o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՐԱՐԸ` ԴԱՀԻՃ, ԹՇՆԱՄԻ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ

28.07.2020 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
ՆԱԽԱՐԱՐԸ` ԴԱՀԻՃ, ԹՇՆԱՄԻ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Այսօր զրուցելու ենք թատրոնից, համավարակից եւ մեզ շրջապատող իրականությունից: Մեր զրուցակիցն է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Մայր թատրոնի առցանց հեռարձակվող ծրագրերը մեկ շաբաթով կդադարեցվեն՝ ի հիշատակ ԹԱՄԱՐԱ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ

 

- Այսօր փակ են մշակույթի օջախները, արտակարգ դրության ձգձգելն է՞լ է քաղաքականություն:

Բազմաթիվ պարադոքսներ կան: Եկեք թատրոնի պրիզմայով չգնանք: Վերջերս բանկում մի կնոջ երեք անգամ ջերմաչափեցին. ջերմությունը բարձր էր` չսպասարկեցին: Բանկի աշխատողին հարցնում եմ` եթե դուք մտնում եք հացի խանութ, ձեր ջերմությունը չափում են, ու թե բարձր է` ձեզ հաց չե՞ն վաճառումչէ՞ որ այնտեղ էլ են մարդիկ աշխատում: Որտե՞ղ է այդ չափանիշը: Եթե ավտոբուսներն աշխատում են, ինչո՞ւ եկեղեցին չի կարող աշխատել: Ինձ թվում է, սա միջազգային մակարդակով մեծ քաղաքականություն է:

Ա.ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

Երկու տարի առաջ որեւէ ծրագիր ներկայացվե՞ց:

Երկու տարի առաջ, ի պատասխան բազմաթիվ հորդորների, քաղաքական, տնտեսական որեւէ ծրագիր չներկայացվեց, հնչեցին միայն կենացներ: Բայց կատարողներին ծրագրերը հայտնի էին: Մեզ այդ ծրագրերը հիմա են բացահայտվում` որպես անակնկալ: Այն, ինչ կատարվում է թատրոնների շուրջ, դա էլ է ծրագիր: Ես հասկանում եմ, որ մշակույթը կարեւոր թեմա է: Բայց Հայաստանում այսօր առողջական խնդիր կա, պատերազմ: Ադրբեջանը ենթադրենք մարսված թեմա է, բայց կա Թուրքիա, որը մեզ համար շատ անցանկալի ախոյան է: Եվ, իհարկե, այս ներքին մթնոլորտը, որ երբեւէ չի եղել Հայաստանում: Այդ ամենն ինչի՞ համար, հանուն ինչի՞: Մեր նպատակն ի՞նչ է: Լինել բարեկեցիկ, զիլ, լավ երկիր` իր բոլոր բաղադրյալներով: Մեր խնդիրը դա չի՞: Որտեղ է մեր բացթողումը :

Հայաստանը քանդել կարելի է միայն միջից.ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Երկու տարի առաջ մասնակցե՞լ եք իշխանափոխության ցույցերին:

Ո՛չ, ես մասնակցել եմ միայն 1988 թվականի ցույցերին: Հետո հասկացա, որ իմ եւ այլոց էներգետիկան ուղղակի օգտագործել են անկախ մեր կամքից, մեզ անհայտ նպատակներով: Խնդիրը կարծես թե Արցախն էր, բայց այդտեղ փլուզվում էր Սովետական Միությունը: Ես գնացել էի Արցախի համար, Սովետական Միության փլուզելը իմ խնդիրը չէր: Հետո պարզվեց, որ դա գլոբալիստական ծրագրի զանգված էր` Սովետական Միությունը փլուզելու: Այդ օրվանից երդվել եմ, որ երբեք ոչ մի ցույցի չեմ մասնակցելու: Ցույցը իր մեջ հիպնոսացնելու տարր ունի: Ես համոզված եմ, որ եթե ցույցի հետեւում մեծ դավադրություն չլինի, ցույցով ոչ մի բան չի լուծվի: Մեծ հարցերը փողոցում չեն լուծվում:

Պետական կամերային երաժշտական թատրոնը սկսել է փորձերը

Արտակարգ դրությունը շատ չի՞ ձգձգվում:

Սա հայկական ծրագիր չէ: Հայաստանը այս ամենի կատարածուներից մեկն է: Ներկայիս կառավարության բժիշկը գալուց ասաց, չէ՞, որ մենք այնպիսի երկիր ենք, որ պետք է ենթակա լինենք բժշկական փորձարկումների: Գուցե մեր երկիրը ամենաերկար կարանտինի փորձարկման վայրն է: Այս շարունակվող արտակարգ դրությունը մարդկանց համբերությունը արդեն լցրել է: Արդեն հինգերորդ ամիսն է: Առաջին ամիսը, երբ որ կարանտին հայտարարվեց, մենք հերթապահում էինք: Թատրոն գալու ճանապարհին տեսնում էի, որ փողոցում գրեթե մարդ չկար: Մարդիկ հլու-հնազանդ ենթարկվում էին պարետատան որոշումներին: Բայց Վրաստանին հեգնելուց բացի ոչ մի բան փաստորեն չարվեց: Գուցեեւ` ծրագրված:

«ԱՅՆՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ, ՈՐ ՄԱՐՏԻ 8-ԻՆ` ԱՅՍ ՍԵԶՈՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՂԱՎ»

Լավ, եթե այդքան զգույշ էինք, ինչո՞ւ այդքան շատացավ հիվանդությունը:

Ես հակված չեմ այս թվերին հավատալ: Գիտեմ, որ կա հիվանդություն, որը լաբորատորիայում է ստեղծված: Այլ կերպ ասած` կենսաբանական զենք: Նայած ինչ դեր ենք մենք կատարում համաշխարհային մեքենայի համար: Աշխարհում միշտ ընտրվել են ինչ-որ երկրներ բացիլներ ստուգելու համար: Եվ տեղական գեբելսները սիրով այդ ամենն իրականացրել են: Դրան ավելացրած ներքաղաքային իրավիճակըՄենք կոփված ժողովուրդ ենք, երկու-երեք տարի ապրել ենք ցրտի, մթի մեջ: Բայց, այդուհանդերձ, ամառվա այս շոգին Երեւանը երբեք այս վիճակում չի եղել: Ի դեպ, այն տարիների մենեջերները ներկայիս «ճարտարապետության» մեջ կան:

Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն շարունակվում են ներկայացումների փորձերը

Դեռ աշուն չի եկել, արդեն ասում են, աշնանը ավելի կսրվի:

Դա իրենք չեն ասում: Նրանք կրկնում են հրամանատարների ասածը:

Ժողովուրդը ո՞նց է հավատում:

Ժողովուրդը վախեցած է: եթե այսքան ձայնային ազդանշան Շվեդիայում տային, բնակչության կեսը արդեն մահացել էր վախից: Շտապօգնության վարորդներին խոսեցրեք: Թեթեւակի հազում են, անմիջապես զանգում են շտապօգնություն: Խնդիրն էլ դա է` վախեցնելը, որովհետեւ վախն արդեն հիվանդության սկիզբն է: Այսքան ժամանակ ձիգ մնալն էլ է դժվար: Սա մարդկության պաշարումն է, ինչքան կտեւի, ինչքան կկռվենքտեսնենք: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա թատրոնը միշտ պոզիտիվի փողհարն է: Նույնիսկ ամենահոռետեսական ներկայացումը մարդկանց ստիպում է չհամաձայնել այդ ներկայացման հետ եւ ի հեճուկս ապրել: Թատրոնը վերացնելը, փակելը ընդամենը տխմարություն է: Իսկ օնլայն թատրոնը... Ես այն օրը դիտեցի մի «պիոների» օնլայն զեկույց` իր կատարած առցանց աշխատանքների մասին: Աստված մի արասցե այդպիսին լինեմ:

Ե՞րբ կբացվեն թատրոնները. Ի՞նչ է որոշել ԿԳՄՍ նախարարը

Ձեր ոլորտի նախարարը ինչպիսի՞ն պետք է լինի:

Եկեք հասկանանք, ով է նախարարը: Մեր բնագավառում նախարարը պետք է ստեղծագործող մարդ չլինի, արարելու ունակություն չունենա, որպեսզի կարողանա աշխատի որպես նախարար: Որովհետեւ, ստեղծագործողը, եթե կարիերիստ չէ, շատ դժվարությամբ կկտրվի իր ստեղծագործությունից: Ո՞նց կարող եք նկարչին կտրել նկարելուց եւ ասել` գնա նախարար դարձիր: Նա չի գնա: Նախարարը սովորաբար պիտի ամուլ լինի ստեղծագործելու, արարելու իմաստով, բայց պիտի լինի տաղանդավոր վարչարար: Լինի ադմինիստրատոր: Նախարարի աշխատավարձը գոյանում է նաեւ մեր հարկերից: Նախ, այն մարդը, որը եկավ բնագավառը կարգավորելու, այդ բնագավառում պիտի ողջունվի, որպես բնագավառին հայտնի, հմուտ եւ բանիմաց, վստահելի եւ շնորհալի վարչարար: Եվ ինքն էլ պետք է հպարտանա իր դաշտով, իր խելացի եւ արհեստավարժ գործարարություններին սպասող գործընկերներով, եւ եթե տեսնում է ինչ-որ թերացում, ունենա ուղղորդելու եւ ստեղծելու ճանապարհ: Իրերի բերումով այսօր թատրոնների քանակն այսքան է, կինոթատրոններինը այնքան է, ունենք այս քանակի պարային համույթներ, այսքան դուդուկահարներ, կինոգործիչներ եւ այլնԱյսինքն` մարդը, որը գալիս է, գիտի այս ամենը եւ պատրաստ է բոլորին գործի դնել: Եվ այդ ամենն օգտագործել ի շահ երկրի: Եթե նա այդ մարդկանց ճիշտ օգտագործի, նրանց մուծած հարկերն արդեն կփոխանցվի երկրի բյուջե եւ կհարստացնի երկիրը: Եվ երկրին կբերեն հռչակ, կբերեն տուրիզմ: Ինձ թվում է, այսպես է պետք աշխատել: Նախարարը դահիճ չպետք է լինի: Չպետք է գա դահիճը եւ ասի` սրանց գլխատել, նրանց` ոչ: Դա թշնամի է կոչվում: «Գոյ» թատրոնի մեկ ամսվա բյուջեն, այն է` երեսուն աշխատողների աշխատավարձը մոտ չորս միլիոն դրամ է: Այսինքն` ներկայիս երիտհայերից որեւէ մեկի մեկ ամսվա պարգեւավճարի չափ: Եվ, իհարկե, թոշակառու որակման վերաբերյալ, որքան մարդ պետք է անտեղյակ լինի, որ կարծի, թե ստեղծագործողը երազում է չաշխատել եւ աշխատավարձ ստանալ: Առանձնահատուկ «ինտելեկտուալներին» տեղեկացնեմ, որ ստեղծագործողի համար պարապուրդը աղետ է եւ կորած ժամանակ: Դերասանի երանությունը բեմում էեւ ոչ օնլայն ոտանավորներ կարդալու մեջ: Ողորմելի տգիտություն է տիրումԻ՜նչ ասեմ:

Ինչո°ւ են մեր բեմի մեծերը շուտ հեռանում մեզանից. Արմեն Խանդիկյանը` Մհեր Մկրտչյանի մասին

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունները միավորելը ճի՞շտ էր:

Տրամաբանություն մի փնտրեք: Խնդիր է դրած ոչնչացնել, եւ վերջ: Այս երկու տարվա մեջ արարման որեւէ ակտ չեմ տեսել: Ներկայիս Հայաստանի ամենախոշոր նախարարը դեմ է առաջին` Հայ առաքելական եկեղեցուն, երկրորդ` հայոց լեզվին եւ գրականությանը: Բա էլ ո՞նց են նախարար աշխատում Հայաստանում, թատրոնն ու կինոն թողնեմ մի կողմ: Հայ սպորտում չեմ տեսել, որ ավելանան ծանրամարտիկներ կամ բռնցքամարտիկներ: Հայ ընտանիքում այսուհետեւ չի լինի որեւէ արգելված բան, որեւէ պիտակավորմամբ, դա լինի սատանիզմ կամ ուրիշ մի կեղտ: Փաստը սա է: Հայաստանի Հանրապետության նախարարներից մեկը դեմ է հայ բառին: Կողմնակից չէ: Դա ճի՞շտ է: Եվ նրա ենթակայության տակ գտնվող իր փոխարինողները այս տրամաբանությամբ հայ բառի հետ կապված ի՞նչ դիրքորոշում պետք է ունենան:

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԻՐ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА