o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

31.07.2020 18:40 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

«Էն, որ Հայկը (հռչակավոր «շիշ բռնողը»-խմբ.) խախտել էր պարետի որոշումը, ձեզ իրավունք չի տալիս ավել-պակաս հաչալու», - հայտարարել է Ավանի` քրեական անցյալ ունեցող փոխթաղապետը: Այդպիսին է քայլասերված ամբողջ խունտայի իրական դեմքը` լկտի, ցինիկ եւ ամբարիշտ: Բայց, այնուամենայնիվ, նման է, որ պարետին «փաթթած ունեցած» պատգամավոր Հայկ Սարգսյանի համար «խիյարը կարող է թարս բուսնել»:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

#ՍՈՒՏ_ՆԻԿՈԼ ԿԱՐԳԱԽՈՍԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԹԻՄԻ ՎՐԱ

Բանն այն է, որ Լիլիթ Մակունցը, նպատակ ունենալով արդարացնել Հայկ Սարգսյանին, հենց վերջինիս խոսքից հայտարարել էր, որ «Սպիտակ Շորժա» անունով ափամերձ «օբյեկտը» Սարգսյանին չի պատկանում, որ վերջինս պատահաբար անցնելիս է այդտեղ շատ կարճատեւ մտել, եւ այլն, եւ այլն... Սակայն հակառակի ապացույցներն այնպիսի քանակությամբ լցվեցին համացանց, որ անհարմար բան ստացվեց, ու «պատահականությունների» շղթան սկսեց արագորեն երկարել: Իհարկե, ամենացնցող «պատահականություններից» մեկն այն էր, որ բարմենի տեղում համակարգչի մոտ նստած լինելու լուսանկարը Հայկ Սարգսյանը բացատրեց նրանով, որ երբ «պատահականորեն» մտավ «դուքան», բարմենը նրան խնդրեց կարգավորել թույլ ինտերնետը: Երեւի բարմենը, մատից հոտ քաշելով, իմացել էր, որ պարոն պատգամավորը ՏՏ ոլորտի հմուտ մասնագետ է: Եվ այդպիսի դրվագները համացանցում այնքան շատ են, որ ըստ չար լեզուների` Մակունցը խիստ վիրավորվել էր, թե ինչու սույն մանդատավորը սուտ էր ասել իրեն եւ իր հետ մեկտեղ` նաեւ ամբողջ իշխող խմբակցությանը: Իսկ սրանց համար ստերը լոկ պողոսներին մատուցվող տեղեկատվական կոմբիկեր են, որը չի կարելի կերցնել վերադաս թիմակիցներին: Թե չէ, ո՞նց կարելի է նախրի կերն առաջարկել նաեւ չոբաններին: Եվ քանի որ Հայկ Սարգսյանի հրապարակային արկածները հարվածում են նաեւ Նիկոլի չեղած վարկանիշին, ապա իզուր չեն այն շշուկները, որ Հայկին կարող են նաեւ «ժերտվա տալ»` ստիպելով վայր դնել մանդատը: Ախր սույն պատգամավորն իր վարքագծով նաեւ գերազանցեց այն, ինչը վերագրվում էր «Սաշիկի տղաներին»: Բայց եթե «Սաշիկի տղաների» պարագայում նեգատիվը շրջանառվում էր սոսկ բանավոր կամ ֆեյսբուքյան խոսքով, ապա Հայկ Սարգսյանի արկածների մասին կան տեսագրություններ եւ լուսանկարներ: Վարկաբեկիչ է, համ էլ ներթիմային ստի նախադեպ է, որը վտանգավոր է: Եվ ամենակարեւորը` ինչպե՞ս տեսանյութերի եւ լուսանկարների արտահոսք եղավ: Դա կարող էր լինել միմիայն հրավիրվածների ձեռամբ, նույնիսկ ամենակարճամիտ քայլոները չեն հավատա, որ դա արել են ՀՀԿ-ի մարտական լողորդները: Այսինքն` Նիկոլի թիմի ներսում վխտում են իրար ծախող առնետները:

ԳՅԱԴԱՆԵՐԻ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՆԻԿՈԼԻ ԴԱՐԴԵՐԸ ՔԻՉ ԷԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Ռոբերտ Քոչարյանի հեռուստաասուլիսը տպավորիչ էր: Լավ տիրապետելով ինչպես գլոբալ համաշխարհային, այնպես էլ տեղական գործընթացներին` նա հիմնավորապես ի ցույց դրեց, որ Նիկոլն իր թիմով տապալել են բոլոր ոլորտները: Անգամ առկա է համավարակի ավելի վատ պատկեր, քան դրա դեմ ընդհանրապես ոչինչ չարած երկրներում...

Սակայն մեջբերենք նախկին դեսպան Միքայել Մինասյանի խոսքը, ում շատ դժվար է պատկերացնել «Քոչարյանի պիցայակերի» դերում. «Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետեւանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երեւույթների անալիտիկ զտում երկրորդականից ու դրական իմաստով արդարացված ինքնավստահություն: Խոսքս խելացիների համար է` սովորելու շատ բան կար հարցազրույցում: Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգեւորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլեւս` երկիր ենք կորցնում...»:

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Ուշագրավ էր եւ Ռոբերտ Քոչարյանի խորհուրդը ժողովրդին ասֆալտին փռող եւ այդ ժողովրդին շատ սիրող Նիկոլին` «Սիրել պետք չէ, լավ կառավարեք»: Կառավարման որակի մասին ուշագրավ դիտարկումներ ունի «Առաջինը Հայաստանը» նախաձեռնության հիմնադիր, վերլուծաբան Աննա Մկրտչյանը. «Հանրապետության նախագահներ Քոչարյանը եւ Սարգսյանը արտաքին քաղաքական նյուանսներից մինչեւ երկրի ներքին կազմակերպչական ու զարգացման մոդելներ են հրապարակավ առաջարկում: Յուրաքանչյուրն իր նախագահության ժամանակահատվածում գրանցած հաջողությունների նրբությունների մասին կիսվում է ներկայիս իշխանությունների հետ: Նախագահ Սարգսյանի հանձնարարականներով կառավարություն են ուղարկվում ճգնաժամային կառավարման եւ դրա հաղթահարման գիտատեսական հետազոտություններ, վերլուծություններ ու առաջարկություների փաթեթներ: Դրանք արվել են ո՛չ հրապարակային, ո՛չ ցուցադրական: Դրանք պետության բարօրության համար աշխատանքային ձեւաչափով ներակայացված մասնագիտական օժանդակություններ էին: Թվում էր, թե դրանք ուղղակի պիտի քննարկվեին եւ օգտագործվեին ի նպաստ պետության կառավարման եւ ճգնաժամերի կանխման ու հետեւանքների վերացման: Բայց, իրականությունը լրիվ այլ է: Նիկոլին չեն հետաքրքրում ո՛չ նախագահ Քոչարյանի կառավարման գրանցած հաջողությունները, ո՛չ նախագահ Սարգսյանի կառավարման գրանցած հաջողությունները մի պարզ պատճառով: Նրան ուղղակի չի հետաքրքրում Հայաստանի հաջողությունը: Եվ ամեն անգամ, երբ մտքներովդ կանցկացնենք մնալ Նիկոլի հերթական մանիպուլյացիայի տակ, հիշե՛ք սրա մասին»:

ԵՐԲ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ «ՔՆՆՈՒՄ» ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Սակայն ինչպե՞ս Նիկոլին կհետաքրքրի Հայաստանի հաջողությունը, եթե նա անդրազգային տերերից ունի Հայաստանը ձախողակ պետություն դարձնելու առաջադրանք: Եվ բոլոր ձախողումների մեղքը գցում է «անկազմակերպ ժողովրդի» վրա: Այդ հարցում եւս Ռոբերտ Քոչարյանը շատ տեղին շեշտեց, որ Հարավային Կովկասում մենք ամենակազմակերպված ազգն ենք: ՀՀ երկրորդ նախագահի խոսքում նաեւ հնչեց լիդերության հավակնություն: Իսկ Արցախում Ամարասի վերականգնման աշխատանքներին հետեւող Սերժ Սարգսյանն էլ քայլասերվածների նյարդերի վրա է ազդում, տառապում են հարցադրումից` ո՞ւմ հետ հանդիպեց եւ ի՞նչ պայմանավորվեց քաղաքական շախմատի գրոսմայստերը...

ԴԱՏԱՍՏԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА