չեն էլ հարցնում, որովհետեւ ամեն մեկը չէ, որ ԱԺ-ում կարող է կատարել օրենսդրական փոփոխություններ` այն էլ մի սովորական բիզնես նախագծի համար: Արդյունքում պաշտպանության որեւէ միջոց չի մնացել, այսինքն` ստաբիլ լկտիացած, իրեն լեգիտիմ հայտարարած իշխանությունը գործում է ավելի վատ, քան ցանկացած ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանություն:

Պետական «ահաբեկչությունը» քաղաքացու նկատմամբ հետաձգվեց (Տեսանյութ)

Ի՞նչ եք պատրաստվում անել:

Գլխավոր դատախազին, ՀՔԾ-ին եւ ԱԱԾ-ին հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Չեմ ուզում ներկայացնել մանրամասները, բայց եղել է հանդիպում, որի արդյունքում մեզ ուղղակի հուշեցին, թե ո՞վ է գժվել, որ ժողովրդի «ընտրյալ», լավ է, չեն ասում` երկնքից իջած, քաղաքապետի դեմ ո՞վ է գժվել քրեական գործ հարուցի: Ասեմ, որ ոչ թե ժողովրդի «ընտրյալ է» Հայկ Մարությանը, այլ մենեջեր է, որին սխալմամբ տվել են քաղաքի կառավարումը: Իսկ մենք գնալու ենք մինչեւ վերջ, որպեսզի ամբողջ կոռուպցիոն շղթան բացահայտվի, եւ մեղավորները պատժվեն: Լկտիությունն այնքան մեծ է, չափ ու սահման չունի, պարզապես, քանի որ, ի վերջո, այս պահին շինթույլտվությունը կասեցված է, քաղաքապետարանը թույլատրել է այդ շինարարին տվյալ տարածքում կատարել աղբահանություն: Մինչդեռ տարածքում աղբ չկա, սովորական տարածք է, բայց աղբահանության անվան տակ` կատարվում են հողային աշխատանքներ` նախապատրաստվելով շինարարության: Թքած ունեն ամեն ինչի վրա, չէ՞ որ իրենք ժողովրդի «ընտրյալ» են, իրենց ամեն ինչ կարելի է, թքած ունեն մարդկանց անձնական եւ ընտանեկան կյանքի վրա: Մենք ունենք խայտառակ ապօրինի շինթույլտվություն, ունենք հաղորդումներ իրավապահ մարմիններին, եւ համոզված եմ, որ Կարգին Հայկոյին իրավապահ մարմինները պահելու են, որովհետեւ չէ՞ որ նրան սխալմամբ ընտրել են 80 տոկոս ընտրող, չէ՞ որ նա առաջին ծիծեռնակն էր «թավիշի», որը դառնում է դժբախտություն` թե՛  բոլորիս, թե՛ առանձին-առանձին մեր քաղաքացիների համար: Պրոցեսը նոր է սկսվել, պրոցեսը երկար կտեւի£ Իմ կարծիքով` քաղաքաշինական ոլորտի խախտումները, ինչի մասին շատ է խոսվել մեր երկրում, այս իշխանության օրոք ստանում են նոր, յուրահատուկ, ավելի այլասերված տեսք ու նույն թափով շարունակվում են:

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА