o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն. Գևորգ Պետրոսյան

04.07.2020 11:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե տեղեկություն ունի, որ իրեն ձերբակալելու ցուցում են ստացել իրավապահները:

«Ըստ որոշակի աղբյուրի, ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ»,- գրել է Պետրոսյանը և հարցադրում արդել, թե արդյոք իշխանությունները մինչև հիմա չեն հասկացել, որ ինքը կալանավայրում հայտնվելուց չի վախենում. «Բա որ հանկարծ հայտնվենք նույն կամերում»:

Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները

Գևորգ Պետրոսյանը նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության խնդիրները չեն հետաքրքրում: «Սա է Փաշինյանի Հայաստանը: Ազգային անվտանգության իրական խնդիրները նրան չեն հետաքրքրում, ինքը պինցետով ու տնական արաղով լուծելու է Արցախի հարցը (ոնց որ լուծեց կորոնավիրուսի հարցը)...»,- գրել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА