o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեղադրյալների շարքը կավելանա՞. 2008-ին իշխանության հետ կոալիցիա են կազմել նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

27.07.2020 18:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Մեղադրյալների շարքը կավելանա՞. 2008-ին իշխանության հետ կոալիցիա են կազմել նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Որ ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննելու էր, սպասում էինք: Բայց որ երեք ժամ տեւած հարցաքննությունից հետո Քոչարյանին նույն օրն իսկ մեղադրանք կառաջադրեն, նաեւ կալանավորելու համար կդիմեն դատարան, իսկապես անհավատալի էր: Այնպես որ Քոչարյանին մարտի 1-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով մի խումբ անձանց հետ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելու, կալանավորելու համար դատարան դիմելու լուրն իսկապես շոկ էր: Կատարվածը շոկ էր, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, այն էլ պետության դեմ ծանրագույն հանցագործության մեղադրանքով:

«Ժողովրդի օգնությամբ եկար իշխանության, ապաշնորհ եւ մանկամիտ կադրերիդ օգնությամբ հեռանալու ես».«ԻՐԱՎՈՒՆՔԸ` 2տարի առաջ»

Ավելի ուշ Քոչարյանը «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում պնդում էր, թե «սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է իրավական սյուրռեալիզմի ժանրից, 37 թիվն է դառնում»: Ասել է թե` նոր իշխանությունների հասցեին նույն մեղադրանքներն է հնչեցրել, ինչ ընդդիմությունն իր պաշտոնավարման տարիներին ասում էր Քոչարյանի հասցեին: «Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ»,- նշել է Քոչարյանը:

Երեկ ՀՔԾ-ում նույն գործի շրջանակներում հարցաքննվել է 2008թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանը. նրանք երկուսն էլ առայժմ հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Բայց ամեն րոպե չի բացառվում, որ մեղադրյալների շարքն ավելանա. ի վերջո, մարտիմեկյան իրադարձություններին նախագահականում գործել է հատուկ շտաբ, որում, ըստ Փաստահավաք խմբի, ընդգրկված են եղել նաեւ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՊՆ Միքայել Հարությունյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը եւ այլք: Նրանցից միայն Մ.Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել ու նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Սպասվում է մյուս նախկին պաշտոնյաների հարցաքննությունը եւս: Մեկ փաստ էլ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող իշխանության հետ 2008թ. կոալիցիա են կազմել նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Ընդ որում` նրանցից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում են:

Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան

Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել: Այս մասին ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նրա հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Պողոսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը արդյո՞ք անձեռնմխելիություն ունի, թե՞ ոչ:

- Առկա է համաձայնագիր՝ ստորագրված 6 անդամ պետությունների ղեկավարների կողմից, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, համաձայն որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք, ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց  տվյալ համաձայնագրով: - Իսկ նրան անձեռնմխելիությունից զրկելու ի՞նչ ընթացակարգ կա:

- Անձեռնմխելիությունից զրկելու իրավասություն ունի միայն նույն համաձայնագրի 21-րդ կետով սահմանված ՀԱՊԿ խորհուրդը, որը իրենից ներկայացնում է անդամ պետությունների ղեկավարներին:

- Պարոն Պողոսյան, այսինքն՝ խորհուրդը պետք է նիստ անի, քննարկի նրան անձեռնմխելիություն զրկելու հարցը: Իսկ մինչ այդ չի կարող նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվե՞լ:

-Այո:

- Բայց հիմա իրեն փաստացի մեղադրանք են առաջադրել եւ քրեական հետապնդում սկսել:

- Իրականում դատարանում այս հարցը քննարկման առարկա արդեն իսկ դարձել է, սպասում ենք պաշտոնական պարզաբանումների այս հարցի վերաբերյալ, սակայն համաձայնագրով հստակ նշված է, որ քարտուղարը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միմիայն խորհրդի որոշմամբ:

- Եթե, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանում չլինի եւ դատարանը նրան կալանավորելու որոշում կայացնի, համաձայնագրի խախտում կլինի՞: - Այո, արդեն իրեն մեղադրանք առաջադրելը համաձայնագրի խախտում է: Վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում նույնիսկ այն տեղեկատվությանը, թե Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձ է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ քիչ անց՝ ժամը 18:00-ին, դատարանը կքննի Յուրի Խաչատուրովին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միջնորդությունը քննելու է դատավոր Դավիթ Բալայանը: 

Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը

Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը

Գևորգ Գևորգյան. Բանակի հաղթանակները ազգինն են և ոչ թե իշխանությանը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը, հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Քննարկվել են ինտեգրացիոն միավորումների շրջանակում երկկողմ համագործակցության և երկու երկրների փոխգործակցության վերաբերյալ առանձին հարցեր:

Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ. Փաշինյանը՝ Մեդվեդևին

 

Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ. Փաշինյանը՝ Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր միության խնդիրները, այլ նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

 

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, հաճելի է ունենալ այս հնարավորությունը: Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի և ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում:

 

Գործնականում այդ հարցերը գոյություն չունեն, և կարծում եմ, որ բազմիցս ասել եմ՝ մեր հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի է, այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ և՛ Մոսկվան, և՛ Երևանը դրանում անկեղծորեն շահագրգռված են:

 

Ուրախ եմ, որ վերջին 2,5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ և ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ...https://iravunk.com/news/63287

Մշակույթի նախարարը նորից թույլ կտա՞ հակաեկեղեցական ցույց` պատմամշակութային հուշարձանի տարածքում

27.07.2018 18:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթի նախարարը նորից թույլ կտա՞ հակաեկեղեցական ցույց` պատմամշակութային հուշարձանի տարածքում

«Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» կասկածելի «լոզունգով» հանդես եկող հակաեկեղեցական եւ ապազգային նախաձեռնության մասնակիցները, որոնք պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում կազմակերպել են մի շարք հավաքներ եւ երթեր, որոնց ժամանակ կոպտորեն խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ հոդվածներ եւ կետեր: Այդ մասին «Իրավունքն» անդրադարձել էր դեռեւս վերոնշյալ նախաձեռնության կողմից Դիվանատան գրավման ժամանակ: Սակայն պարզվում է` եկեղեցաքանդ նախաձեռնությունը օրերս կրկին հանդես է եկել հերթական հավաքի իրազեկմամբ` ուղղված ՀՀ ոստիկանությանը, որտեղ եւս առկա են օրենքի խախտումներ: Կոպտորեն խախտված են օրենքի «Իրազեկմամբ անցկացվող հավաքներ» 2-րդ գլխի հոդվածները եւ կետերը: Այդ թվում այն, որ ըստ 17-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաեւ Մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:

Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ. «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Թե արդյոք ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ արտոնել է` դրական կարծիք տալով ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան համարվող 13-րդ դարի Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու բակում հակաեկեղեցական ցույց անցկացնելուն, «Իրավունքը» պարզեց հենց նրանից:

– Որքանով տեղյակ եմ, մեզ նման իրազեկում չի ներկայացվել, նման տեղեկատվություն չունեմ: Հարցը կքննարկեմ մշակույթի նախարարի տեղակալ պարոն Գալստյանի հետ եւ լրացուցիչ կճշտեմ:

– Իսկ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում, որ առանց նախարարությանը տեղեկացնելու, ակցիաներ, ցույցեր են անցկացվում պատմամշակութային հուշարձանի տարածքում:

– Ընդհանրապես, բոլոր այն ակցիաների, որոշումների ժամանակ, որտեղ անհրաժեշտ է Մշակույթի նախարարության դիրքորոշումը, մենք բազմիցս կոչ ենք արել եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում, որ անպայման մեր օղակը չշրջանցեն` հետագա խնդիրներից խուսափելու համար: Կպարզենք ինչն է հարցը եւ անպայման կանդրադառնանք:

– Այսինքն` քայլեր կձեռնարկե՞ք, մտահո՞գ եք այս առումով:

– Միանշանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.Հիշեցնենք, որ նախկինում էլ են վերոնշյալ նախաձեռնության կողմից նույն վայրում անցկացվել ցույցեր, ակցիաներ, որոնք ուղեկցվել է ՀՀ մշակույթի նախարարության լռությամբ, թե այս անգամ ինչպես կվարվի նախարարությունը, ցույց կտա ժամանակը:

«ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ԵՎ ԶՐԿԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՑ»

«ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ԵՎ ԶՐԿԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՑ»

«Արարատ» հեռուստաընկերության «Հետհաշվարկ» հաղորդման հյուրը ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ էր: Լրագրող-հաղորդավար ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հարցերն ուղղված պատգամավորին վերաբերում էին իշխանափոխությունից հետո ակտիվ բողոքի ցույցերին` ընդդեմ հայ եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերություններին, մերօրյա Հայաստանի դատական համակարգին եւ մի շարք այլ խնդիրների:

 

«ԽՆԴԻՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՆՁԸ ՉԷ»

– Պարոն Բաբուխանյան, իշխանափոխությունից հետո ակտիվ բողոքի ցույցեր սկսվեցին հայ եկեղեցու եւ մասնավորապես` Վեհափառ Հայրապետի դեմ, Ձեզ համար պա՞րզ են բողոքի հիմքերը:

– Եկեղեցին մեզ համար այն ազգային հիմնասյունն է, որի վրա մենք հիմնվել ենք անգամ այն ժամանակներում, երբ պետականություն չենք ունեցել: Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ոչ միայն հոգեւոր, այլ ոգեղեն անկախության ե՛ւ երաշխավորն է, եւ, ըստ էության, այն ինստիտուտն է, որով ապահովում ենք մեր անկախությունը: Այն հայակենտրոն ինստիտուտ է, եւ աշխարհում շատ քիչ ազգեր կան, ովքեր ունեն այդպիսի հարստություն, այդպիսի շնորհ, որպեսզի ունենան սեփական ազգային եկեղեցի: Մեր ազգային եկեղեցին մշտապես եղել է ե՛ւ մեր թշնամի ազգերի, եւ ոչ միայն թշնամի, այլ նաեւ այն ազգերի թիրախում, որոնք բարեկամ ձեւանալով` փորձում էին տիրել մեր հոգեւոր անկախությանը: Եվ Հայ առաքելական եկեղեցին մշտապես իր ձեւավորումից հետո եղել է հարձակումների թիրախ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ոչնչացնել ազգը, պետք է կարողանան ոչնչացնել նախ ուղեղը, ապա հոգին, եւ հետո արդեն կարող ես տիրել, պարտադիր չէ զենքով, կռվով եւ այլն: Հիմա այս խնդիրն է մեզ մոտ, եւ այստեղ խնդիրը կաթողիկոսի անձը չէ:

– Բայց, կարծես թե, ամեն ինչ հանգիստ էր, խաղաղ էր, ու հանկարծ, հատկապես իշխանափոխությունից հետո` նախաձեռնությունը կաթողիկոսի դեմ մեծ թափ առավ...

– Էլի եմ ասում` խնդիրը կաթողիկոսի անձը չէ: Դա ձեւն է, շղարշն է, պատրվակն է, իրական նպատակը ոչնչացնելն է հայ ազգի ինքնուրույնությունը, հոգեւոր անկախությունը, մեր եկեղեցին, որը մեր գոյության երաշխիքն է:

 

«ՍԱ ՆԵՆԳ, ՍՏՈՐ ԾՐԱԳԻՐ Է ԵՎ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ՀԱՇՎԱՐԿՎԱԾ»

– Ներողություն եմ խնդրում, բայց նման խնդիր իր առջեւ դնողն առնվազն չի ճանաչում հայ ազգին եւ էլի առնվազն` խելագարության է նման: Համաձայն չե՞ք:

Հայկ Սարգսյանի «ապտակը» իշխանությանը․ նրան պետք է ինքնամեկուսացնեն

– Ո՛չ, համաձայն չեմ: Սա նենգ, ստոր ծրագիր է եւ, ցավոք սրտի, հաշվարկված: Մեզ համար անհնար էր պատկերացնել ընդամենը մեկ տարի առաջ, որ կարելի էր մտնել, ասենք, Դիվանատուն, Մայր Աթոռ, այդտեղ պղծել, եւ որեւէ մեկը իշխանությունից, իր իրավապահ համակարգից կամ այլ համակարգից չխառնվի: Չեմ ասում, որ 10-20 կամ 50 տարի առաջ էլ նույնիսկ անհնար էր պատկերացնել, բայց այսօր սա փաստ է: Եվ այն, որ Դուք ասում եք, թե խելակորույս մարդիկ կարող են միայն դրան գնալ, այդ մարդիկ գուցե չեն էլ հասկանում իրենց ուր են ուղարկում, եւ իրենք ինչով են զբաղված: Բայց իրականում խնդիրը դրված է ընդհանրապես վերացնել հայ ազգին:

– Ի՞նչ է նշանակում` «ուր են ուղարկում»: Ուղղորդվա՞ծ է այս ամենը:

– Անկասկած, նման բաները չեն կարող ուղղորդված չլինել, եւ անկասկած ուղղորդված է մեր ազգի դեմ: Ակնհայտ է, որ օրինականությունը խախտված է կաթողիկոսի անձի հանդեպ: Ավելին` Սահմանադրությունն ունի հստակ կետ, որ մեր Առաքելական եկեղեցին հայ ազգի ինքնության դրսեւորումն է եւ Սահմանադրությամբ է պաշտպանված, բայց փաստ է, որ պաշտպանված չէ: Եվ Սահմանադրությունն ունի նաեւ այլ կետեր, օրինակ, որ մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է, բայց արժանապատվության դեմ քայլեր են կատարվում, եւ ոչ ոք չի պատժում:

– Ինչո՞ւ հիմա սկսվեց այս արշավը եւ, ըստ էության, գլխավոր նպատակն, այդուհանդերձ, կարծում եք, որ մեզ կտրե՞լն է մեր հոգեւորից:

– Ինչու հիմա, որովհետեւ ամենաթողության ժամանակաշրջան է: Այսինքն` ով ուզում է փողոց է փակում, ով ուզում է պատգամավորի վրա է հարձակվում, ով ուզում է հարձակվում է դատախազության վրա, քաղաքապետի կամ մարզպետի վրա, իսկ ինչու չօգտվել առիթից եւ չհարձակվել, օրինակ, կաթողիկոսի վրա: Եվ սա օրինականության բացակայության պայմաններում ստեղծում է հարված, վտանգ, սպառնալիք մեր ազգի գոյությանը: Իսկ ազգի գոյությունը հիմնված է եկեղեցու վրա: Տեսեք, զուգահեռաբար գլուխ են բարձրացնում նաեւ այլ հակազգային դրսեւորումներ, օրինակ, բանակի դեմ, ասում են` ազգ-բանակը հիմարություն է, իսկ ազգային, հայրենասիրական գաղափարախոսությունը բավականին բարձր մակարդակով անվանվեց ,շիզոֆրենիա»: Մինչդեռ ես գտնում եմ, որ ազգը նրանով է ազգ, որ ունի իր գաղափարախոսությունը, ունի իր ազգային արժեքների համակարգը: Իսկ այսօր, ցավոք, մեզ փորձում են շեղել եւ զրկել այն ազգի ինքնամաքրման, ինքնապահպանման, ինքնազարգացման ինստիտուտներից:

 

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՎԱԾ»

– Անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին. կարո՞ղ եք ասել, թե ինչու Փանիկի միջադեպին այդքան կոշտ արձագանքեց վարչապետը:

– Կարծում եմ` շատ վտանգավոր ուղղություն է վերցված: Սա սովորական միջադեպ էր, եւ գյուղապետն էլ ասում է, որ ամեն օր էլ այդտեղով ռուսական զորքը գնում-գալիս է, ընդ որում` այն զորքը, որը կանգնած է հայ-թուրքական սահմանին` մեզ պաշտպանելու նպատակով: Այո՛, կարող է լինել ինչ-որ մի վաշտի հրամանատար` 22 տարեկան լեյտենանտ եւ ինչ-որ մի սխալ թույլ տա, բայց սարքել դրանից քաղաքական երեւույթ, ասել, որ ռուսական ռազմաբազան վտանգում է մեր ինքնիշխանությանը, արդեն քաղաքական շատ լուրջ գնահատական է: Այն ուժերը, որոնք եկել են իշխանության, իրենց ամբողջ գործունեության ընթացքում տասնամյակներ շարունակ եղել են ակնհայտ հակառուսական, բոլորն են տեսել դա: Եվ այս հակառուսական գործունեությունից հետո` հանկարծ 540 աստիճանով շուռ են եկել եւ դարձել են բարեհաճ վերաբերմունք ունեցող հայ-ռուսական բարեկամությանը, ճիշտն ասած, մինչեւ այս էլ հավատալու չէր, իսկ հիմա առավել եւս մտահոգիչ է:

– Փանիկի միջադեպը որակեցին նաեւ որպես սադրանք...

– Ո՞վ է սադրել` ռազմաբազայի ղեկավարությո՞ւնը, Ռուսաստանի՞ ղեկավարությունը, ո՞վ... Իսկ եթե սադրել է 22 տարեկան լեյտենանտը, ուրեմն` ինձ թվում է` սա էլ չափազանցված մեծ վերաբերմունք է այդ լեյտենանտի նկատմամբ: Առավել եւս , որ Պաշտպանության նախարարությունն ասում է, որ տեղեկացված է եղել, Ազգային անվտանգությունը` նույնպես, իսկ այդ միջադեպի համար ռուսական կողմը ներողությունն է խնդրել, էլ ինչի՞ համար է պետք այս թեման, այսպես ասած, ուռճացնել:

– Հատկապես, որ ամենաբարձր մակարդակով տարբեր խողովակներով կարելի էր ճշտել, թե, ըստ էության, ինչ է կատարվում...

Ապրիլյան ագրեսիայի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան. «Իրավունքը» 2 տարի առաջ

– Սա նաեւ ինչ-որ տեղ մեր պետական կառույցների անհասկացողության եւ թափթփվածության արդյունքն է, որ Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգությունը տեղեկացված է, իսկ ինչ-ինչ շրջանակներ տեղեկացված չեն:

 

«ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԱՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ»

– Այս օրերին խոսվեց նաեւ ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին, ամփոփելով այս թեման` պաշտպանական առումով Ռուսաստանի փոխարեն այլընտրանք գտնել Հայաստանի համար կարո՞ղ ենք:

– Չկա այլընտրանք: Եթե մենք ուզում ենք պահպանել մեր երկրի անվտանգությունը,  պետք է ունենանք շատ ամուր, վստահելի հարաբերություններ մեր միակ դաշնակցի` ՌԴ-ի հետ, եւ այդպիսի մանր-մունր սադրանքներ Ռուսաստանի հանդեպ իմ կարծիքով` անել պետք չէ:

– Ինչո՞ւ սա չի ընկալվում, թեկուզ որպես ի գիտություն արեւմտամետների կողմից: Մի՞թե դժվար է հասկանալ այս իրողությունը, որն անքննարկելի է: Այսինքն` սրա այլընտրանքը ՆԱՏՕ-ն է, իսկ ՆԱՏՕ-ի թիվ երկրորդ բանակը` Թուրքիան:

– Հիշեք, թե վարչապետը եւ իր թիմը ինչպես էին խոսում Ռուսաստանի դեմ մինչեւ իշխանության գալը: Ընդամենը մի քանի ամիս առաջ հարց էին բարձրացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու, ռուսերեն չխոսելու եւ այլնի մասին, բայց հանկարծ մեկ օրվա մեջ իրենք հասկացան, եւ վարչապետը պարզ ասաց` երբ պատգամավոր էի, չէի հասկանում, երբ դարձա վարչապետ, հասկացա, թե ինչքան կարեւոր է Ռուսաստանի հետ լինել շատ լավ բարեկամական հարաբերություններում: Վերադառնալով Ձեր հարցին, թե դժվար է հասկանալ կամ` ոչ, երեւի թե հեշտ է, պետք է պարզապես ցանկանալ:

 

«ԲԱ ԱՅԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ Ո՞Վ ՊԵՏՔ Է ԴԱՏԻ»

– Եվ վերջին հարցը` նոր իշխանությունները մեզ ի՞նչ Հայաստան են հրամցնում, ո՞ւր է գնում մերօրյա Հայաստանը:

– Բացի այն, որ մի շարք մարդկանց անուններ փոխվեցին, կոնկրետ տեսնում եմ, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ: Շատ լավ է, ավելին` ոչ միայն դրան համաձայն ենք, այլեւ պահանջում ենք, որ այդ պայքարը գնա: Բայց մենք դեմ ենք, որ կոռուպցիոներները կիսվում են մերոնց-ձերոնց միջեւ, այսինքն` հիմա բռնում են նրանց, ովքեր այս կամ այն չափով կապ ունեն նախկին նախագահի հետ, իր շրջապատից են, իր հարազատությունից, ընտանիքից, բա էն մյուսնե՞րը: Օրինակ, ես գտնում եմ, որ Հայաստանում եթե մեկը ունի մեկ միլիոն դոլարից ավել կապիտալ, պետք է բացատրի, թե ինչպես է աշխատել: Օրինակ, դատախազի աշխատավարձը 400 հազար է, բայց 5 մլն դոլարանոց տուն ունի, այստեղ հարցեր են ծագում: Առաջ գոռում էին դատավորների կոռումպացված լինելու մասին, իսկ այսօր այդ նույն դատավորները, ովքեր 10-20 տարի դատավոր են, նորից դատավոր են: Չհասկացանք` էս դատավորները արդար չե՞ն, թե՞ արդար են, ինչպե՞ս եղավ, որ այդ դատավորը նորից դատավոր է ու հիմա էլ է դատում: Բա էդ դատավորին ո՞վ պետք է դատի:

Ներկայացրեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստը

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստը

Այսօր տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Նա ներկայացրեց ՍԻՄ-ի մոտեցումները ներքաղաքական խնդիրներին, Արցախյան հարցին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը հավանություն տվեքց ՍԻՄ նախագահի եւ ՍԻՄ նախագահության գործունեությանը: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը քննարկեց Երեւանի ավագանու ընգտրությունների ՍԻՄ կուսակցության մասնակցության մասնակցությունը: Քննարկվեցին նաեւ այլ կազմակերպչական, օրակարգային հարցեր...https://iravunk.com/news/63289

«Մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնել». Էդուարդ Շարմազանով

«Մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնել». Էդուարդ Շարմազանով

«Երբ Փաշինյանը Ազգային Ժողովում հաստատում էր կառավարության ծրագիրը ես ցանկացա, որ սա լինի կառավարություն, բայց ոչ երբեք Հեղկոմ: Դժբախտաբար ես տեսնում եմ ավելի շատ Հեղկոմ,  այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հայ բառը գործող իշխանությանը շատ է խանգարում. Մերուժան Տեր-Գուլանյան

Շարմազանովն ընդգծեցոր  անձնական վրեժխնդրության միտումները և մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար«Մի պետության համար, որի գլխավոր մարտահրավերը Արցախն է,  նեոբոլշևիզմի կառուցումը կարող է կործանարար լինել»,-հավելեց  նա:

Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ հարցաքննության կանչելուն և կալանավորելու միջնորդություն ներկայացնելունԱԺ փոխնախագահն ասացոր իրավական հարցերին երբեք գնահատականներ չի տվել և փորձել է չշտապել. «Բայց ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք»:

Էդուրադ Շարմազանովը զարմացած է. «Եթե 2-րդ նախագահը արտերկրից վերադառնում է և կամովի ներկայանում է ՀՔԾ, ապա կալանավորելու միջնորդություն ներկայացնելու տրամաբանությունը ո՞րն է»,- ասաց նա և հավելեց,- «Մենք անվտանգության արտաքին մարտահրավեր ունեցող երկիր ենք չէ՞, բա այդ դեպքում նեոբոլշևիկյան և «ինձնից առաջ բոլորը հանցագործ են» տրամաբանությամբ ո՞ւր ենք հասնելու: Սա շատ վտանգավոր է: Մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնել: Սա բոլորիս համար կարող է կործանարար լինել»,-եզրափակեց նա:

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ» - 2. ՆԻԿՈԼԻ՞, ԹԵ՞ ԼԵՎՈՆԻ ՎԵՆԴԵՏԱՆ

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ» - 2. ՆԻԿՈԼԻ՞, ԹԵ՞ ԼԵՎՈՆԻ ՎԵՆԴԵՏԱՆ

Հանրության բուռն վրդովմունքը շարժած ծայրահեղ ցինիկ եւ հակահայ Կարպիս Փաշոյանի` աշխատանքից ազատման դիմումը Արարատ Միրզոյանի կողմից ստորագրելը անցավ գրեթե աննկատ: Դա պարզապես խամրեց այլ իրադարձությունների ֆոնի վրա` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու եւ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի, Ռուսաստանում արված այնպիսի հայտարարության, որի համեմատ Փաշոյանի ասածը մանկական թոթովանք է:

ԻՅԱ, ԻՐՈ՞Ք

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվել է, եւ դժվար է պատկերացնել, թե ով ու ինչպես կարող է խանգարել ՀՀ երկրորդ նախագահի` այդ տեսագրությունը համացանցում դարձնել հանրության սեփականությունը, անկախ նրանից, թե ինչ է գրված նախաքննության գաղտնիքի եւ այլ նման բաների մասին, որոնք երկրում տիրող իրավական ժխտողականության պայմաններում սոսկ մանրուք են: Ինչեւէ, մեջբերում անենք ՀՔԾ հաղորդագրությունից. «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համարոր նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:  Միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ռոբերտ Քոչարյանը իրեն առաջադրված այդ ծանրագույն մեղադրանքի առնչությամբ հանդես է եկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում, ուր մասնավորապես հայտարարել է կարեւորագույն բան. «Այս ամենն իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնումՉի ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշումըչի ճանաչվում 2008-ի ընտրությունների արդյունքներըըստ էության, լայն զանգվածների դժգոհությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտեւ ըստ էության ստացվում էոր 21,5 տոկոս հավաքած Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008-ի ընտրություններումԲովանդակության խտացված մասն այսքանն է: Այն իրականությունից շատ-շատ հեռու է, որեւէ առնչություն չունի, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է: Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ հնարավոր է նման շինծու գործ սարքել, փաստերի վերաբերյալ, որոնք  ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, որոնք ամբողջությամբ օրենսդրության ու սահմանադրության շրջանակում էին»...https://iravunk.com/news/63253

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործը մեղադրյալներից մեկի մասով ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում Ռ. Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի առիթով. հայտարարություն

ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում Ռ. Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի առիթով. հայտարարություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Այս մասին ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ։ «Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։

Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։ Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»,– ասված է հայտարարության մեջ։

«Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին». Ռոբերտ Քոչարյանը փակագծեր է բացում (Տեսանյութ)

«Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին». Ռոբերտ Քոչարյանը փակագծեր է բացում (Տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ եւ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը համարեց հորինված եւ շինծու։

«ՍԱ ԱԿՆՀԱՅՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է, ՎԵՆԴԵՏԱ Է»

- Դուք երկար ժամանակ է, որ հարցազրույց չեք տվել հեռուստատեսային ֆորմատով: Իրո՞ք վիճակն այդքան անկյունադարձային է, որ համաձայնվեցիք:

- Այո:

- Այսօր Ձեզ կանչել են ՀՔԾ: Երեւի առաջինն ենք, որ պետք է տեղեկանանք ինչ զրույց եղավ, ինչու էին Ձեզ կանչե եւ ինչ կարգավիճակով էին կանչել:

- Կանչել էին ինձ վկայի կարգավիճակով, բայց քննիչի հենց առաջին նախադասությունը հետեւյալն էր, որ էդ կարգավիճակը փոխում են եւ մեղադրանք են առաջադրում իմ նկատմամբ: Ըստ էության, հանդիպումը եղել է մեղադրյալի կարգավիճակով:

- Եվ մեղադրանք ի՞նչ ձեւակերպմամբ եւ ինչ գործողությունների համար:

-  Ճիշտ այն է, ինչ ՀՔԾ-ի հայտարարության մեջ էր կապված Միքայել Հարությունյանի հետ, ճիշտ նույնը: Այդ կոնտեքստի մեջ եւ ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող եւ իրականության հետ որեւէ առնչություն չունեցող մեղադրանքներ: Գիտե՞ք, ես տվյալ դեպքում հղում եմ անում ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Միքայել Հարությունյանի հետ, քանի որ այս կարգավիճակով ես կոնկրետ այս մասով իրավունք չունեմ բարձրաձայնելու: Բայց սա է, չի ճանաչվում ՍԴ-ի որոշումը, չի ճանաչվում 2008 թվի ընտրությունների արդյունքները: Ըստ էության՝ այսպես կոչված՝ լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ եւ ըստ էության՝ ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լեւոն Տեր-Պետրոսյանը ըստ էության հաղթել է 2008թ. ընտրություններում: Բովանդակության խտացված մասն այսքանն է, որն իրականությունից շատ-շատ հեռու է, որեւէ առնչություն չունի: 
Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո եւ համերաշխության...
Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, ամբողջությամբ օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում են իրականացվել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ ՇԱՐՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ»

- 2008թ. նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրենք հաղթել են: Այն թեզը, որ իրականում հաղթանակը տոնել է ընդդիմության ներկայացուցիչը, այն ժամանակ էլ էին կրկնում:

- Գիտե՞ք, ինքը դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարում էր, որ ինքն արդեն հաղթել է: Ես հիշում եմ դա, իսկ ընտրություններից հետո հրապարակն ուղղակի անկառավարելի էր, նա արդեն նախագահ էր եւ պետք էր քայլեր ձեռնարկել պետական համակարգը կազմալուծելու ուղղությամբ, որոնք ձայնագրված են, եթեր էին գնում բոլոր ալիքներով, լրատվական միջոցներով հրապարակվել է այդ ամենը:

- ՀՔԾ-ն մեղադրանք է ներկայացրել Ձեզ, որ ընտրություններում ժողովրդի մեծամասնության կարծիքով հաղթած թեկնածուին Դուք թույլ չեք տվել, որ դառնա երկրի նախագահ:

- Որ սահմանադրական կա՞րգն ենք տապալել: Ես, իբեւ գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի, եւ այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, եւ ինքս ինձ տապալե՞լ եմ ինչ-որ տարօրինակ ձեւով, եւ այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախա՞վը: 

Սահմանադրական կարգի տապալման փորձ արվել է հենց ընդդիմության կողմից, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21.6 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են եւ պետք է կազմալուծեն պետական համակարգը: 

Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երեւակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը...https://iravunk.com/news/63208

Սա վենդետա չէ, սա իրավական վակխանալի է և քաղաքական տեռոր. Արմեն Աշոտյան

Սա վենդետա չէ, սա իրավական վակխանալի է և քաղաքական տեռոր. Արմեն Աշոտյան

Չէ, սա վենդետտա չի։ Սա իրավական վակխանալի է և քաղաքական տեռոր»:

Այսպիսի բովանդակությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում Արմեն Աշոտյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, որը ինքը Քոչարյանն էր վենդետա անվանել:

Հիշեցնենք, որ այսօր, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննությունից հետո պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հ.Գ. Վակխանալիա նշանակում է խրախճանք, տոնախմբություն՝ ի պատիվ գինու եւ զվարճության աստված Բաքոսի:

Ես շարունակում եմ բոլոր գործընթացները իրավական համարել. Միքայել Մելքումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին

Ես շարունակում եմ բոլոր գործընթացները իրավական համարել. Միքայել Մելքումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին

Մեր հանրապետությունում օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե երեկ իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս գործողությունները որակել է քաղաքական հետապնդում, Մելքումյանն ասաց.

«Ես շարունակում եմ բոլոր գործընթացները իրավական համարել, Մարտի 1-ի դեպքերը նորություններ չէին ու չպարզաբանված շատ հարցեր կային: Զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց»:

Դիտարկմանն՝ արդյոք ինքը մտահոգ չէ, որ Հանրապետության երկրորդ նախագահը քրեական հետապնդման տակ է և կարող է կալանավորվել, Մելքումյանն ասաց.

«Երեք նախագահ ենք ունեցել, բոլորի համար էլ մտահոգ եմ, և ցանկացած քաղաքացի պիտի մտահոգ լինի»:

Հարցին՝ հավանական է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ձերբակալվել, Մելքումյանն ասաց.

«Եղանակի կանխատեսումներով չեմ սիրում զբաղվել»:

Միքայել Մելքումյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն չի կարող համարվել Մարտի 1-ի պատասխանատվության կրողը՝ հաշվի առնելով, որ Մարտի 1-ից հետո ԲՀԿ-ն կոալիցիա կազմեց իշխանությունների հետ, ԱԺ փոխնախագահն ասաց.

Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն․ դադարեցրե´ք բաց տարածքներում դիմակ կրելու ֆարսը. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանության ներկայացուցիչներին

«Քաղաքական իշխանության կոալիցիոն բովանդակությունը չի կարելի հակադրել այն դեպքերին, որ եղան Մարտի 1-ին»:  

Ովքե՞ր են ստորագրել Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար. «Ժամանակ»

Ովքե՞ր են ստորագրել Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար. «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար:

Միջնորդագիրը, բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից, ստորագրել են նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ եւ թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած բազմաթիվ պատգամավորներ»:

Մարտի 1-ի գործով այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը

Մարտի 1-ի գործով այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

 Գեւորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները:

Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին համարվում էր նրա իշխանության գորշ կարդինալը:

ՀՅԴ-ականները փորձել են Փաշինյանի հետ միասնական ցուցակով գնալ. այժմ ծանր վիճակում են. «Փաստ»

 

ՀՅԴ-ականները փորձել են Փաշինյանի հետ միասնական ցուցակով գնալ. այժմ ծանր վիճակում են. «Փաստ»

«Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ամենածանր վիճակում հայտնվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Իշխանափոխության փուլում դուրս գալով կոալիցիայից, իսկ ավելի ստույգ՝ ուղղակի հրաժարվելով ՀՀԿ–ից՝ կուսակցությունում հույս ունեին չմնալ ՀՀԿ-ի փլատակների տակ եւ էապես բարձրացնել վարկանիշը մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակումը խառնել են նրանց պլանները:

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՅԴ–ականները թեթեւ փորձեր են արել՝ հասկանալու Նիկոլ Փաշինյանի մտադրությունները՝ սեպտեմբերյան ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առումով, սակայն շատ շուտ հասկացել են, որ դա փաստացի անհնարին է, քանի որ նույնիսկ «Ելք»  դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հարցը լուծված չէ:

Արդյունքում դաշնակցականները գրեթե ամենօրյա ռեժիմով ինտենսիվ քննարկումներ են կազմակերպում՝ հասկանալու իրենց անելիքները: Կուսակցության մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ «վերնախավի» մեծ մասը հակված է այս ընտրություններին ընդհանրապես չմասնակցել, որպեսզի հանկարծ ու խայտառակ չլինեն՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:

Դա կարող է վերջնական ծանր հարված լինել կուսակցության համար: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ իրոք առաջիկա օրերին ՀՅԴ–ն վերջնական որոշում կայացնի ոչ միայն չմասնակցել ընտրություններին, այլեւ չսատարել որեւէ այլ ուժի՝ շարունակելով պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

ՊՊԾ գնդի գրավման գործով ևս երկու ամբաստանյալի խափանման միջոցը փոխվեց

27.07.2018 16:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ

ՊՊԾ գնդի գրավման գործով ևս երկու ամբաստանյալի խափանման միջոցը փոխվեց

«Փաստ». Սահմանի թեժ օրերին ներքին թշնամանք հրահրողները իշխանության մի քանի ներկայացուցիչներ էին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փոխեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Արայիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը:

«Կարծում ենք՝ տղաները պետք է լինեն ազատության մեջ ու անկաշկանդ մասնակցեն դատական գործընթացին: Հույս ունենք, որ դատարանն անկաշկանդ է լինելու այլևս իր գործառույթներում: Մյուս տղաների համար ևս պատրաստ ենք ներկայացնելու մեր երաշխավորությունը»,-ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդել էր այս խմբի մեկ այլ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը փոխելու համար: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշել էր բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մարտիրոս Հակոբյանին։ Վերջինս գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում և ստացիոնար բուժում է ստանում։

ՈՒ Ի՞ՆՉ Է ՏԱԼՈՒ ՄԻԱՅՆ ԶԵՆՔԻ ԼԵԶՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՂ ԲԱՔՎԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԵԼԸ

ՈՒ Ի՞ՆՉ Է ՏԱԼՈՒ ՄԻԱՅՆ ԶԵՆՔԻ ԼԵԶՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՂ ԲԱՔՎԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԵԼԸ

Այս օրերին վարչապետ Փաշինյանը, ինչպես ասում են՝ ընտանյոք հանդերձ ՌԴ-ում է: Թեեւ ընտանիքը «կիսվել» է՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Մոսկվայում էր եւ հազիվ վերադարձած՝ Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ:

 

ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՞, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԾԱԳԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Պատահակա՞ն էր, որ վարչապետի Սանկտ Պետերբուրգ ծրագրված այցին նախորդեց նրա կնոջ մոսկովյան այցը, դժվար է ասել: Բայց նկատենք, որ եթե անգամ պատահական էր, ապա մեկ է՝ այն տպավորությունն է առաջանում, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վերջին բավականին լուրջ սրացումներից հետո Փաշինյանն այս կերպ՝ «ընտանեկան այցերի» միջոցով փորձում է ցույց տալ, թե արտառոց ոչինչ չկա, որ անկախ բրյուսելներից եւ ՆԱՏՕ-ներից, մեկ է, իր համար առաջնայինը ռուսներն են: Ասենք, նա նաեւ ուղիղ տեքստով, պետերբուրգյան այցին նախորդած մեկ-երկու հարցազրույցներում էլ էր դա ասում: Այդ թվում՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանով հայտարարեց, որ Հայաստանը որեւէ միտք չունի գնալ դեպի ՆԱՏՕ՝ բացատրելով. «Ինչո՞ւ ոչ, որովհետեւ մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, ու ներկայում մեր նպատակն է տվյալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյունավետ դարձնելը: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներին, ու հիմա մեր նպատակն է այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելը»: Իսկ ՆԱՏՕ-ի հետ հնուց կա որոշակի համագործակցությունը, ընդ որում, որ այդ դաշինքի ծրագրերին մասնակցելը Հայաստանին հնարավորություն է տալիս համագործակցել Վրաստանի հետ: Փաշինյանի այս հարցազրույցներին դեռ կվերադառնանք: Սակայն մինչ այդ նկատենք, որ նրա կնոջ մոսկովյան այցը, եթե անգամ հիմքում նպատակ ուներ ցույց տալ, թե ինչքան լավ է պաշտոնական Երեւանը վերաբերում Մոսկվայի հետ հարաբերություններին, սակայն միայն հարաբերությունների սառնության փաստն ի ցույց դրեց: Միայն մեկ փաստ. Հայաստանի առաջին դեմքի կինը մեկնում է ռազմավարական ամենասերտ դաշնակցի մայրաքաղաք, սակայն այնտեղ նրան դիմավորում են, մեղմ ասած, ոչ համապատասխան մակարդակով: Ընդ որում, թեեւ այցի պաշտոնական առիթը 60 տարվա ընդմիջումից հետո «Մեծ թատրոնում» հայաստանյան արտիստների կողմից «Գայանե» բալետի ներկայացումն էր, եւ մինչ մեկնարկը՝ ելույթ ունեցավ նաեւ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, սակայն ներկայացման դիտման ժամանակ անգամ նա վարչապետի կնոջ հետ չէր: Դա էլ մի կողմ: Շատ ավելի մտահոգիչ է այն հայտարարությունները, որով տիկին Հակոբյանն աչքի ընկավ Մոսկվայում: Այսպես, «Տրետյակովյան պատկերասրահում» հրապարակային ելույթ ունենալով, տիկին Հակոբյանն անդրադարձավ նաեւ Արցախին՝ նման միտք հնչեցնելով. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը: Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»: Իհարկե, որ կյանքեր են դրված արցախյան զոհասեղանին, շատ կարեւոր եւ տխուր փաստ է: Բայց ի՞նչ է նշանակում, թե՝ «Կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը»: ՀՀ վարչապետի կինը տեղյակ չէ, թե՞ էական նշանակություն չի տալիս այն փաստին, որ հայ ժողովուրդը, չցանկանալով պատերազմ, այնուամենայնիվ՝ ստիպված էր մարտնչել, երբ Սումգայիթում, Բաքվում, բազում այլ բնակավայրերում ու վերջում՝ բուն Արցախում ազերիները սկսեցին կոտորել հայերին: Այսինքն, որ հայերը բացառապես սեփական կյանքը, ընտանիքներին ու պապենական հողերը փրկելու համար ստիպված էին ինքնապաշտպանական պատերազմի մեջ մտնել, ըստ ՀՀ վարչապետի կնոջ, կարեւոր չէ՞: Ավելին, երբ ՀՀ առաջին դեմքի կինն է նման բան հայտարարում, պատկերացնո՞ւմ եք, թե դա Հայաստանի դեմ քարոզչական արշավի ինչ փայլուն նվեր է ազերիներին: Ամենաքիչը, որ հիմա կասեն, սա է. «Տեսնո՞ւմ եք, արդեն Հայաստանի առաջին դեմքերն են փորձում մոռացության տալ ղարաբաղյան հակամարտության ծագումնաբանությունը եւ դրանով խոստովանում են, որ նրանք սխալ են»...https://iravunk.com/news/63254

«Փաստ». Իշխանությանը հաջողվեց ՍԴ-ում ստանալ ճգնաժամ

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

27.07.2018 18:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հայ-թուրքական փակ սահմանի մեղավորը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան:

«Այդ Թուրքիան է, որ փակել է սահմանները Հայաստանի հետ: Սահմանը հայկական կողմից բաց է: Թուրքիան պետք է որոշում ընդունի սահմանները բացելու վերաբերյալ: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Թուրքիան պետք է այս հարցում որոշում ընդունի», - նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է:

«Պատրաստ ենք կառուցողական լինել տարածաշրջանն ավելի բարգավաճ, խաղաղ ու ապահով դարձնելու հարցում», - ասել է ՀՀ վարչապետը:

ՉՊԵՏՔ Է ՏՐՎԵԼ ԽԱԲԿԱՆՔՆԵՐԻ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՎ

ՉՊԵՏՔ Է ՏՐՎԵԼ ԽԱԲԿԱՆՔՆԵՐԻ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՎ

Օրերս Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Տրետյակովյան պատկերասրահում հանդիպել է Ռուսաստանի տարբեր ոլորտները ներկայացնող կին գործիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետի տիկինը ներկաներին պատմել է իր նոր` «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որը նպատակ ունի նպաստելու Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Ներկաների հետ զրույցում Աննա Հակոբյանը կարծիք է հայտնել, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել Արցախյան հակամարտությունը, կարեւորն այն է, որ այդ կոնֆլիկտի դիմաց վճարվում է երիտասարդների կյանքեր: Նա նաեւ համեմատություն է տարել հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ` ասելով, թե նրանց հայացքներն ապրիլյան պատերազմի ժամանակ նույնն էր` անհանգիստ եւ վախվորած:

Վարչապետի կնոջ այս հայտարարությունը բուռն արձագանք է գտնել հասարակության շրջանում, շատերի կարծիքով` անիմաստ է համեմատության եզրեր դնել հայ եւ թշնամու զինվորների միջեւ` վերջիններս հայ զինվորներին խոշտանգել եւ դրա համար հերոսացվել են, իսկ հայ զինվորը քաջարի մարտիկի նման նորմալ է վարվել գերի ընկած ադրբեջանցի զինվորի հետ: Ռազմական փարձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ, անդրադառնալով վարչապետի տիկնոջ հայտարարությանը, փաստեց. «Հայ զինվորի հայացքը միշտ խրոխտ է, լի վճռականությամբ: Այս առումով ամեն ինչ պետք է անենք, որ հայ զինվորն առաջնագծում ամուր թիկունք ունենա, եւ վճռական հայացքով նայի թշնամունե,- «Իրավունքիե հետ զրույցում նշեց Դ. Ջամալյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ խաղաղության գնալու փորձերին կամ խաղաղության հարթակներ որոնելուն, ապա Դավիթ Ջամալյանի կարծիքով` դրանք ի սկզբանե դատապարտված են անհաջողության: Ըստ ռազմական փորձագետի` այս ամենն ունի իր պատճառը` թշնամու ագրեսիվ դիրքորոշումներն ունեն շատ խորը արմատներ. «Եթե անգամ ստեղծվում են խաղաղության կամ մարդասիրական հարթակներ, ապա մեր թշնամին դրանք օգտագործում է իր շահերն առաջ մղելու համար: Այս բացարձակ ճշմարտությունն աչքի առաջ ունենալով չպետք է տրվենք խաբկանքների, մոլորությունների: Իսկ զգացմունքային դաշտում արված հայտարարություններն իրենց մեջ ըստ էության շատ վտանգ չեն պարունակի, եթե հայտարարություն անող մարդը իսկապես համոզված չէ, թե հնարավոր է ինչ-որ խաղաղության հարթակ ստեղծելով հարաբերությունն էլ ավելի բարիդրացիական դարձնել: Բայց եթե տվյալ մարդն անկեղծորեն հավատում է, որ խաղաղության հարթակ ստեղծելով կարելի է թշնամու հետ հարաբերությունները բարելավել, ապա սա պատրանք է եւ չէի ցանկանա, որ հերթական անգամ այդ պատրանքներին տրվելով` ձախողենք եւ հիասթափություն ապրենքե,- ընդգծեց ռազմական փորձագետը եւ հավելեց, որ պետք է միշտ հիշենք, որ թուրքը իր առավելապաշտական ու ագրեսիվ ընկալումներում չի տեսնում հայոց պետականության գոյությունն այս տարածաշրջանում, չի տեսնում Հայաստանին, որի հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի: Դավիթ Ջամալյանը նաեւ նկատեց, որ այս ամենը հաշվի առնելով` պետք է միայն ամրապնդել հայոց պետականությունը:

Հայաստանում տեղի է ունեցել սերնդափոխություն, որի արդյունքում Անդրանիկ Քոչարյանը և իր մի շարք գործընկերներ վերադարձել են իշխանության. Արտակ Զաքարյան

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊԲ

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊԲ

Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դ. Միլոյանը:  Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին   Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետիպահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ։

Հետաքրքրվե՞լ եք, թե էդ նախարարը ինչի չի ծառայել բանակում, դե հետաքրքրվեք. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բողոքի ակցիա է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատման փաստը դժգոհություններ է առաջացրել բուժհիմնարկի աշխատողների շրջանում, և նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Բուժաշխատողները հայտարարել են, որ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանի ազատումը անհիմն է, չկան ապացույցներ հայտարարվող չարաշահումների մասին։

Հիշեցնենք՝ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը»։

Բուժաշխատողները փակել են հիվանդանոցի դռները և պահանջում են, որ «երկիրը չմո համարող» նախարարը ներկայանա և պարզաբանումներ ներկայացնի հիվանդանոցի աշխատողներին։

Նշվում էր, որ չարաշահումներով կարող են զբաղվել իրավապահ մարմինները և մինչ նրանց եզրակացությունը, նախարարը հայտարարություններ է կատարել։



Ակցիայի մասնակիցներից մեկը նույնիսկ հարցով դիմեց ներկա լրագրողներին. «Մի հատ հետաքրքրվե՞լ եք, թե էդ նախարարը ինչու չի ծառայել բանակում, դե հետաքրքրվեք։ Նա ազգային բանակին անպիտան ծառայող է եղել»։

Ակցիայի մասնակիցների շրջանում շրջանառվում է տեղեկություն, որ կա հիմնավոր կասկած, թե առողջապահության նախարարը այս ամենն անում է, որպեսզի երկրորդ պլան մղվի իր՝ զինվորական ծառայությունից ազատվելու հարցը, քանի որ այդ հարցը շուտով օրակարգային էր դառնալու, հետևաբար այս քայլով «նախարարը օգտագործում է հարմար առիթը, որպեսզի հանրությանը համոզի, որ ինքը կաշառքով չի ազատվել բանակից»։



Նշենք, որ հիվանդանոցում են նաև ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը։ 

 

 

ԵՎ ՆՈՐԻՑ՝ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԱՆԷՖԵԿՏ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՎ ՆՈՐԻՑ՝ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԱՆԷՖԵԿՏ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱ` ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏԿԱՐԱՑՆԵԼ ԵՎ ԶՈՐԱՑՆԵԼ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Գործող իշխանավորները, երբ ընդդիմադիր էին, մշտապես քննարկում էին այն ժամանակվա իշխանություններին, թե պետության հաշվին բազում օտարերկրյա այցեր են կատարում՝ առանց որեւէ արդյունքի: Բայց ահա իշխանափոխությունից հետո էլ մեծաթիվ պատվիրակություններով գործուղումների պակաս չկա: Իսկ արդյունավետության առումով բան փոխվե՞լ է: Այս առումով փորձեցինք, որպես օրինակ, ուսումնասիրել դեպի ԱՄՆ կատարած երկու այցեր՝ նախ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որին էլ հաջորդեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանինը: Հենց սրանք էինք օրինակ վերցրել, քանի որ երկուսն էլ ուղղված էին դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, այսինքն՝ ամենաէֆեկտիվները հենց սրանք պետք է լինեին:

Այսպիսով, կառավարությունից հետաքրքրվել էինք, թե որքա՞ն գումար է նստել պետբյուջեի վրա այս երկու գործուղումները, եւ դրանց արդյունքում ի՞նչ կոնկրետ խնդիրներ են լուծվել: Եվ ահա նախօրեին ստացանք մեր գրավոր հարցերի պատասխանները: Ըստ այդմ.

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունների` Նյու Յորք եւ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ծախսերը կազմել են 4 561 219 ՀՀ դրամ, որը ներառում է միայն առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյանի, առաջին փոխվարչապետի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանի գործուղման ծախսերը, որոնք էլ կատարվել են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության` ԱՄՆ եւ Կանադա կատարած հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցի ընթացքում ծախսերը կազմել են 4 857 000 ՀՀ դրամ, որը ներառում է միայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի եւ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանի գործուղման ծախսերը, որոնք կատարվել են ՀՀ 2018թ. պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Այցի ընթացքում ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 30.5 միլիոն դոլար ներդրումային պայմանավորվածություն, ինպես նաեւ՝ մի շարք այլ նախնական պայմանավորվածություններ...    https://iravunk.com/news/63267

«Հրապարակ». Արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն Առողջապահության նախարարությանը հանձնելու նախագիծը իշխանությանը բանակների է բաժանվել

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՂԵՂԸ

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՂԵՂԸ

Հեղափոխական առաջին խոստումներից մեկն էլ այն էր, որ երկրում նոր իրողությունների ձեւավորումն այն ոգեւորությունն է առաջացրել Սփյուռքում, որ ինչպես ժամանակին Հայոց բանակից խուսափողները, այնպես էլ՝ զորակոչային որեւէ պարտավորություն չունեցողներն իրար հերթ չտալով, կշտապեն Հայաստան՝ Հայոց բանակում ծառայելու: Այսինքն, որ նաեւ Սփյուռքի հաշվին կունենանք մի այնպիսի բանակ, որից Ադրբեջանն էլ ավելի կսարսափի:

Ընթանում է ամառային զորակոչը: Որքանով է Սփյուռքից եկածների թվաքանակը համապատասխանում այդ կանխատեսումներին: Հարցի պատասխանի ակնկալիքով դիմել էինք Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել վիճակագրական տվյալներ, թե վերջին հինգ տարվա կտրվածքով որքա՞ն զինակոչիկ է արտերկրից եկել Հայաստան` ՀՀ զինված ուժերում ծառայություն իրականացնելու համար: Եվ ահա երեկ վերջապես ստացանք վերը նշված հարցի պատասխանը: Այսպես՝ ըստ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի...https://iravunk.com/news/63266

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ (ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՆ ԻՐ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՀԱՄԱՐՈՂՆԵՐԻՆ)

– Էդ ինչի Նիկոլը կրիշից կրիշ թռնելով` կարա դառնա Հայաստանի վարչապետ, ես չեմ կարա դառնամ Երեւանի քաղաքապետ:

ՌԵՏՐՈ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԲՀԿ-ից հայտնում են, որ ինչքան էլ փորձեն ստիպել թագավորին քաղաքական գիրքը կրկին փակել, մեկ ա, նա այն նորից բացելու ա ավելի արագ, քանի որ արդեն էջանշան են կարել:

 

ՈՐՍԿԱՆ ԷԻՐ, ԴԱՐՁԱՐ ՈՐՍ... (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Քոչարյանը ներկայացել է հարցաքննության, որպեսզի «ուչաստկովի» Նիկոլին բացատրի, որ այս երկրում ինքն է դեռեւս միակ տղամարդը:

 

ԼՏՊ-Ն` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)

– Հլա մի, ինձ քննիր…

 

Ա՜Խ, ՄԵՐ ՍԻՐՏԸ ԼԻՔԸ ԴԱՐԴ, ՑԱՎ (ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԸ` ՓՈՂԱԶՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Խեղճ հարուստի հոգին դուրս գա,

Քարից-հողից փող քամե.

Բեռով փողը Նիկոլին տա,-

Նիկոլն իշխե, վայելե:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ («ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ» ԻՐԱՐ ՎՐԱ ԳՈՐԾ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Սասնա ծռերին» բաց թողնելուց հետո նրանք վերանվանվել են «Սասնա ազդարարների»:

Ով է իրավունք տվել Կարպիս Փաշոյանին ստվերել հերոսների ինքնազոհությունը. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐ ՀԱՅՀՈՅԱՆՔ

Ազդարար լինեմ, թե խաբում եմ:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎՈՒՄ

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության»` եթե Հայկոն դառնա Երեւանի քաղաքապետ, Մկոն` Գյումրու, ապա երկիրը կվերածվի «Կարգին հաղորդման»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА