o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.07.2020 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, բումերանգի  երեւույթը գործում է անվրեպ, պարզապես երբեմն ունենում է շատ զարմանալի  դրսեւորումներ: Զորօրինակ` եթե տարիներ շարունակ  մարտի 1-ի զոհերի հիշատակը եւ նրանց ընտանիքները օգտագործվում էին որպես հարվածային քաղաքական գործիք Նիկոլի կողմից, ապա հիմա այդ նույն գործիքը սկսել է հարվածել մեր բռնապետիկին: Այն  բանից հետո, որ Վահրամ Ավետիսյանը դարձավ  կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու, ասպարեզում հայտնվեցին հիշեցումներ, թե  ինչքան էին դժգոհ մարտի 1-ի զոհերի հարազատները Վահրամ Ավետիսյանի դատավոր հորից` Դավիթ Ավետիսյանից: Այն, որ մարտիմեկյան գործիքը մի օր պետք է հարվածեր Նիկոլի գլխին, օրինաչափ է, սակայն  զարմանալի է, թե  ում նախաձեռնությամբ է ակտիվորեն շրջանառվում վերը հիշատակված տեղեկատվությունը: Պինդ բռնվեք, ինչքան էլ զարմանալի լինի, դա ՍԴ պորտաբույծ դատավոր ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Այսինքն` այն կերպարանքը, ում ՍԴ նախագահ դարձնելու այդքան անօգուտ ջանք թափեց նույն Նիկոլը:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Մակունց լինելը շա՞տ ամոթ բան է... արդեն երկրորդ օրն է, ինչ  շատերը ծաղրում են իշխող խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ, նրա այն հայտարարության առնչությամբ, թե Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի դեպքում Թուրքիան չի միանա Ադրբեջանին: Աղջիկ ջան, չլինի՞ Էրդողանն անձամբ է ականջիդ ասել: Սակայն  նման է, որ ամբողջ աշխարհն է զարմանալիորեն որոշել Մակունցին սխալ հանել: Հենց որ եղավ այդ զարմանալի պնդումըմիանգամից  դրան հետեւեց թուրքական զորքի մուտքը Նախիջեւան:

ԶԱՐՄԱՆՔ

Նաեւ զարմանալի մանրամասներ են լույս աշխարհ գալիս ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ առանձնատան հունիսի 14-ի խուզարկությունից: Այդ խուզարկությունից հետո  շատերը հումոր էին անում, թե այն ԱԱԾ-ականը, ով  հանձն կառնի խուզարկել առյուծների վանդակը, հատուկ պարգեւատրում կստանա: Սակայն զարմանալիորեն ԱԱԾ աշխատակիցները  ԲՀԿ առաջնորդի տանը  առնչվել են ոչ թե առյուծների, այլ Քննչական կոմիտեի իրենց գործընկերների հետ: Իհարկե, դա զարմանալիորեն վկայում է, որ  քննչական մարմինները  մեկը մյուսից անտեղյակ են, եւ այդ անտեղյակությունը մի օր կբերի նրան, որ պատահմամբ նույն վայրում միաժամանակ հայտնվելուց ոչ միայն անհարմար բան կստացվի, այլ կարող է եւ կոնֆլիկտ ծագել, եւ մի ծառայությունը մյուսին ասֆալտին փռի:

ԶԱՐՄԱՆՔ

Քրդին քոլոզ չի գալիս, իսկ Նիկոլին` մամլո խոսնակ: Երկու տարվա ընթացքում նա արդեն  երկու խոսնակներից է հրաժարվել` Արման Եղոյանից եւ Վլադիմիր Կարապետյանից: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս խոսնակ ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ապա զարմանալիորեն պարզվում է, որ նրա հակումը  աջ ու ձախ մարդկանց մասին «օդից կախված լուրեր» հնչեցնելու, բերել է նրան, որ «խիայրը թարս է բուսնել» ու բավականին շատերը  նրան դատի են տվել: Այսպես` Դատալեքսում արդեն կարելի է գտնել առնվազն երկու գործ, որոնք վերաբերում են ինչպես խոսնակին, այնպես էլ` Նիկոլին: Առաջինը ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանն է իր որդիների հետ, իսկ երկրորդը` Արթուր Վանեցյանը: Տեսնենք հաջորդները ովքե՞ր կլինեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА