o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաշառակերությունն է կապում Սասուն Խաչատրյանի ձեռքերը, ուրիշ բան ես չեմ տեսնում. Ուշագրավ բացահայտումներ «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում

31.07.2020 12:44 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Կաշառակերությունն է կապում Սասուն Խաչատրյանի ձեռքերը, ուրիշ բան ես չեմ տեսնում. Ուշագրավ բացահայտումներ  «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում

«Իրավական համակարգը չմաքրվեց այն աղբից, որը որ ձեւավորվել էր տասնամյակներ շարունակ: Նույն կադրերը շարունակում են պաշտոնավարել: Վերցնենք ամենափոքր ստորաբաժանումը` ՀՔԾ-ն. նույն քննիչները, նույն տականքները, որոնք որ կային նախորդ ռեժիմի ժամանակ, ովքեր պատվերով մարդիկ էին դատում, նույնությամբ մնացել են իրենց պաշտոններին: Էլ չեմ խոսում ՀՔԾ պետի մասին, ով բացարձակապես իրենից ոչինչ չի ներկայացնում: Ոնց նախկինում աշխատել է Վահրամ Շահինյանի հետ, այնպես էլ այսօր շարունակում է աշխատել: Քննչական կոմիտեում նույն պատկերն է, ԱԱԾ-ում` նույնը:  Սա «թավիշ» չէ, սա թավշից էլ բեթար է»: Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

Պարտավոր են լսելու ՀՀ բոլոր «վարչապետներին». «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում վաստակաշատ մանկավարժ Մանուշակ Ստեփանյանն է

«Եղբա՛յր, դու եղել ես ընդամենը ռույլ բռնող, էս ամենը քեզ որտեղի՞ց»

- Լավ, այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչն է, այսպես ասած, կապում Սասուն Խաչատրյանի ձեռքերը, որ նա չի կարողանում արդարադատությունը իրականացնել:
- Կաշառակերությունն է կապում, ուրիշ բան ես չեմ տեսնում այդտեղ: Իսկ եթե Սասուն Խաչատրյանը գերազնիվ անձնավորություն է եւ ուզում է քրեական պատասխանատվության ենթարկի, օրինակ, Մասիսի քաղաքապետին, Արշակ Հակոբյանին, Ավագյան Աշոտին, Վովա Գասպարյանին, բայց նրան դա Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս, ուրեմն թող դիմում գրի ու գնա:
Նիկոլ Փաշինյանը մի հատ քննիչ չունի՞, ով կանչի Արշակ Հակոբյանին ու ասի` «Եղբա՛յր, դու եղել ընդամենը ռույլ բռնող, էս ամենը քեզ որտեղի՞ց»: Էսքանից հետո էլ իրավական երկրի մասին խոսելը ո՞րն է, երբ այսօր «Արշակի թայֆեն» տեռորի է ենթարկում Արեշ թաղամասը: Ինչո՞ւ են Արշակ Հակոբյանը, նրա փեսան, Վովա Գասպարյանը, Աղվան Հովսեփյանը ազատության մեջ: Արշակ Հակոբյանի յուրաքանչյուր պետհամարանիշը 8 միլիոն դրամանոց է, յուրաքանչյուր ձեռքի հեռախոսի արժեքը սկսում է 5 հազար դոլարից: Հիմա հարց` որտեղի՞ց:
Ու էսքանից հետո բերում եք Վովա Գասպարյանի քավորին, դնում ԱԱԾ պետ եւ ուզում, որ քրեական գործերին ընթա՞ցք տրվի, չհավատաք: Էդ ջահել, մատղաշ տղան ի՞նչ կարա անի:

Պարազիտները հանդես են գալիս` որպես իրավապաշտպաններ

Ռազմական ոստիկանության աշխատակիցն անդրադարձավ նաեւ ՀՀ-ում իրավապաշտպան գործունեություն իրականացնողների անգործությանը.
«Ուզում եմ դիմել օտարերկրյա դեսպաններին` դուք էդ պարազիտներին, ճիճուներին, որոնք որ հանդես են գալիս, որպես իրավապաշտպաններ, մի հատ հարցրեք էլի` գոնե մի գործի հետքերով գնացե՞լ են մինչեւ վերջ: Լարիսա Ալավերդյան, դու անգամ իմ մոր` Սուսաննա Ղազարյանի գործով մտար գործարքի մեջ Վլադիմիր Գասպարյանի հետ ու հրաժարվեցիր դիմել Եվրոպական դատարան»:

Մանրամասները «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի ամբողջական եթերում ստորեւ: Տեղեկացնենք հաղորդման ունկնդիրներին, որ այս անգամ «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի հեղինակը հաղորդումը վարել է մի փոքր այլ ֆորմատով, հաշվի առնելով, որ հաղորդման հյուրը արտերկրում է` նրա հետ ուղիղ կապ է հաստատվել հեռախոսազանգի միջոցով:
Զրույցը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА