o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.07.2020 19:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում` այժմ ո՞վ է լրատվական դաշտի աչքի գրողը: Եթե ասեք, որ Նիկոլն է, ապա զարմանալիորեն կսխալվեք: Նիկոլը չէ, բայց Նիկոլից առանձնապես հեռու չէ: Ըստ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիթորինգի` լրատվական դաշտի հակակրանքի ռեկորդակիր է դարձել ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Փորձագետները արձանագրել են, որ  հուլիսի 11-20-ը ընկած ժամանակահատվածում 35 առաջատար կայքերում բացասական նյութերը յոթապատիկ ավելի շատ են եղել, քան դրականները: Դե, իհարկե, դրա պատճառները շատ են, բայց առաջին պլան է ընկնում խաղաղասիրական անիմաստ կոչը: Ընդհանրապես այս քայլասերված իշխանության  արձանագրած զարմանալի արդյունքներից մեկն այն է, որ հանրությունը  արդեն սկսել է խաղաղություն բառն ընկալել որպես հայհոյանք, քանզի դա  անմիջապես կապակցվում է թուրքից խաղաղություն մուրալու, թուրքին ներելու եւ այլ արգահատելի կոչերի հետ:

ԶԱՐՄԱՆՔ

Այժմ, երբ աշխարհով մեկ տեղի են ունենում ազերիների հարձակումները տեղական հայ համայնքների վրա, ի՞նչ եք կարծում, ո՞ւր է Սփյուռքի հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ: Այո՛, ճիշտ կռահեցիք, անդուլ աշխատելու փոխարեն նա գնացել է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` ջհանդամվել է ամերիկյան իր տուն: Զարմանալի է, բայց նա բացարձակապես անտարբեր է սփյուռքահայության այսօրվա տագնապներին: Այնքան անտարբեր, որ նույնիսկ Նիկոլը նրա գրասենյակից մի օրվա մեջ տասը հոգու է պաշտոնանկ արել:

ԶԱՐՄԱՆՔ

«Պետական-քաղաքական գործչի մակարդակը որոշվում է իրեն տիրապետելու աստիճանով, ասելիքի առկայությամբ ու զազրախոսության բացակայությամբ: Ընդգծված կոռեկտություն` այն անձի եւ նրա խմբակի հանդեպ, ում անմիջական ցուցումով ինքն ու ընտանիքը անձնական թշնամանքի ու քինախնդրության զոհ են»,- ի՞նչ եք կարծում` ո՞ւմ է բնութագրում Արփինե Հովհաննիսյանի այդ բանաձեւը: Այո՛, չեք սխալվել, դա  ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հեռուստահարցազրույցի ճշգրիտ  բնութագիրն է: Եվ ընդհանրապես, այդ ինչո՞ւ է այդպես ստացվում, որ  ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հրապարակային  խոսքը մշտապես  համապատասխանում է բարձր չափանիշների, իսկ Նիկոլից ոչ մի անգամ, խելքը գլխին խոսք չենք լսել: Չնայած` ինչպե՞ս կարող է խելքը գլխին բան ստացվել պոպուլիստ ստախոսից, ով արդեն  նույնիսկ եթե այդ գծով հարյուր օգնական պահի, չի կարող կողմնորոշվել, թե ինչպես անի, որ այսօրվա ստերը գոնե երեկվա ստերի հետ հակասության մեջ մտնեն, էլ չենք ասում առավել քան երկու տարվա կտրվածքով հնչեցված ստերի մասին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА