o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

29.07.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

Սկսենք քաղաքագետ Աղասի Ենոքյանի կեսկատակ հռետորական հարցադրումից. «Հարց պարետին. իսկ կարելի՞ է օրը 2 դիմակի գումար փոխանցել «Տավուշ տեքստիլին» եւ այդ չեքի դիմաց բաց տարածքում դիմակ չկրել»: Այդ հարցադրումը ծնող «սկզբնաղբյուրն», անշուշտ, պատգամավոր Հայկ Սարգսյանի` Սեւանի ափին կազմակերպած սկանդալային «դիմակազերծ» խնջույքն էր:

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՈՎ ՊՐԾՆԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

Եթե ժամանակին ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր առանձնատան տարածքում որդու հարսանիքը կազմակերպելուց հետո հրաժարական տվեց, ապա Հայկ Սարգսյանը ներողություն խնդրեց պարետից ու «Իմ քայլից» եւ տուգանվեց: Ուշադրություն դարձրեք` ոչ թե հանրությունից, այլ սեփական թիմից: Ինչ վերաբերում է տուգանքին, ապա նրա համար 10 հազար դրամն ավելի քիչ բան է, քան շարքային քաղաքացու համար 10 դրամը... Ինչո՞ւ է այդպես` շատ պարզ պատճառով: Դավթյանը նորմալ գեներալ է, այսինքն Նիկոլի համար յուրային չէ, իսկ Սարգսյանը հայտնի է «Նիկոլի շիշ բռնող» մականունով: Սակայն իրավապաշտպան Արսեն Բաբայանն իրավացիորեն նկատում է, որ դիմակ դնել-չդնելն այդտեղ ամենակարեւորը չէ. «Իսկ հիմնական խնդիրը շատ ավելի խորն է ու վտանգավոր: Պատգամավոր Հայկ Սարգսյանը, խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված արգելքը, անձամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Ապացույցները բազմաթիվ են: Օրինակ` White Shorja-ն ճահճից դարձնում են ամենամեծ լողափը, ու բոլոր ծանոթները հենց Հայկ Սարգսյանին են շնորհակալություն հայտնում: Որեւե մեկին չեք համոզի, թե Հայկին շնորհակալություն էին հայտնում այն պատճառով, որ ինքը Հայաստանի լավագույն ճահճաբանն է ու ճահճից լողափ ստանալու միակ ու լավագույն մասնագետը: Բոլորին էլ պարզ է, որ շնորհակալություն են հայտնում ստեղծած բիզնեսի համար»: Իրավապաշտպանը նաեւ շեշտում է. «Հայկին պատկանող լողափն աշխատում է առանց հարկային գրանցման, առանց ՀԴՄ կտրոնների (սարքն ընդհանրապես գոյություն չունի), բեմը պատվիրվել է առանց պայմանագրի, արգելված համերգը կազմակերպվել է առանց երգչի հետ պայմանագրի, չկա որեւէ գրանցված աշխատող, այսինքն` հարկ ընդհանրապես չի վճարվել պետությանը: Հիշեցի Նիկոլ Փաշինյանի` բանակից գողացող ՀԴՄ չտպողների պատմությունը... Այսքանից հետո իշխանությունը, եթե չձեռնարկի քայլեր, եւ Հայկին պատգամավորական մանդատից զրկելու հարցը եթե չբերի օրակարգ, ապա այլ բան չի մնա հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իրավախախտ պատգամավորին, եւ այդ իրավախախտ պատգամավորին տրված է ապօրինաբար փող աշխատելու լիարժեք ազատություն»:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Անշուշտ, այդ լրջագույն ապօրինության համար Սարգսյանը մանդատից չի զրկվի: Քանզի ինչպիսին Նիկոլն է, այդպիսին են եւ նրա պատգամավորները: Եթե Նիկոլը բանի տեղ չդրեց այն, որ  բռնվել է ծխախոտի մաքսանենգ արտահանման վրա, նրա հետ են կապակցվում ադամանդի եւ զենքի ապօրինի շրջանառության սկանդալները, ապա ինչո՞ւ նրա պատգամավորը չպետք է զավթի հանրային լողափը, իսկ նրա «խոշոր սեփականատեր» Գռզոն չպիտի պահի «ծեծող բրիգադներ»: Սրանց իշխանությունն ամբողջովին է թաղված հանցագործությունների եւ կոռուպցիայի մեջ: Սակայն վերադառնանք մեր «կլիենտին»: Հանրությունը չի մոռացել, թե ինչպես էր նա աղջիկներին տարել ՀՀ նախագահի նստավայր: Դե, եթե դրա համար չի պատժվել, ապա ոչ մի բանի համար չի պատժվի: Իսկ 150 հազար դոլարանոց ավտոմեքենայով գլուխ գովելը եւ շքեղ դղյակը «համեստ կացարան» որակելը արդեն անմեղ բան են թվում: Դե, ավագ եւ միջին սերունդը լավ են հիշում նրա սիրասուն հայրիկի` Զարեհ Սարգսյանի «յուղոտ» պաշտոնը Նիկոլի հոգեւոր հայրիկ Լեւոնի օրոք, հիշում են նրա քրեական գործը, հոլանդիաներ փախչելը եւ ամոթալի ձեւով ապաստան հայցելը: Հայկ Սարգսյանը նաեւ յուրահատուկ ռեկորդակիր է լրագրողներին դատի տալու հարցում, հավանաբար նա պատկանում է այն հոգեբանական տիպաժին, ովքեր համարում են, որ կարող են գնել ցանկացած դատական ակտ... Ինչ վերաբերում է «ժանտախտի պահին խնջույքներին», ապա նա միակը չէ, շրջանառվում է նաեւ Նիկոլի մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի անունը, խոսվում է նաեւ, որ «ժողվարչապետն» անձամբ էլ է այդպիսի խնջույք արել... Դիմակ-դնչկալները քաղաքացիների համար են, իսկ «վերին արտի ցորենները» այդ զզվելի լաթը դեմքներին չեն քաշում` նաեւ լավ իմանալով, որ կորոնավիրուսի վիճակագրությունը «դզվող-փչվող» կատեգորիա է:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Դեպուտատ Սարգսյանն, անշուշտ, խունտայի բարոյականության հայելին է: Այնտեղ բոլորն են քայլասերված... Օրինակ, ի՞նչ արեց նախարար Արայիկ Հարությունյանը բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների հետ, ովքեր նախարարության մոտ «Դդում» էին վանկարկում: Չուզեց լսել անգամ, ոստիկաններին քսի տվեց: Իսկ հետո բամբասկոտ պառավի պես հրապարակավ հայտարարեց, թե ցուցարարներից մեկը քոչարյանական է... Կարծես դիմորդների քաղաքական հայացները որեւէ կապ ունեն բուհ ընդունվելու» պրոտոկոլի» հետ: Թե՞ ունեն, եւ շուտով Նիկոլը կվերածնի 1937 թվականի անիծյալ պրակտիկան` հալածել «ժողովրդի թշնամիների» զավակներին: Բացարձակ ստորություն է այն, թե ինչ են անում դպրոցական ծրագրի հետ: Դասականներին դեն նետելու եւ պղծագիրներին դպրոցական ծրագիր ներմուծելուն հավելվեց հայոց պատմության դասագրքերը թաքուն ապականելը: Պատմաբան Արտակ Մովսիսյանի վկայությամբ` անգամ հրահանգ կար պրոֆեսիոնալ բուհական պատմաբաններին մեկուսացնել պատմության դասավանդման հայեցակարգից: Պարոն Մովսիսյանի խոսքով` «Պատմության դասագրքով` Նիկոլ քեռին փրկում է մեզ, ինչպես ժամանակին` Լենին պապին»:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

Դե, իսկ քաղաքական դրդապատճառով քրգործեր հարուցելը տխուր առօրյա է: Հարուցվում են այնպիսի կացնային ձեւով, որ մարդ ակամա ուզում է հայհոյել այդ քննիչերին իրավաբանի դիպլոմ տվողին... Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանի խոսքով. «Քրեական գործեր կոչեցյալների այս անիմաստ շարքը դրա պատվիրատուի եւ կատարողների հանդեպ արդեն վաղուց ժպիտ է առաջացնում: Սա՞ է ձեր մաքսիմումը: Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք: Ոչ միայն դուք, այլեւ, ցավոք, ձեր ո՛չ ավագ, ո՛չ էլ ապագա սերունդները չեն մարսելու այս ամենի հետեւանքները: Պատրաստվե՛ք: Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու` սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ` Աստված»:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Այո՛, պատասխան կտան: Եվ եթե սրանք չկարողացան սպանել մեր պետականությունը, ապա պետականությունը միայն կուժեղանա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА