o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԴԱՌՆԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ

29.07.2020 20:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԴԱՌՆԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ

Տավուշյան մարտերի ժամանակ Թուրքիան առաջին անգամ ուղիղ ձեւով սպառնաց Հայաստանին, ինչո՞ւ, ի՞նչ մեսիջ էր սա` «Իրավունք TV»-ի տաղավարում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Նման «հույզերով» մի կողմից սեպ են խրում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, մյուս կողմից` վնասում ՌԴ-ին. Լեպեխին

- Այո՛, ճիշտ եք, Թուրքիան պատրաստակամ է, որպեսզի դառնա հակամարտության կողմ, եւ պատահական չէ, որ Թուրքիայի կողմից Սիրիայում օկուպացված տարածքներում այժմ գնում է կամավոր իսլամիստների հավաքագրում, ովքեր կարող են գալ Ադրբեջան եւ կռվել իրենց հավատակիցների կողքին, իհարկե` ոչ անվճար: Ուստիեւ Ադրբեջանը ինքն ընդամենը գործիք է, բնականաբար, եթե Ադրբեջանը խնդիր ունենար իր ներքին խնդիրները լուծելու, որի մասին ՀՀ-ում տարբեր պատկան կառույցներ են հայտնում` իբր ռազմական բախման բուն պատճառը նավթի գների անկումն էր, սա իրականությունից բավական հեռու է: Ադրբեջանը, եթե ներքաղաքական լարումները մեղմացնելու խնդիրներ ունենար, ապա ինքը արցախա-ադրբեջանական սահմանին կարող էր բախումեր սկսել, այլ ոչ թե հայ-ադրբեջանական: Որովհետեւ, Ալիեւը լավ է հասկանում, որ ինքը մի երկրի դեմ է բախումներ հրահրում, որը ՀԱՊԿ անդամ է եւ ՌԴ ռազմվարական դաշնակից, բնականաբար, դա Ալիեւին ձեռք չէր տալիս: Բայց դա ուներ գին, այսինքն Ալիեւն արեց բան, որից 4-5 օր հետո ԱՄՆ ներկայացուցիչների մի շարք երկրներում տարհանված քաղաքացիների պաշտպանության վերաբերյալ բանաձեւ ընդունեցին, որը ներկայացվելու է Կոնգրես: Ընդ որում` այն երկրները, որտեղ այլոց կողմից տեղի բնակիչները բռնի տեղահանվել են, եւ այդ տարածքները օկուպացվել էին երրորդ երկրի կողմից, այդ երկրների շարքում` ի թիվս Մոլոդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի, նաեւ Ադրբեջանն էր: Այսինքն` սա աննախադեպ է այն առումով, որ եթե այս բանաձեւը հաստատվի Կոնգրեսի կողմից` դա նշանակում է, որ ՀՀ-ի նկատմամբ միջազգային տարբեր կառույցների, պետությունների կողմից բավականին լուրջ ճնշումներ կլինեն բանակցությունների ընթացքում: Սա այն գինն էր, որով Ալիեւը գնաց այդ ռիսկին եւ ռազմական գործողություններ սկսեց ՀՀ-ի դեմ:

Հայաստանի դեմ սադրանքներ նախաձեռնողների գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ ՌԴ-ն. Լեպեխին

 

ՌԴ-ն կարող է նաեւ տակտիկական ատոմային զենք կիրառել

Այնուամենայնիվ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ տեսնո՞ւմ եք` հաշվի առնելով ներկա պերմանենտ լարվածությունը սահմանին:

Այսպես ասեմ, պատահական չէր, որ ՌԴ-ն, որը 2020 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակին պետք է սկսեր Կովկաս 2020 լայնածավալ զորավարժությունները, որտեղ ընդգրկված զորակազմի եւ տեխնիկայի թիվը աննախադեպ է, ավելի շուտ սկսեց առաջին փուլը: Սա ուղղակիորեն պատասխան էր Թուրքիային եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որով ՌԴ-ն ասում է, որ եթե Դուք իմ ռազմավարական դաշնակցի վրա զենք բարձրացրիք, ապա ես նույնպես չեմ բացառում, որ նույն պատասխանը Դուք եւս կստանաք: Չմոռանանք, որ ՌԴ ռազմական դոկտրինի մեջ կա հատուկ կետ, որ եթե ՌԴ-ի կամ իր ռազմավարական երկրի` այլ պետության կողմից ենթարկվեն ագրեսիայի, ապա ՌԴ-ն կարող է նաեւ տակտիկական ատոմային զենք կիրառել: Արձագանքը շատ արագ ՌԴ-ն տվեց, ինչը խոսում է այն մասին, որ վտանգի չափը շատ արագ էլ ՌԴ-ն հասկացավ:

«ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՈՐՈՇԵՑԻՆ ԽԱՂԱԼ ՀԱՊԿ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԵՏ»

 

Գեներալ Գասպարյանը ռազմական կոչի մեջ նաեւ քաղաքական գնահատական է տվել

Պարոն Նահապետյան, Ադրբեջանը մշտապես պարծեցել իր գերճշգրիտ զինտեխնիկայով, բայց տավուշյան մարտերը ապացուցեցին, որ հայ զինվորի մարտական ոգու առաջ անզոր է ցանկացած գերճշգրիտ զինտեխնիկա: Սա մեր Զինված ուժերի հաղթանակն էր: Իսկ որքանո՞վ է պատրաստ մեր քաղաքական էլիտան արժանի հակահարված տալու թշնամուն դիվանագիտական դաշտում:

Փաշինյանն ունի մենիշխանություն եւ միայնակ էլ կկրի ամբողջ պատասխանատվությունը. Կոլերով

Տեսեք, եթե մենք ուշադիր լինենք այն շեշտադրումներին, որը որ այդ օրերին տվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ապա կտեսնենք այդ հաղթանակի երեք հիմնական բաղադրիչները: Առաջինը, զորքերի կառավարումն էր, երկրորդ` հրամանատարների խորագիտություն, ռազմական հնարամտություն, եւ երրորդ` մեր դիրքապահների, զինվորների քաջությունն ու խիզախությունը: Այս երեք կոմպոնենտն է, որը որ արդյունք տվեց: Ընդ որումգեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի  կոչի մեջ երկու հետաքրքիր շեշտադրում կա, որին ուզում եմ անպայման անդրադառնալ: Առաջին շեշտադրումն այն է, որ սկզբունքորեն չի բացառվում, որ հակառակորդը լայնամասշտաբ պատերազմի անցի, եւ որ պետք է պատրաստ լինել: Ճիշտ է, այդ կոչը ուղղված էր հրամկազմին եւ զինծառայողներին, բայց նաեւ կարծում եմ, որ ժողովուրդը եւս պետք է հասկանա: Երկրորդ շեշտադրումն այն է, որ նշվում էր, որ Ադրբեջանը ոգեշնչվել է մեր թշնամիների կողմից: Հիմա հարց է առաջանում` եթե մենք բարձրաձայնում ենք Թուրքիայի գործոնը, որպես Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակից, այդ դեպքում ինչո՞ւ է հոգնակի ասում: Ամենայն հավանականությամբ, գեներալ Գասպարյանը նկատի ուներ Թուրքիային եւ իր ռազմական դաշնակիցներին` ՆԱՏՕ անդամ երկրներին, ինչը խոսում է այն մասին, որ գեներալը իր ռազմական կոչի մեջ նաեւ քաղաքական գնահատական է տվել: «Թշնամիներ» բառը խոսում է այն մասին, որ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վտանգը եւ մարտահրավերը գալիս է առաջին հերթին Թուրքիայից եւ իր ռազմական դաշնակիցներից: Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա քաղաքական երկու գնահատականի մասին կբարձրաձայնեմ. առաջինը` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատականն էր, երկրորդ` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի: Տեսեք, Արմեն Գրիգորյանը ասել է, որ այս ռազմական գործողությունները պայմանավորված էր Ադրբեջանում նավթի գների անկումով: Բայց երեւի Արմեն Գրիգորյանը ուշադիր չի եղել, որովհետեւ նավթի գները դեպքից չորս ամիս առաջ էին անկում ապրել, իսկ դեպքի ժամանակահատվածում այդ նույն գները 2.5 անգամ արդեն բարձրացել էին: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ այդ ամենն արվում է երրորդ կողմի միջոցով, ինչի հետ ես համաձայն եմ, բայց երբ չի ասվում, թե ով է երրորդ կողմը, այն նմանվում է կենացի:

Սահմանը դմփ-դմփ-հու գոռալու տեղ չէ. Նիկողոսյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА